Author Archives: admin

Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի 2025 թվականի մեկնարկը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ ՄԻՊ-ի աշխատակազմը տարվա ընթացքում նախատեսում է կազմակերպել այցեր տարբեր ուսումնական հաստատություններ և հյուրընկալել ուսումնական հաստատությունների սաներին՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների և ՄԻՊ հաստատության գործունության վերաբերյալ։ 2025 թվականի ընթացքում ՄԻՊ այցելած առաջին խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սաներն են։ Հանդիպման ընթացքում երեխաներին ...

Կարդալ ավելին »

«Զանգեզուրի միջանցք» նախագիծը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է. «Գեղարդ» հիմնադրամ

Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների:   Այս մասին գրել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը: ««Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան  տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։ Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին ...

Կարդալ ավելին »

Լորուտ գյուղում այրվել է մեկհարկանի փայտե շինություն

Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։

Կարդալ ավելին »

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում․ ՆԳՆ

Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատգամավորը գրել է, որ իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր՝ բարձրաձայնելով իրավիճակը։ Ըստ պատգամավորի՝ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։ ՀՀ պարեկային ...

Կարդալ ավելին »

Հայկական 14 ընկերություն Մոսկվայում մասնակցում է ПРОДЭКСПО 2025 սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին

Հայկական 14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում փետրվարի 3-7-ն ընթացող ПРОДЭКСПО 2025 սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նրանք ներկայացնում են իրենց արտադրանքը երկու միասնական մասնագիտացված տաղավարներում։ ПРОДЭКСПО 2025-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 2195 ներկայացուցիչ 30 երկրից։

Կարդալ ավելին »

ՏԿԵՆ մարմինը միացել է Քաղավիացիայի եվրոպական կոնֆերանսի պատահարների քննության համագործակցության մասին փաստաթղթին

2025 թվականի փետրվարի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը միացել է «Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի (ԵԿԱԿ) քաղաքացիական ավիացիայի ոլորտում պատահարների/միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։ Այդ մասին  տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ԵԿԱԿ-ը հիմնադրվել է 1955 ...

Կարդալ ավելին »

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- նշել է նա: Հակակոռուպցոին կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։

Կարդալ ավելին »

Գիշերը հարձակում է եղել Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա. հնչել են կրակոցներ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Այս գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Այդ մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի ...

Կարդալ ավելին »

iChip․ մեծ մարտկոցով թոփ 7 սմարթֆոնները

Ժամանակակից սմարթֆոններն ավելի ուժեղ են դառնում, բայց բարձր արտադրողականությունը պահանջում է էներգատար լուծումներ: iChip պորտալի խմբագրությունը ընտրել է յոթ լավագույն սմարթֆոնները մեծ մարտկոցներով, որոնք ապահովում են երկարատև աշխատանք առանց լիցքավորման: Tecno Pova 6 Pro Մարտկոց՝ 6000 մԱժ, արագ լիցքավորում 70 Վտ Էկրան՝ 6,8 դյույմ AMOLED, 2436×1080 պիքսել, 120 Հց Պրոցեսոր՝ MediaTek Dimensity 6080 Հիշողություն՝ 12 ԳԲ ՕՀ, 256 ԳԲ ՊՀ ...

Կարդալ ավելին »

Ֆիլիպ Մորրիս Արմենիան ճանաչվել է 2025թ․ լավագույն գործատու 

Ֆիլիպ Մորրիս Արմենիան Top Employers Institute հեղինակավոր կառույցի կողմից ճանաչվել է որպես 2025թ․ Հայաստանի Լավագույն գործատու՝ արդեն հինգերորդ անգամ ստանալով այս հավաստագրումը։ Այս մրցանակը կրկին հաստատում է ՖՄԻ-ի գերազանցությունը մարդկանց կառավարման պրակտիկաներում՝ ամրապնդելով ընկերության համբավը որպես ցանկալի գործատու, որը կենտրոնացած է միջազգային մակարդակով բազմազան աշխատուժի զարգացող կարիքների բավարարման վրա: Լավագույն գործատուի հավաստագրումը Top Employers Institute-ի կողմից իրականացված անկախ գնահատման արդյունքն է։ Ինտիտուտի ...

Կարդալ ավելին »
ajax-loader