ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը. Այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից: Ըստ այդմ, 2024-ին ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ 2024-ի 6 ամիսների եւ 9 ամիսների տվյալներով եւս ցանկը գլխավորել է այս ընկերությունը: Մասնավորապես, առաջին 6 ամիսներին կոմբինատը վճարել է 64 մլրդ դրամի հարկ, իսկ 9 ամիսներին՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Այսօրվանից կիրառվում են նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Միութենական Պետության (ՌԴ և Բելառուս) Գերագույն Պետական խորհրդի N 7 որոշման համաձայն, 2025 թվականի հունվարի 27-ից դեպի ՌԴ/Բելառուս կամ ՌԴ-ի/Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող հետևյալ ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ. 1) ալկոհոլային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207, 2208), 2) ծխախոտային ...
Կարդալ ավելին »Լոնդոնի թոփ 9 մոդեռն ճարտարապետական կառույցները
Ժամանակակից Լոնդոնում դուք կարող եք գտնել բազմաթիվ հետաքրքիր շենքեր և շինություններ, որոնք ոչ միայն զարդարում են մետրոպոլիսը, այլև զարմացնում են երևակայությունը: Ահա Լոնդոնի ժամանակակից ճարտարապետության ինը հետաքրքիր օրինակներ, որոնք անպայման արժե այցելել: 1. The Shard Լոնդոնի ամենահայտնի շենքերից մեկը՝ The Shard-ը, 309,6 մետր բարձրությամբ, նախագծվել է հայտնի ճարտարապետ Ռենցո Պիանոյի կողմից: Սաութուարքում գտնվող այս նեոֆուտուրիստական երկնաքերը բացվել է հանրության համար ...
Կարդալ ավելին »Google-ը ևս 1 միլիարդ դոլար է ներդնում Anthropic AI-ում
Ամերիկյան Google-ը, որը Alphabet Inc.-ի մի մասն է, ավելի քան 1 միլիարդ դոլար է ներդնում Anthropic AI ստարտափում: Այս մասին գրում է Financial Times-ը: Google-ը նախկինում շուրջ 2 միլիարդ դոլար է ներդրել Anthropic-ում: Anthropic-ը նույնպես մոտ է 2 միլիարդ դոլար հավաքելուն Սիլիկոնյան հովտի վենչուրային կապիտալիստներից՝ Lightspeed Venture Partners-ի գլխավորությամբ: Ակնկալվում է, որ ընկերության գնահատումը, որպես այս գործարքի մաս, կկազմի մոտ ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հանդես կգա մամուլի ասուլիսով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հանդես կգա մամուլի ասուլիսով: Այն կմեկնարկի ժամը 12:00-ին: «Ուրբաթ օրը տեղի կունենա այս տարվա իմ առաջին ասուլիսը, որին կհրավիրվեն Կառավարությունում հավատարմագրված լրագրողները»,- գրել է նա:
Կարդալ ավելին »Հազվագյուտ «ուրվական սև նյութի» արտանետում՝ Արեգակի վրա
Արեգակի վրա նկատվել է հազվագյուտ և արտասովոր մի երևույթ՝ «հստակ սև գույնի ուրվականային նյութի արտանետում»։ Այս մասին իրենց վերջին զեկույցում հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի գիտնականները։ «Այսօր մեր աստղի վրա տեղի ունեցավ շատ հազվադեպ, գեղեցիկ և նույնիսկ մի փոքր վախենալու երեւույթ: Հենց տեսանելի սկավառակի կենտրոնում ձևավորվեց հստակ սև գույնի ուրվականային նյութ, որը այնուհետև մասամբ ...
Կարդալ ավելին »Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է. ՊԵԿ
Հատուկ հարկման համակարգերում 2025 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է: Այդ մասին հիշեցնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։ Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2025 թվականի ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 98 հանցանք. գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության` 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, վարժական հավաքից խուսափելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի ...
Կարդալ ավելին »Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը կարող է հարյուրավոր տարիներ էներգիա մատակարարել աշխարհին
Միացյալ Նահանգները կարող է հարյուրավոր տարիներ ամբողջ աշխարհին էներգառեսուրսներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Մենք կարող ենք հարյուրավոր տարիներ ամբողջ աշխարհին էներգառեսուրսներ մատակարարել: Մենք այս պահին կարող ենք մատակարարել լավագույն էներգետիկ ռեսուրսը, քանի որ բնական գազը մաքուր է և արդյունավետ»,- ասել է նա Fox News-ին։Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը քայլեր կձեռնարկի երկրում ածխաջրածինների արտադրությունն ...
Կարդալ ավելին »Աբովյանի «Ծիրան մարկետում» հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես ՝ – արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, – սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական ...
Կարդալ ավելին »