Author Archives: admin

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուգ քաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։ 2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով․ ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն շատ կարճ ժամանակով զանգ են ունենում և բավականին սահմանափակ տեղեկություններ են կարողանում փոխանակել նրանց հետ։ Այդ մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ ...

Կարդալ ավելին »

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

Իրանական Aseman Airline ավիաընկերության ինքնաթիռը, որի անձնակազմը և ուղևորները եղել են միայն կանայք, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի «Շահիդ Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։ «Իրան Բանու» (պարսկերենից թարգմանաբար՝ «Տիկին Իրան») չվերթի ինքնաթիռը՝ 110 իրանցի կանանցով, որը վարում էր Շահրզադ Շամսը՝ Իրանի առաջին կին օդաչուն, կիրակի վայրէջք է կատարել Մաշհադի «Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում», – նշված է հրապարակման ...

Կարդալ ավելին »

Ջրային կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ  Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Վահագն Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նույն գործով ներգրավված են այլ անձինք ևս: Այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նախաքննության շահերից ելնելով։ Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել էր ...

Կարդալ ավելին »

Ձմեռային տուրիզմը Հայաստանում կարող է պահանջված դառնալ. կոմիտեի նախագահ

Ձմեռային տուրիզմի զարգացման համար Հայաստանում մեծ ներուժ կա, և որոշակի ներդրումների արդյունքում այն կարող է դառնալ զբոսաշրջության համար շատ պահանջված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ շեշտելով, որ ձմեռային տուրիզմն ու սպորտաձևերը կարող են շատ հետաքրքրել արաբական աշխարհից՝ ԱՄԷ-ից, Կատարից, Օմանից  և այլ երկրներից եկող զբոսաշրջիկներին: Լուսինե Գևորգյանի խոսքով՝ այս երկրներում չկա ձմեռ, այդ պատճառով ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ն

Մեկնարկում է ՖԻԴԵ-ի արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2024 թվականի առաջնությունը: Այդ տարվա աշխարհի առաջնությունում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կունենա 12 մասնակից: Նյու Յորք քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, ինչպես նաև Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։ Արագ շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա ...

Կարդալ ավելին »

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին

2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 2 փողոցի 1/1 հասցեի 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը: Հիշեցնենք, որ հայցը դատարան ...

Կարդալ ավելին »

Էրեբունիում ասֆալտապատվել է 31,8 հազար քմ փողոց, փոխարինվել է 27 վերելակ

2024 թվականին Էրեբունի վարչական շրջանում ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց: Նորոգվել է 3801 քմ հարթ, 4177 քմ թեք տանիք: Փոխարինվել է 27 վերելակ: Բարեկարգվել է 14 բակ, կառուցվել 2 ֆուտբոլի դաշտ,  տեղադրվել է 104 նստարան, 2 խաղասարք: Մաքրվել են գետերի հուներն ու առուները, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ: Կառուցվել է շների համար առանձնացված զբոսայգի: Կառուցվել է հեղեղատար համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Հայաստանի վարչապետը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը»,-ասել է Բաղդասարյանը։

Կարդալ ավելին »

Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Հակոբ Սիմիդյան

Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով։ Այս մասին իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: «Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։ Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող ...

Կարդալ ավելին »
ajax-loader