Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Փետրվարի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ 0+5, Կոտայքի լեռներում գիշերը՝-7-12, ցերեկը՝ +3+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-3-5, ցերեկը՝ +6+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3, Լոռիում գիշերը՝-6-11, ցերեկը՝ +6+10, Տավուշում գիշերը՝-1-3, ...
Կարդալ ավելին »Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել ԱԺ խորհրդին` ձեւավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին: Նախորդ տարի երկու պետությունները փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ բոլորովին վերջերս էլ Սաուդյան Արաբիայի խորհրդարանում` Խորհրդատվական խորհրդում, ձեւավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ: ...
Կարդալ ավելին »Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է
Ջերմուկում պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Այս առիթով Ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ճոպանուղին ավելի քան 2 տարի անց վերագործարկվել է; Տեղեկությունը հայտնել են «Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական հարթակ» Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից։ Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է: Ճոպանուղու վերանորոգման համար ՀՀ կառավարությունը սկզբում` որպես տեխնիկական վնասի փոխհատուցում, հատկացրել է 12 մլն դրամ, ապա ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 03/02/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները փետրվարի 3-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 398.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 404.00 դրամ (-6.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 412.00 դրամ (-7.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.95 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.04 դրամ (-0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 03/02/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները փետրվարի 3-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 10.20%-ով և կազմել 37,347,836.43 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 10.07%-ով և կազմել 93,992.29 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 22.87%-ով և կազմել 2,507.17 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.026674239 (-14.23%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 28.50%-ով և կազմել 306.63 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։ Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։ Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։
Կարդալ ավելին »Վարչապետն ինձ լիարժեք կանաչ լույս է տվել ցանկացած օբյեկտում կատարել հսկողություն. Ռոմանոս Պետրոսյան
ԱՆԻՖ-ի մասին հարցը լրատվականները մի քանի անգամ ուղղել եք վարչապետին, մի քանի անգամ պատշաճ պատասխան եք ստացել. ավելին ի՞նչ եք ուզում իմանաք. Գործը քննվում է, նախաքննության գաղտնիք է, ես որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՆԻՖ-ի գործը իշխանության կոկորդում է մնացել, ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կոշտ կարձագանքի Թրամփի մաքսատուրքեր մտցնելու որոշմանը․Եվրահանձնաժողով
ԵՄ արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ անդամ երկրների ապրանքների մաքսատուրքեր սահմանելու որոշմանը կոշտ կլինի, գրել է Bloomberg-ը։ «ԵՄ-ը կոշտ պատասխան կտա ցանկացած առեւտրային գործընկերոջ, որն անարդար կամ կամայականորեն մաքսատուրքեր կսահմանի ԵՄ ապրանքների վրա։ Շատ բան կվտանգվի»,- գործակալությանն ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այս փուլում 27 անդամ ունեցող դաշինքը տեղյակ չէ ԵՄ ապրանքների որեւէ լրացուցիչ մաքսատուրքերի մասին։ Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ մաքսատուրքերի կիրառումը «վնասակար է բոլոր կողմերի համար», եւ ափսոսանք է հայտնել Կանադայի, Մեքսիկայի եւ Չինաստանի համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման հետ կապված։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ իր կառավարությունը երկուշաբթի օրը կհայտարարի ամերիկյան ապրանքների վրա պատասխան մաքսատուրքերի մանրամասները: «Վաղն առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ ես ձեզ կտեղեկացնեմ առաջին քայլերի մասին, որը մենք կոչում ենք պլան Բ»,- ասել է նա տեսաուղերձում: Շեյնբաումը ավելի վաղ ասել էր, որ ծրագիրը կներառի մաքսատուրքային եւ ոչ սակագնային միջոցներ, ներառյալ 25 տոկոս մաքսատուրք Մեքսիկայից ողջ ներմուծման համար: «Մեքսիկան առճակատում չի ցանկանում։ Խնդիրները լուծվում են ոչ թե սակագներ մտցնելով, այլ բանակցություններով եւ երկխոսությամբ»,- նշել է պետության ղեկավարը։ Շեյնբաումը հերքել է Թրամփի վարչակազմի մեղադրանքները, թե Մեքսիկայի կառավարությունը կապեր ունի թմրակարտելների հետ։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները քիչ բան է արել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ե՛ւ Մեքսիկան, ե՛ւ Կանադան պատասխան քայլեր են ձեռնարկելու ԱՄՆ-ում իրենց ապրանքների բարձրացված մաքսատուրքերի դեմ: Կանադան 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից 155 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար, լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Կարդալ ավելին »Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետի»-ի 2 արտադրամասերի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ...
Կարդալ ավելին »