Հայաստանի առաջատար օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը նշել է, որ առաջիկա օրերին կտրուկ փոփոխություններ են սպասվում, որոնք կազդեն ինչպես գյուղատնտեսական ոլորտի, այնպես էլ տրանսպորտային շարժի վրա։ «Ցիկլոնը, որը ձևավորվել է Եվրոպայի կենտրոնական հատվածներում, մոտենում է Հայաստանի սահմաններին։ Այն կբերի սառը օդային զանգվածներ, որոնք կհանգեցնեն զգալի ցրտի և տեղումների»,- նշել է Սուրենյանը։ Օդերեւութաբանի կանխատեսմամբ՝ Տավուշի, Լոռու և Սյունիքի բարձր լեռնային շրջաններում սպասվում է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ
Հունվարի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության մտնելուց առաջ զննության են ենթարկել քաղաքացուհի Ջ․Մ․-ին և վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերել կասկածելի փաթեթ։ Փաթեթում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,57 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,86 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային ...
Կարդալ ավելին »Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. կա ձերբակալված
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի ՀՀ-ի համար. ԱՀԾ զեկույց
Երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցները, որի հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։ Երկրորդային պատժամիջոցների ավելացման ...
Կարդալ ավելին »Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 78,72 դոլար
Հինգշաբթի առավոտյան նավթի գնանշումները շարունակել են չափավոր նվազել այն բանից հետո, երբ նախորդ օրվա աճուրդներից հետո հասել են երկշաբաթի օրվա նվազագույնին: Թրեյդերները հետեւում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին եւ ԱՄՆ-ում նավթի պաշարների վերաբերյալ տվյալներին։ Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,28 դոլարով (0,35 տոկոս)՝ մեկ բարելը 78,72 դոլար։ Չորեքշաբթի օրը Brent-ն էժանացել է 0,29 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 79 դոլար։ WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,27 դոլարով (0,36 տոկոս)՝ մեկ բարելը 75,17 դոլար։ Մեկ օր առաջ պայմանագիրը նվազել էր 0,39 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 75,44 դոլար։
Կարդալ ավելին »Կրասնոդարում դանակահարության համար դատապարտված դեռահասը ծնողների հետ միասին արտաքսվել է Հայաստան
Կրասնոդարի ավագ դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասը ծնողների հետ վտարվել է Հայաստան, «Կոմերսանտ»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ Կրասնոդարի Պրիկուբանսկի դատարանը դպրոցականին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ եւ դատապարտել 30 հազար ռուբլու տուգանքի, գրել է Коммерсант-ը։ Կրասնոդարի թիվ 94 միջնակարգ դպրոցում միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Ուսումնական հաստատության միջանցքում աշակերտների միջեւ վեճի ժամանակ դեռահասներից մեկը հանել է դանակը եւ դանակով հարվածել հասակակցի ոտքին։ Ծեծկռտուքի հետեւանքով տուժել են նաեւ այլ աշակերտներ։ Ծեծկռտուք հրահրողը բերման է ենթարկվել եւ պահվել անչափահասների ժամանակավոր պահման վայրում։ Նրա ընտանիքի ստուգման ժամանակ պարզվել է, որ դեռահասի ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ապօրինի են գտնվել Ռուսաստանում։ Կարգադրիչները ընտանիքին ուղեկցել են Միներալնիե Վոդի քաղաքի սահմանային հսկողության կետ, որից հետո դեռահասին եւ նրա ծնողներին ավիաչվերթով ուղարկել են Հայաստան։ Թիվ 94 դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել ուսումնական հաստատության աշխատակիցների անփութության դեպքի առիթով։
Կարդալ ավելին »Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին. Պեսկով
Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։ Լրագրողը Պեսկովին հարցրել է՝ արդյոք Մոսկվան հույս ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի վերականգնման առումով, և արդյոք Ռուսաստանը պատրաստ է դրան սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։ «ՀԱՊԿ-ը անկախ, հասուն, կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը։ Աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտնել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- պատասխանել է Պեսկովը։
Կարդալ ավելին »Թրամփին մահափորձի ժամանակ պաշտպանած գործակալին նշանակել են Գաղտնի ծառայության ղեկավար
Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար է նշանակել Շոն Քարանին, որը հսկում էր հանրապետականին Փենսիլվանիայի նախընտրական հանրահավաքում, երբ տեղի ունեցավ մահափորձը։ «Ինձ համար պատիվ է առաջադրել Շոն Քարանին որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության հաջորդ տնօրեն», – գրել է Թրամփը Truth Social-ում: Նախագահի խոսքով՝ Քարանը իրավապահ մարմինների ոլորտում 23 տարվա փորձ ունի՝ սկսած 2001թ. ԱՄՆ Գաղտնի ծառայությունից: «Նա ապացուցեց իր անվախությունը, երբ վտանգի ենթարկեց կյանքը՝ օգնելով փրկել իմը մարդասպանի գնդակից Բաթլերում (Փենսիլվանիա): Ես վստահ եմ, որ Շոնը Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությունն ավելի ուժեղ կդարձնի, քան երբեւէ»,- ասել է նախագահը։ 2024թ. հուլիսի 13-ին Թրամփի դեմ մահափորձ կատարվեցն Բաթլերում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նա թեթեւ վիրավորվել է ականջից։ Կրակողը՝ 20-ամյա ամերիկացի Թոմաս Մեթյու Քրուքսը, սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։ Մահափորձից հետո Քիմբերլի Չիթլը հրաժարական տվեց ծառայության տնօրենի պաշտոնից։ Նրան ժամանակավորապես փոխարինել է Ռոնալդ Ռոուն։
Կարդալ ավելին »Անվտանգության խորհրդի քարտուղարը հուսով է, որ ԵՄ-ը կերկարացնի ՀՀ-ում քաղաքացիական առաքելության մանդատը
Հայաստանը չի բանակցում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկրից դուրս բերելու շուրջ։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը վերաբերում է ԵՄ եւ Հայաստանի հարաբերություններին։ Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի այս առաքելության մանդատը։ Մենք ոչ մի երկրի հետ մեր հարաբերությունները չենք բարելավում երրորդ երկրի հաշվին։ «Հայաստանը կարծում է, որ պետք է սերտացնի իր հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ»,- ավելացրել է նա։ Գրիգորյանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող գաղտնի կայացվել։ «Մենք գնահատում ենք իրավիճակը եւ այդ գնահատականի հիման վրա որոշումներ ենք կայացնում։ Մենք քաղաքական որոշում ենք կայացրել եւ հրապարակայնորեն հայտարարել ենք։ Երբ ՀԱՊԿ-ի վերաբերյալ (նոր– խմբ.) որոշում կայացվի, դա նույնպես հրապարակայնորեն կհայտարարվի»,- նշել է նա։
Կարդալ ավելին »Պենտագոնը կտրամադրի ինքնաթիռներ 5 հազար անլեգալ միգրանտների վտարման համար
ԱՄՆ զինված ուժերը մտադիր են ռազմական ինքնաթիռներ տրամադրել ավելի քան 5 հազար ձերբակալված անօրինական միգրանտների արտաքսման համար։ Այս մասին ասված է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսեսի հայտարարությունում։ «Նախարությունը կտրամադրի ռազմական ինքնաթիռներ՝ աջակցելու ներքին անվտանգության նախարարության արտաքսման թռիչքներին Սան Դիեգոյից (Կալիֆոռնիա) եւ Էլ Պասոյից (Տեխաս) ավելի քան 5 000 անօրինական միգրանտների համար, որոնք ձերբակալվել են մաքսային եւ սահմանային պաշտպանության կողմից», նշվել է փաստաթղթում։ «Նախարարությունը կաջակցի ժամանակավոր եւ մշտական արգելապատնեշների կառուցմանը՝ լրացուցիչ անվտանգություն ապահովելու եւ սահմանի ապօրինի հատումների, մաքսանենգության դեպքերը նվազեցնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։ «Սա դեռ սկիզբն է։ «Շուտով նախարարությունը կնախապատրաստի եւ կուղարկի լրացուցիչ առաքելություններ՝ երկրի սահմաններին նախագահի կողմից հնչեցված սպառնալիքների ողջ շրջանակին արձագանքելու համար»,- եզրափակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։
Կարդալ ավելին »