Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը: Երևանի քաղաքապետարանից հայտնել են նաև, որ հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ: Դրանց տեղադրման և սպասարկման մրցույթը կայացել է, ծրագիրն արդեն մեկնարկել է:
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով քաղաքացիների հարցադրումներին, տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածով՝ ՊԵԿ նախագահին վերապահված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները սահմանելու լիազորություն։ Այս իրավասության շրջանակում ՊԵԿ նախագահի 300-Ն հրամանով սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի 60-Ն հրամանով։ Փոփոխություններն առնչվում են նաև պարտադիր լրացման ենթակա միանվագ ստացված 300.000 ...
Կարդալ ավելին »Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Մայիսին նա կդառնար 72 տարեկան։ Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։ 2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով ...
Կարդալ ավելին »Կեղծ արտադրանքը ներխուժել է մրգային օղու շուկա. իրական արտադրողներին կտրվի սուբսիդավորում․ ՄՊՀ նախագահ
Հայաստանում մրգային օղու շուկան բախվել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ կեղծ արտադրանքի ներխուժման հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Մրգային օղիների արտադրության ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախակի օգտագործվում են ցորենի կամ այլ սպիրտներ՝ համահոտային հավելումներով, ինչը խնդիրներ է առաջացնում ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների մոտ»,- ասաց Գևորգյանը՝ ...
Կարդալ ավելին »Արփինե Սարգսյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է միգրացիոն գործակցությունը
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։ Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։ ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության որդեգրած ...
Կարդալ ավելին »Yandex-ում կներառվեն նաև տրոլեյբուսները. հասանելի է ավտոբուսների տեսահսկման առցանց համակարգը
Ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը: Դա հնարավորություն կտա դիտարկել, կառավարել երթերն ու դրանց միջակայքերը։ Հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգն առցանց ռեժիմով։ Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Այս համատեքստում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց՝ Yandex հավելվածում նախատեսվում է ներառել ոչ ...
Կարդալ ավելին »Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել ԱՊՀ առաքելությանը Բելառուսում. Լեբեդև
ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի նախագահի ընտրություններին որպես դիտորդներ, բացի Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի, ցավոք, Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից»,- ասել է նա։
Կարդալ ավելին »Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը
Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ...
Կարդալ ավելին »Ռուսական «խելացի ռումբն» ընկել է ռուսական գյուղում՝ Բելգորոդի մոտ
Ռուսական ռազմական ավիացիան Ռուսաստանի տարածքում УМПБ-250 կառավարվող ռումբ է նետել։ Ինչպես գրել է Astra-ն, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին Բելգորոդի մարզում, Բոլշիե Կուլբակի գյուղի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ զինամթերքի ընկնելու հետեւանքով ոչ ոք չի տուժել, վնասներ չեն գրանցվել։ «Аргументы и факты»-ին ավելի վաղ նկարագրել էր այդ ռումբը որպես բարձր տեխնոլոգիական զենք, որն ունի նավիգացիոն մոդուլ ղեկային կառավարմամբ, ալեհավաքներ եւ տուրբոռեակտիվ ուժային սարք։ Ի տարբերություն սովորական ռումբերի՝ УМПБ-250-ը ստեղծվել է որպես «խելացի» ռումբ, նշել է «АиФ»-ը։ Ընդհանուր առմամբ, ըստ Astra-ի հաշվարկների, 2024թ. Ռուսաստանի ԶՈւ-ն առնվազն 165 ФАБ ավիառումբ է նետել Ռուսաստանի շրջանների եւ Ուկրաինայի օկուպացված տարածքների վրա։ 2025թ. գրանցվել է ...
Կարդալ ավելին »Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի կարգապահական պատասխանատվության է ենթարկել
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
Կարդալ ավելին »