Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 16:00-18:00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտի» տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ողջունում ենք ՀՀ և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը. ՀԿ-ներ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս մասին հայտարարություն են տարածել 35 հայաստանյան ՀԿ-ներ: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների ...
Կարդալ ավելին »Թրամփը խոստացել է կանխել 3-րդ համաշխարային պատերազմը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս մասին հանրապետականը հայտնել է Վաշինգտոնի հանրահավաքում, Capital One մարզասրահում։ «Ես կկանգնեցնեմ քաոսը Մերձավոր Արեւելքում եւ կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է նա։
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է ՌԴ-ում «Ջերմուկ Գրուպի» դեմ հնչած մեղադրանքին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար: Այդ մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »ԵՄ 14 երկիր արտահանումն ավելացել է, 13 երկիր՝ նվազել. Պապոյան
Հայաստանից արտահանումը ավելացել է ԵՄ 14 երկրներ և նվազել՝ 13 երկիր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ավելացել է Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա արտահանումը։ Նվազել է Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրդ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա արտահանումը»,- գրել է նախարարը: ...
Կարդալ ավելին »ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են ...
Կարդալ ավելին »ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ «Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ ...
Կարդալ ավելին »ՔՊ-ական նոր պատգմավոր Ջուլիետա Ազարյանը երդմամբ ստանձնեց մանդատը
Ազգային ժողովի այսօր՝ հունվարի 20-ին մեկնարկած նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 23 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: Ազարյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ...
Կարդալ ավելին »Վերջին մի քանի օրերին Վրաստանում «խոզի գրիպից» մահացել է մի քանի մարդ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպից մի քանի մարդ է մահացել, հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Պացիենտները մահացել են ուղեկցող հիվանդություններից՝ H1N1 վիրուսի հետ կապված բարդությունների պատճառով, նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել։ Պացիենտները հիվանդանոց են դիմում հիմնականում ջերմությամբ, իսկ բարձր ջերմությունը չի ենթարկվում դեղորայքով բուժմանը, նշել է հեռուստաալիքը։ Բժիշկները նշել են, որ «խոզի գրիպի» հակավիրուսային բուժումը արդյունավետ է հիվանդության առաջին 72 ժամվա ընթացքում, ուստի հորդորում են պացիենտներին ժամանակին դիմել բժշկի եւ չդիմել ինքնաբուժության։ Բժիշկներն սպասում են, որ վիրուսի բարձրակետը կլինի հունվարի վերջին։
Կարդալ ավելին »ԵՄ-ն 1,9 միլիարդ եվրո հուանիտար բյուջե է սահմանել
ԵՄ-ն շարունակում է մնալ մարդասիրական օգնության աշխարհի առաջատար դոնորը և 2025 թվականին կտրամադրի մոտ 1.9 միլիարդ եվրո նախնական օգնություն: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը: «2025-ին մարդասիրական օգնության կարիք ունեցող ավելի քան 300 միլիոն մարդու նկատմամբ ԵՄ-ն կատարում է իր պարտավորությունը՝ օգնելու առավել կարիքավորներին՝ որպես առաջատար դոնոր: Մեր մարդասիրական ֆինանսավորումը կաջակցի տեղում մեր գործընկերներին՝ ՄԱԿ-ին, Կարմիր խաչին և Կարմիրի մահիկին», – ...
Կարդալ ավելին »