ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է, թե եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողներից ովքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից: «Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տավուշի Լուսաձորում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվում է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք։ Այդ ընթացքում՝ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է 209 հանցանք. գրանցվել է 24 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 32 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 209 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 51, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության` 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 8, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ ...
Կարդալ ավելին »Défis Humanitaires-ը Հայաստան է բերել ֆրանկոֆոն 2700 գիրք
Ֆրանսիացի ճանապարհորդ և գրող Սիլվեն Տեսոնի հովանու ներքո Défis Humanitaires մարդասիրական կազմակերպությունը Հայաստան է բերել ֆրանկոֆոն ժամանակակից գրականություն՝ 2700 գիրք։ Գրքերն ուսանողների համար են։ Ծրագիրն իրականացվում է Syndicat National de l’Edition-ի և մի շարք հրատարակչությունների, ինչպես նաև SPFA կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: «Հայաստանում այսօր մեծանում է ֆրանսերեն սովորող աշակերտների և ուսանողների թիվը, բայց, եթե դասական ...
Կարդալ ավելին »Էապես կբարձրանան քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքերը
Հայաստանն անցում կկատարի ամբողջական թվայնացման գործընթացի ինչպես քաղաքացիությքւն ստանալու, այնպես էլ դրանից հրաժարվելու դեպքում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 20-ին «Քաղաքացիության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Առաջարկվում է նաեւ վերանայել պետական տուրքի չափը։ Եթե այժմ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել հազար դրամ տուրք, ապա համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո տուրքը կհասցվի 50 հազար դրամի, իսկ մերժման համար՝ 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամի։ Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ շատ քաղաքացիներ, հրաժարվելով քաղաքացիությունից՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, «մեղք են գործում»։ Այս առնչությամբ նա առաջարկել է քաղաքացիությունից հրաժարվելու համար 27 տարին լրացած քաղաքացիների համար սահմանել 1,5 մլն դրամի, իսկ 27 տարեկանից ցածր անձանց համար՝ 15 մլն դրամի տուրք։
Կարդալ ավելին »Բացահայտվել են ապօրինի ձկնորսության դեպքեր
Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը ...
Կարդալ ավելին »Երևանի եկամուտների աճը կազմել է 21,4 մլրդ դրամ
2024թ. Երևանի սեփական եկամուտների հավաքման կատարողականը կազմել է 113.1%: Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը 21.4 մլրդ դրամ է:
Կարդալ ավելին »Քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը: Թանգարան են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ...
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն՝ մի փոքր թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 20-ին, կազմել է 398.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.2 դրամ (աճել է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.98 դրամ (նվազել է 0.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.92 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...
Կարդալ ավելին »ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել պատգամավոր Արսեն Թորոսյանին: Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականին, 2004-ին ավարտել Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, 2006-ի ավարտել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտը, 2009-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների ԱՄՆ-ի, ...
Կարդալ ավելին »