Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Մակա Բոճորիշվիլին նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Հիշողության պուրակում»:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ակադեմիական քաղաքի» միջազգային գործընկերների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական ...
Կարդալ ավելին »«Հանրային աշխատանքներ» պատժատեսակով հաշվառվել է 1127 վարույթ․ Արդարադատության նախարարություն
2024 թ. Պրոբացիայի ծառայությունում «հանրային աշխատանքներ» պատժատեսակով հաշվառվել է 1127 վարույթ։ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ 764 վարույթի կատարումն ավարտվել է, իսկ 363 վարույթ կատարման ընթացքում է։
Կարդալ ավելին »Մեծ քարով հարվածել են 45 համարի ավտոբուսին. սա որակել վայրագություն՝ մեղմ է ասած. Արուսյակ Մանավազյան
Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող Ժոնգ թոնգ մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի։ Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։ Այս առնչությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով. «Քիչ առաջ աղջիկս նստել էր 45 համարի ավտոբուսը, ականատես էր եղել, թե ինչպես են ...
Կարդալ ավելին »Թրամփի վարչակազմը 8 օրում ավելին է արել, քան Բայդենը 4 տարում. Վենս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երդմնակալությունից հետո առաջին ութ օրվա ընթացքում ավելին է արել, քան Ջո Բայդենի գլխավորած ամերիկյան վարչակազմին հաջողվել է անել չորս տարվա ընթացքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ «Ես իրականում կարծում եմ, որ մենք ութ օրվա ընթացքում ավելին ենք արել, քան Բայդենի վարչակազմը չորս տարվա ընթացքում»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում։ Վենսը ավելացրել է, որ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ ոլորտները կլինեն տնտեսական եւ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարը։ «Եթե Բայդենի եւ դեմոկրատների վարած բաց սահմանների քաղաքականությունը շարունակվեր եւս չորս տարի, մեր երկիրն անդառնալիորեն կփոխվեր։ «Մենք նաեւ միջոցներ ենք ձեռնարկում էներգիայի ծախսերը նվազեցնելու համար, քանի որ դա մեզ թույլ կտա սնունդը, բնակարանը եւ մնացած ամեն ինչ ավելի մատչելի դարձնել Ամերիկայի ...
Կարդալ ավելին »Մոտ 16 մլն դրամով տուգանվել է հեղուկ գազի գործունեությամբ զբաղվող «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ»-ը
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշման համաձայն ընդհանուր առմամբ 15 միլիոն 964 180 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ի նկատմամբ։ Կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության են դրվել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երկու զեկույցն էլ անդրադառնում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, արձանագրում ու ողջունում երկկողմ հարաբերություններում առկա մոմենտումը։ Զեկույցները ողջունում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը։ Եվրոպական ...
Կարդալ ավելին »Toyota Motor՝ 5-րդ անգամ անընդմեջ վաճառքի առաջատար
Ճապոնական ToyotaMotor ավտոարտադրողն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել ավտոմեքենաների վաճառքի ծավալով։ Այդ մասին վկայում են ճապոնական ընկերության հրապարակած տվյալները։ Չնայած այն հանգամանքին, որ 2024թ. ընկերության վաճառքի ծավալները նվազել են 3,7 տոկոսով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 ավտոմեքենա։ Դա թույլ է տվել նրան հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից եւ հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։ Անցյալ տարի գերմանական կոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա, որի վաճառքները նույնպես նվազել են 2,3 տոկոսով։ Երրորդ տեղը զբաղեցրել է կորեական Hyundai Motor-ը, որն ամբողջ աշխարհում վաճառել է 7,23 մլն ավտոմեքենա՝ 1 տոկոսով պակաս, քան 2023թ.։
Կարդալ ավելին »Ովքեր դեմ են հայտարարագրին, չեն ուզում աշխատող մարդը պետությունից ստանա լրացուցիչ 100 հազար դրամ. Պապոյան
Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ այս տարվա հայտարարագրով մարդիկ այդ գումարը կարող են ստանալ նաև նախորդ տարվա համար: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 մլրդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրով, և ...
Կարդալ ավելին »Կշարունակենք հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Կշարունակենք աջակցել տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ: «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Շնորհակալ եմ տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը», – նշված է գրառման մեջ:
Կարդալ ավելին »