Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պետությունը կնվազեցնի 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների գործազրկության թիվը
Կառավարությունը՝ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրով մտադիր է 2031-ին 20-29 տարեկան բնակչության կազմում չսվորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը նվազեցնել՝ հասնելով 19.6 տոկոսի, մեծացնել կանանց զբաղվածությունը: Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, անդրադառնալով գործազրկությանը, նշեց, որ Հայաստանում կա երկու տեսակի գործազրկություն՝ կառուցվածքային և ցիկլիկ: Պատճառները տարբեր են: ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազության շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։ Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը ...
Կարդալ ավելին »Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆոտբոլային մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 92 միավոր: Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: 23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Կարդալ ավելին »Պուտինը բացառել է մինչև տարեվերջ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի երկարաձգումը
2025 թվականից Ուկրաինայով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման շարունակման հետ կապված իրավիճակն ավելի բազմակողմանի է, քան ավելի վաղ պատկերացնում էին: Մինչ այժմ Կիևը լիովին մերժում էր որևէ ձևով գազի տարանցման իրականացումը։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ քննարկվում են մատակարարումները շարունակելու տարբեր տարբերակներ, սակայն դրանք բարդանում են «Գազպրոմ»-ի դեմ «Նավթոգազ Ուկրաինի»-ի վիճահարույց արբիտրաժային գործընթացներով։ «Պայմանագիր ...
Կարդալ ավելին »Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Կանելոնեսի նահանգապետն անդրադարձել են տարբեր ոլորտներում գործակցությանը
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Կանելոնես նահանգ և հանդիպում ունեցել նահանգապետ Մարսելո Մետեդիերայի հետ: Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։ ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »Օրենքի խախտմամբ Երևանում օտարված հողամասը վերադարձվել է պետությանը
Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12,400 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Վ.Թ.-ի միջև 2005 թվականի ...
Կարդալ ավելին »«Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեցին կառավարությանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։ Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 2644.00 դոլար, արծաթի գինն աճել է 0.40%-ով և կազմել 30.40 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.01%-ով և կազմել 960.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.39%-ով և կազմել 70.37 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.23%-ով և կազմել 73.82 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »