ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 76,4 դոլար
Երկուշաբթի նավթի գինը բարձրացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից, Կանադայից եւ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը կազմում է մեկ բարելը 76,41 դոլար, ինչը 0,74 դոլարով (0,98 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Ուրբաթ օրը այդ պայմանագրերը նվազել էին 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 75,67 դոլարի։ WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,41 դոլարով (1,94 տոկոս)՝ մեկ բարելը 73,94 դոլարի։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,2 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 72,53 դոլար։
Կարդալ ավելին »Հոնկոնգի բորսայում արժեթղթերի արժեքը կտրուկ իջել է մաքսատուրքեր մտցնելու մասին Թրամփի որոշումից հետո
Երկուշաբթի առավոտյան Հոնկոնգի բորսայում արժեթղթերի արժեքը կտրուկ իջել է մաքսատուրքեր մտցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ չինական ապրանքների հանդեպ մաքսատուրքեր մտցնելու որոշումից հետո։ Ինչպես տեղեկացրել է South China Morning Post թերթը, Օձի տարվա (սկսվել է հունվարի 29-ին) բարեհաջող մեկնարկի հույս ունեցողները հուսահատված են, քանի որ բախվել են Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային պատերազմի վերսկսման հեռանկարին։ Hang Seng ինդեքսը կորցրել է 1,8 տոկոս՝ հասնելով 19,853,62 կետի. սա ամենամեծ անկումն է մեկ ամսվա ընթացքում՝ շուկայի բացումից հետո եռօրյա ընդմիջումից հետո: Hang Seng Tech ...
Կարդալ ավելին »Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական ...
Կարդալ ավելին »Առաջիկայում կապահովվեն Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ավելի մեծ ծավալներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհը նախագծած, կառուցող, տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում Բադալյանը նախ ամփոփել է 2024 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, այնուհետև անդրադարձել ընթացիկ տարվա ծրագրերին։ Նշվել է, որ նախորդ տարի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են մեծ տեմպերով, ինչը և ակնկալվում է 2025 թվականին։ Այս ...
Կարդալ ավելին »Դանիան 4-րդ անգամ անընդմեջ նվաճեց հանդբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Հանդբոլի տղամարդկանց Դանիայի հավաքականը չորրորդ անգամ անընդմեջ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած եզրափակիչում դանիացիները 32:26 հաշվով պարտության են մատնել խորվաթներին։ Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 35:34 հաշվով պարտության է մատնել պորտուգալացիներին։
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ը կգտնվի ԱՄՆ-ում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։
Կարդալ ավելին »Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
Փետրվարի 2-3-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Գավառ քաղաքում, Լեռնանիստ գյուղի դաշտերում, Ֆանտան գյուղի մոտ և Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն ներկայացնում է մի շարք կարևոր փաստեր և թվեր. իրազեկում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիբնատը լրատվամիջոցներին իրազեկման հայտարարություն է ներկայացրել, որն ամբողջությամբ մեջբերում ենք ստորև․ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է պոտենցիալ բնակելի մոլորակ՝ Երկրից ընդամենը 20 լուսատու հեռավորությամբ
Ժնևի համալսարանի շվեյցարացի գիտնականները հայտնաբերել են HD 20794 d էկզոմոլորակը, որը գտնվում է իր աստղի բնակելի գոտում: Սա նշանակում է, որ դրա մակերեսին կարող է գոյություն ունենալ հեղուկ ջուր և, հետևաբար, կյանքի համար անհրաժեշտ պայմաններ: Ի՞նչ է հայտնի HD 20794 d-ի մասին Հեռավորությունը՝ Երկրից 19,7 լուսատարի, ինչը տիեզերական չափանիշներով շատ մոտ է: Չափերը՝ Երկրի զանգվածից մոտ 6 անգամ մեծ, ինչը ...
Կարդալ ավելին »