Հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Ford Mustang» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ «Ford Transit»-ը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բենզինի շուկայում տեղի է ունեցել դեմպինգ, 4 տնտեսվարողներ տուգանվել են 1 մլրդ դրամով. Գեղամ Գևորգյան
2024 թվականին ընդհանուր առմամբ 3 մլրդ 46 մլն դրամի տուգանք է նշանակվել, որից պետական բյուջե արդեն վճարվել է 1 մլրդ 124 մլն դրամ: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նրա խոսքով, վճարումների մոտիվացիա է դարձել այն կարգավորումը, որ եթե տնտեսվարողը տույժերը վճարում է երկու ամսվա ընթացքում, ապա 25% քիչ է վճարում։ ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ը հանձնել է պատանդների ցուցակը, որը տեղեկություն է պարունակում գերիների մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ցուցակը, որոնց նախատեսում է ազատ արձակել անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Արմատականների փոխանցած փաստաթուղթը պարունակում է «անհրաժեշտ տեղեկատվություն» պատանդների մասին, նշել են շարժման ներկայացուցիչները։ «Կիրակի երեկոյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն գերիների [պատանդների] ցուցակի վերաբերյալ, որոնք ազատ են արձակվելու Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում»,- նշվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակված հայտարարությունում։ Շարժումը չի հստակեցրել, թե քանի անուն կա ցուցակում, եւ թե կոնկրետ ինչ տեղեկություններ են քննարկվում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ցուցակն ստանալու լուրը։
Կարդալ ավելին »Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, ապա արձակել․ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը. ՀՔԱՎ
2025թ․-ի հունվարի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լ․ Սեփխանյանի նախագահությամբ որոշում է կայացրել բավարարելու կազմակերպության իրավական պաշտպանության ներքո գտնվող Վ․Մ․-ի ձերբակալման արձանագրության իրավաչափության վերաբերյալ ներկայացված դիմումը։ Այդ մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Սույն թվականի հունվարի 10-ին առավոտյան ժամը 7։45-ին քաղաքացի Վ․Մ․-ի բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով 2 անձ, ...
Կարդալ ավելին »ՀՀ դպրոցների ռուսաց լեզվի մի խումբ ուսուցիչներ որակավորման բարձրացման դասընթաց են անցել
Ավելի քան 50 ուսուցիչներ Հայաստանի ավելի քան 45 քաղաքներից և գյուղերից հունվարի 25-ին Երևանում մասնակցել են «Ռուսերենը որպես օտար լեզու. տեսական և գործնական հիմքեր» անվճար խորացված վերապատրաստման դասընթացին։ Դասընթացները կազմակերպվել են «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ: «Ոմանց համար ռուսաց լեզվի անվճար դասընթացները Հայաստանում անիրական բան են թվում, կարծես ...
Կարդալ ավելին »«Ճանապարհային դեպարտամենտն» ուսումնասիրում է նորոգված ճանապարհների որակը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների իրականացնում են ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի ուսումնասիրություն։ 2024 թվականի ընթացքում ուսումնասիրվել են 1658.1 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածներ, այդ թվում՝ միջպետական նշանակության՝ 995.25 կմ և հանրապետական նշանակության՝ 662.85 կմ։ Ավտոմոբիլային ճանապարհների հետազոտման նպատակն է պարզել ասֆալտբետոնե ծածկի առկա վիճակը՝ վերականգնման ռազմավարություն մշակելու համար։ Ասֆալտբետոնե ծածկի ...
Կարդալ ավելին »Միասնական տրանսպորտային համակարգը փուլային կներդրվի. Ավինյան
Պետք է գտնել նվազագույն տարբերակը՝ միասնական տրանսպորտային համակարգի փուլային ներդրման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Գնայինը, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, վստահաբար, պետք է ավելի ճկուն գտնվել։ Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն։ Մեր նպատակն է, որ 4 տարի հետո ...
Կարդալ ավելին »Միշտ պետք է ունենալ հավաքագրված հավելյալ 50-100 վարորդ. 44 հաստիք թափուր է. Ավինյանն առաջարկեց դասընթաց կազմակերպել
Առաջարկում եմ առաջին փուլում խոսել տրանսպորտային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, հետագայում անցնել արդեն մնացյալ հարցերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Զեկուցվեց, որ հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4277 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 414-ով պակաս կամ – 8։8%: Թափուր վարորդների քանակը այսօրվա դրությամբ 44 ...
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում․ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Երևանի մետրոպոլիտենից ներկայացրել են վիճակագրական տվյալներ՝ նախորդ շաբաթվա վերաբերյալ։ Շաբաթվա ուղևորահոսք․ Հունվարի 20-ից 26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 411 հազար 412 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝ 808՝ երեք վագոնանի, 1078՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100․1% Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում ...
Կարդալ ավելին »Brent-ն էժանացել է մինչև 77,93 դոլար` մեկ բարելի դիմաց
Երկուշաբթի նավթի գները նվազում են նախորդ շաբաթվա անկումից հետո: Brent-ի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 0,57 դոլարով (0,73%)՝ հասնելով 77,93 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ օրը Brent-ը թանկացել է 0,21 դոլարով (0,3%)՝ հասնելով 78,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում էլեկտրոնային առևտրի ժամանակ էժանացել են 0,57 դոլարով (0,76%)՝ հասնելով 74,09 ...
Կարդալ ավելին »