Հայաստանը չի բանակցում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկրից դուրս բերելու շուրջ։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը վերաբերում է ԵՄ եւ Հայաստանի հարաբերություններին։ Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի այս առաքելության մանդատը։ Մենք ոչ մի երկրի հետ մեր հարաբերությունները չենք բարելավում երրորդ երկրի հաշվին։ «Հայաստանը կարծում է, որ պետք է սերտացնի իր հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ»,- ավելացրել է նա։ Գրիգորյանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող գաղտնի կայացվել։ «Մենք գնահատում ենք իրավիճակը եւ այդ գնահատականի հիման վրա որոշումներ ենք կայացնում։ Մենք քաղաքական որոշում ենք կայացրել եւ հրապարակայնորեն հայտարարել ենք։ Երբ ՀԱՊԿ-ի վերաբերյալ (նոր– խմբ.) որոշում կայացվի, դա նույնպես հրապարակայնորեն կհայտարարվի»,- նշել է նա։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պենտագոնը կտրամադրի ինքնաթիռներ 5 հազար անլեգալ միգրանտների վտարման համար
ԱՄՆ զինված ուժերը մտադիր են ռազմական ինքնաթիռներ տրամադրել ավելի քան 5 հազար ձերբակալված անօրինական միգրանտների արտաքսման համար։ Այս մասին ասված է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսեսի հայտարարությունում։ «Նախարությունը կտրամադրի ռազմական ինքնաթիռներ՝ աջակցելու ներքին անվտանգության նախարարության արտաքսման թռիչքներին Սան Դիեգոյից (Կալիֆոռնիա) եւ Էլ Պասոյից (Տեխաս) ավելի քան 5 000 անօրինական միգրանտների համար, որոնք ձերբակալվել են մաքսային եւ սահմանային պաշտպանության կողմից», նշվել է փաստաթղթում։ «Նախարարությունը կաջակցի ժամանակավոր եւ մշտական արգելապատնեշների կառուցմանը՝ լրացուցիչ անվտանգություն ապահովելու եւ սահմանի ապօրինի հատումների, մաքսանենգության դեպքերը նվազեցնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։ «Սա դեռ սկիզբն է։ «Շուտով նախարարությունը կնախապատրաստի եւ կուղարկի լրացուցիչ առաքելություններ՝ երկրի սահմաններին նախագահի կողմից հնչեցված սպառնալիքների ողջ շրջանակին արձագանքելու համար»,- եզրափակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։
Կարդալ ավելին »Հայտնի է՝ որ ընկերությունը կպատրաստի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի փաթեթը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է գնման ընթացակարգով «Ջի Էմ Փի ինթերնեյշնլ Ջի Էմ Բի Էյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությանը պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգի հիման վրա, ինչպես նաև նույն ընկերության հետ համագործակցությամբ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ...
Կարդալ ավելին »Անհետ կորած 22 զինծառայողի ընտանիք ևս մեկ ամիս կստանա 300-հազարական դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամի աջակցությունը: Այդ ծրագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, որոշվեց, որ հունվարին եւս զոհված զինծառայողների ընտանիքները կստանան այդ աջակցությունը: Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունվար ամսվա համար կազմում է 6.600.000 ՀՀ ...
Կարդալ ավելին »904 մլն դրամի ներդրում․ զրահասաղավարտ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բարձրորակ զրահասաղավարտների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 904․8 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ ...
Կարդալ ավելին »Ասիական զարգացման բանկը 45,3 մլն եվրո վարկ կտա Հայաստանին
Կառավարություն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրմանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո դոլար արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝ Առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, Առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ...
Կարդալ ավելին »Նախընտրական տարով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն միջամտել ՀՀ ներքին գործերին. ԱՀԾ զեկույց
Ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք, այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց բյուջետային ծրագրերի գնահատման կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հաստատեց բյուջետային ծրագրերի գնահատման կարգը: Այս կարգով առաջարկվում է իրավական հիմքեր ձևավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի ներդրման համար: Հիմնավորման մեջ նշվում է, որ մշակվել և հաստատվել է «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը», որում տրվում է գնահատման համակարգի և գնահատման գործընթացների ընդհանուր նկարագիրը, սահմանվում են համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը, կառավարման մոդելը և դերակատարությունների բաշխումը ...
Կարդալ ավելին »Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի»,- նշվում է զեկույցում։ Կառույցը քիչ հավանական է գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների համար նոր ստանդարտներ է առաջարկում
Ունենք ավելի քան 400 արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոցներ, որտեղ սովորում է ավելի քան 100 հազար երեխա: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմով սահմանել այս հաստատություններում աշխատող մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, ինչը թույլ է տալու հասկանալ, թե որն է ծառայությունների տրամադրման ստանդարտը, և այդ իմաստով հնարավոր է դառնում որակական միևնույն չափանիշներ սահմանել բոլոր հաստատությունների համար: Այդ ...
Կարդալ ավելին »