Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը փետրվարի 17-ին հանդիպել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում վթարային իրավիճակը կանխած վարորդ Ազբեկ Ներսիսյանին։ Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, Արթուր Խուդինյանը շնորհակալագիր է հանձնել նրան՝ անձնական նախաձեռնությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։ ՆԳ նախարարությունը կարևորում է երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու սրտացավ, պատասխանատու վերաբերմունքը։ Փետրվարի 7-ին տեսանյութ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչն է Ջոն վան ’տ Սխիպը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի 61-ամյա նիդեռլանդցի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզիչը ...
Կարդալ ավելին »Իրանը դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան՝ Իսրայելի հնչեցրած սպառնալիքների պատճառով
Իրանի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Հուսեյն Փուրֆարզանեն հայտարարել է, որ Լիբանանի իշխանությունների պաշտոնական խնդրանքով Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում «անվտանգության նկատառումներից ելնելով» մինչև փետրվարի 18-ը ժամանակավորապես դադարեցվել են իրանական բոլոր չվերթերը: Այդ մասին հաղորդում է Tehran Times-ը։ Պաշտոնյայի խոսքով՝ այս պահին Բեյրութի օդանավակայանում իրավիճակը բարդ ու լարված է, սակայն Թեհրանն ուշադիր հետևում է զարգացումներին։ Նա հավելել է, որ սպասում է ...
Կարդալ ավելին »Անսահման ուրախ էի կրկին հանդիպել երախտագետ հայ հանդիսատեսի հետ. Դմիտրի Մասլեև
Օրերս ականավոր դաշնակահար, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր, այդ թվում Չայկովսկու 15-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և ոսկե մեդալակիր Դմիտրի Մասլեևը ելույթ է ունեցել Երևանում: Համերգին, որ տեղի է ունեցել օրեր առաջ «Արամ Խաչատրյան›› համերգասրահում, Մասլեևը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Մասլեևի կատարմամբ հնչել են Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ ...
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու 2027 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղին։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին:Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Թիմը Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ հանդես կգա հետևյալ կազմով․ Ալբերտ ԹադևոսյանԱնդրե Սպայթ ՄկրտչյանՔրիս ՋոնսԶաք ԹավիտյանԱրայիկ ԳևորգյանԳաբրիել ԱճեմյանՅուրա ՄելիքյանԴավիթ ԽաչատրյանԿարեն ՄելիքյանԴանիել ԿիրակոսյանՀայկազ ԳրիգորյանՄիհրան Ներսես Մարզչական շտաբում ընդգրկված են հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի ...
Կարդալ ավելին »Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատախազություն
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի նույն համայնքում գտնվող 2 հողամաի նկատմամբ: Յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Գլխավոր ...
Կարդալ ավելին »Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կախված են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նոր Հաճնում ինքնասպան եղած արցախցու մարմին է հայտնաբերվել։ Վերջինս 1937 թվականին ծնված Լ. Հ․-ն է, որը, ըստ նախնական վարկածի, շենքի բակի զրուցարանում, տանիքից կախվելով, ինքնասպան է եղել։ Նա Արցախից բռնի տեղահանված էր ու որդուն կորցրել էր պատերազմում։
Կարդալ ավելին »Իսրայելն արգելափակում է Գազա վրանների եւ շարժական տնակների առաքումը. Al Jazeera
Իսրայելն արգելափակում է վրանների, շարժական տնակների եւ ծանր տեխնիկայի առաքումը Գազայի հատված՝ փլատակների մաքրման համար: Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նա նշել է, որ պաղեստինյան անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը երկու շաբաթ, սակայն փաստաթղթի որոշ դրույթներ դեռ չեն իրականացվել։ Դրանց թվում է շարժական տների առաքումը, որոնք անհրաժեշտ են մարտերի արդյունքում օթեւանը կորցրած մարդկանց բնակության համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ 60 հազար շարժական տներից ոչ մեկը դեռ չի տեղափոխվել Գազա այն 200 հազար վրաններից, որոնք պետք է մատակարարվեն Իսրայելի եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի միջեւ կնքված զինադադարի պայմանների համաձայն։ ՄԱԿ տվյալներով՝ գոտու շենքերի 69 տոկոսը ավերվել է, իսկ Գազայի ավելի քան 1,8 մլն բնակիչներ ժամանակավոր կացարանների կարիք ունեն։
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում կրճատել են հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հարյուրավոր աշխատակիցների. NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է աշխատանքից հեռացնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) հարյուրավոր աշխատակիցների։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Թրամփի վարչակազմը շաբաթ օրն աշխատանքից ազատել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հարյուրավոր աշխատակիցների, այդ թվում՝ հանրային առողջության առանցքային պաշտոնների համար պատասխանատու աշխատակիցների»,- նշվելէ հաղորդագրությունում: Ազատվածների թվում են մոտ երկու տասնյակ աշխատողներ, որոնք կազմում են Լաբորատոր ծառայությունը, որը պատասխանատու է համաճարակներին նախապատրաստման համար: Աշխատակիցների խոսքով՝ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվում է աշխատանքի ցածր արտադրողականությունը։ Հունվարին The New York Times թերթը գրել էր, որ Թրամփը կարող է աշխատանքից հեռացնել ավելի քան 50 հազար պետական աշխատակցի։ Հրամանագիրը կարող է հանգեցնել «դաշնային աշխատուժի զանգվածային վերակազմավորման»:
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն մտադիր է մինչև համատեղ բանակցություններն առանձին հանդիպումներ անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի հետ. NBC News
ԱՄՆ-ը նախատեսում է առանձին բանակցություններ վարել ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ հնարավոր համատեղ բանակցություններից առաջ, NBC News-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։ Նրանցից մեկի համաձայն՝ այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հավասարապես ակտիվ է համագործակցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ «Մենք ցանկանում ենք վերջ տալ մահերին և շարժվել դեպի կայուն խաղաղություն»,- հավելել է նա։ Ռուսական և ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, ...
Կարդալ ավելին »