Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 24-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Պաշտպանի աշխատակազմի միջև ձևավորված կայուն և արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման շրջանակում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննությունները մեկնարկում են հունվարի 25-ին. դիմորդները կստուգվեն մետաղորսիչով
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն է հանձնելու 4359 դիմորդ. Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը: ԳԹԿ-ից հայտնում են, որ քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները: ...
Կարդալ ավելին »Գիշերները սառնամանիք կլինի. եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերը կնվազի 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+3, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5, ...
Կարդալ ավելին »ՊՎԾ-ն դիտարկել է 13 680 գնման ընթացակարգ՝ բացահայտելով ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ
Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։ Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի №142-Լ հրամանով հաստատված՝ գնումների գործընթացներում ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքում 2024 թվականի ընթացքում Ծառայությունը դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ։ Համեմատության համար նշենք՝ ...
Կարդալ ավելին »6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակահարել
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հունվարի 23-ին 6-րդ ուսումնարանից դանակի վիրավորումով 15 տարեկան անչափահաս տղայի են տեղափոխել Սուրբ Աստվածամայր հիվանդանոց։ Պարզվել է, որ ուսումնարանի լսարանում 15-ամյա անչափահաս Ս. Գ․-ն դանակով պատահաբար վնասել է Տ․ Գ․-ին, վերջիններս համակուրսեցիներ են։
Կարդալ ավելին »ՀԲ-ն կարևոր գործընկեր է, որն աջակցում է ՀՀ-ին՝ զարգացնելու գյուղատնտեսությունը․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քլեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և տեղեկացրել, որ ՀՀ Կառավարությունը հաջորդ տասնամյակի ...
Կարդալ ավելին »Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ: Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Եվրոպան ավելին է, քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ՝ Հայաստանը, բայց կան նաև երկրներ, ...
Կարդալ ավելին »Վրաստանը ռեկորդային եկամուտ է ստացել գինու և ոգելից խմիչքների արտահանումից
2024-ին Վրաստանը արտահանել է 565 միլիոն դոլար արժողությամբ գինիներ և ալկոհոլային խմիչքներ, ինչը 24%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը: Գինու ազգային գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանը 276.1 միլիոն դոլար արժողությամբ մոտ 95 միլիոն լիտր գինի է արտահանել 72 երկիր: 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ քանակական աճը կազմել է 6%, իսկ եկամտաբերությունը՝ 7%: Արտահանումն աճել է դեպի հետևյալ երկրներ՝ Լեհաստան՝ 12% (6.7 ...
Կարդալ ավելին »Netflix-ի բաժնետոմսերն աճել են 14%-ով
Ըստ առևտրի տվյալների՝ Netflix-ի բաժնետոմսերն աճել են 14.4%-ով Nasdaq բորսայում երկարացված առևտրի արդյունքում եկամուտների հաշվետվությունից հետո: Հիմնական առևտրային նստաշրջանի փակման դրությամբ՝ հունվարի 21-ին, հոսքային ծառայության բաժնետոմսերը վաճառվում էին 869.68 դոլարով (+1.35%)։ Netflix-ը հրապարակել է 2024 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, որը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, հայտնում է CNBC-ն։ Վճարովի բաժանորդների թիվն ավելացել է ռեկորդային 19 միլիոնով՝ ընդհանուր թիվը հասցնելով ավելի ...
Կարդալ ավելին »Լոս Անջելեսի իշխանությունները հրդեհներից վնասը գնահատել են 350 մլն դոլար
Լոս Անջելեսի հանրային ենթակառուցվածքներին անտառային հրդեհների վնասը կազմել է առնվազն 350 միլիոն դոլար, գրում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով քաղաքային խորհրդին ներկայացված զեկույցը, որը գնահատում է հրդեհների առաջին չորս օրերի վնասը։ «Սա նախնական գնահատական է։ «Հավանական է, որ այն կաճի», – խորհրդի նիստում ասաց Մեթ Սաբոն, վարչակազմի վարչությունից, որը գնահատում էր վնասը: Այդ թիվը ներառում է փողոցների լույսերը, հանգստի կենտրոնները և ...
Կարդալ ավելին »