Թաիլանդում ուժի մեջ է մտել նույնասեռական ամուսնություններն օրինականացնող օրենքը, որը դառնում է Հարավարեւելյան Ասիայի առաջին պետությունը, որը ճանաչել է նման միությունների հնարավորությունը։ Համապատասխան թագավորական հրամանագիրը հրապարակվել է 2024թ. սեպտեմբերին եւ պաշտոնապես ուժի մեջ է մտել երեկ։ Օրենքը նախատեսում է մի շարք փոփոխություններ՝ կապված քաղաքացիական օրենսգրքի հոդվածների հետ, որոնք կարգավորում են ինչպես ամուսնության, այնպես էլ դրա լուծարման, ինչպես նաեւ ամուսինների ընդհանուր գույքի սեփականության եւ տնօրինման հարցերը։ Փոփոխությունների արդյունքում գործող նորմատիվ ակտի տեքստում «տղամարդ» եւ «կին» բառերը փոխարինվել են «մի կողմ» եւ «երկրորդ կողմ» բառերով: Թաիլանդի կառավարությունը եւ խորհրդարանը հաստատել են նույնասեռական ամուսնությունները ճանաչող օրինագիծը 2024թ., որն օրենք է դարձել «Թագավորական թերթում» հրապարակվելուց 120 օր անց։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ամենաբարձր եկամուտ ունեցող 20 ֆուտբոլային ակումբները
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» առաջին ակումբն է, որը մեկ մրցաշրջանի արդյունքում գրանցել է 1 միլիարդ եվրոյից ավելի եկամուտ։ Deloitte աուդիտորական ընկերությունը ներկայացրել է անցած մրցաշրջանի արդյունքում ամենաբարձր եկամուտ ունեցած 20 ֆուտբոլային ակումբները։ «Ռեալ Մադրիդ» (1,046 միլիարդ եվրո) «Մանչեսթեր Սիթի» (837,8 միլիոն եվրո) ՊՍԺ (805,9 միլիոն եվրո) «Մանչեսթեր Յունայթեդ» (770,6 միլիոն եվրո) «Բավարիա» (765,4 միլիոն եվրո) «Բարսելոնա» ...
Կարդալ ավելին »Չինական հեռախոսները կարող են ավելի մեծ սպառնալիք լինել ԱՄՆ ազգային անվտանգության համար, քան TikTok-ը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանում հավաքված հեռախոսներն ու համակարգիչները կարող են ավելի մեծ վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, քան TikTok հավելվածը։ Այդ մասին նա հայտնել է երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։ «Բայց դա կարելի է ասել Չինաստանում արտադրված ամեն ինչի մասին»,- ասել է նա՝ ի պատասխան այն տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքի, որ TikTok-ն իբր կարող է անվտանգության վտանգ ներկայացնել: «Տեսեք, մեր հեռախոսները արտադրված են Չինաստանում։ Մեծ մասամբ։ Մենք այնքան շատ իրեր ունենք, որոնք պատրաստված են Չինաստանում: Ուրեմն ինչո՞ւ չեն խոսում այդ մասին: Արդյո՞ք Չինաստանի համար կարեւոր է լրտեսել երիտասարդներին, խելագար տեսանյութեր դիտող երեխաներին»,- շարունակել է Թրամփը: «Բայց նրանք պատրաստում են ձեր հեռախոսները, եւ նրանք պատրաստում են ձեր համակարգիչները, եւ նրանք պատրաստում են շատ այլ բաներ: ...
Կարդալ ավելին »Իրանը դիտարկում է Հայաստանի գյուղոլորտում ներդրումների նարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է Aria Doreen Middle East ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աքբար Ղամխարիին և գործադիր տնօրեն Մահմուդ Թահմասեբիին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։ Այդ նպատակով մշակվել է բիզնես նախագիծ, որով նախատեսում է հիմնել 10 հա ջերմոցային տնտեսություն, 10 հազար տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ – Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա՝ Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ – Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար ...
Կարդալ ավելին »Կոռուպցիայի դեմ պայքարում ձեռք են բերվել բովանդակային փոփոխություններ. Գալյան
Ժողովրդավարությունը մեր հասարակության, հետևաբար և պետության ընտրությունն է։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա վստահեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում հնարավոր է շոշափելի փոփոխությունների հասնել։ Գալյանը զեկուցեց, որ ներդրվել և հաջողությամբ գործում է ապօրինի ծագման գույքի բռնագրավման ինստիտուտը, գործում ...
Կարդալ ավելին »Արտադպրոցական կրթության ոլորտում ունենք 206 ատեստավորված մասնագետ. ԿԳՄՍ նախարարը նշեց ուղղությունները
Արտադպրոցական կրթության ոլորտում 2023 թվականից ներդրել ենք կամավոր ատեստավորման մեխանիզմները, և առաջին անգամ այս ոլորտում իրականացրել ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 23-ի նիստին հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող կամավոր ատեստավորման արդյունքները: «Արդեն իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստացել սպորտի ոլորտում 12 մարզաձևերի ներկայացուցիչներ՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե, ազատ ...
Կարդալ ավելին »Մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքել են, մի օր էլ տեսել են՝ զբոսաշրջային գործակալությունը փակ է, սնանկ է. Պապոյան
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին։ «Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին, զբոսաշրջային գործակալի ղեկավարին ներկայացվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք առաջին հերթին նպատակ ունեն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, և իհարկե, ...
Կարդալ ավելին »24-ամյա երիտասարդն ընկել է նորակառույց շենքի 6-րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելիք Մելիքյան 2 հասցեից «Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, հաղորդում է Shamshyan.com-ը: Հիվանանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում ...
Կարդալ ավելին »4 երիտասարդներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից. նրանք կզբաղվեն գիտական գործունեությամբ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում Աշոտ Հարությունի Մովսիսյանին և Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում կայացրեց։ Հիմնավորման մեջ նշված է՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Ակնկալվում է, որ «Աշոտ Հարությունի ...
Կարդալ ավելին »