Author Archives: admin

Ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են 97,2 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2024թ․-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովագրական ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 97,215 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.7%-ով։ Ապահովագրական պահուստները կազմել են 38,893 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.1%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 28,444 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.2%-ով։ Չբաշխված շահույթը կազմել են 6,459 ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական

Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացված կլինի 4 մրցավարով և մրցավարի 8 օգնականով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ ՀՖՖ մրցավարները նաև առաջին անգամ կսպասարկեն միջազգային հանդիպումներ, որպես VAR մրցավարներ: ՖԻՖԱ-ի հայ մրցավարների ամբողջական ցանկը՝ ըստ կատեգորիաների՝ Մրցավարներ 1.Զավեն Հովհաննիսյան2.Հենրիկ Նալբանդյան3.Աշոտ Ղալթախչյան4.Արտեմ Գասպարյան Մրցավարի օգնականներ 1.Մեսրոպ Ղազարյան2.Արթուր Գդլյան3.Ատոմ Սևգուլյան4.Սարգիս Հովհաննիսյան5.Խաչատուր Հովհաննիսյան6.Գևորգ Շախկալդյան7.Վանիկ Սիմոնյան8.Հարություն ...

Կարդալ ավելին »

Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կարգ է հաստատվում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Կարգավորումների ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի լիարժեք կիրարկման անհրաժեշտությամբ։ Դրանք ուղղված են ազգային կինոարտադրության զարգացմանը, պետական ֆինանսավորման տրամադրման մեխանիզմների հստակեցմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանը և միջազգային համագործակցության խթանմանը։ Ըստ նախագծի՝ մշակվում է ...

Կարդալ ավելին »

Ներթափանցում են ցուրտ և տաք օդային հոսանքներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ Հայաստան են ներթափանցելու տաք և ցուրտ օդային հոսանքներ։ «Այսօրվա օդի ջերմաստիճանի բարձրացմանը (Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք, փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում»,- գրել է նա։ Ավելի վաղ ՊՈԱԿ-ից հայտնել էին, ...

Կարդալ ավելին »

Գիրք նվիրելու օրվա առթիվ թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ

Այսօր՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ։  Հովհաննես Թումանյանի թանգարանն Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 156-ամյակի շրջանակում կիրականացնի «Իմ Թումանյանը» նկարչական մրցույթի ամփոփում։ Բացի այդ, բ.գ.թ., գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բ.գ.թ., գրականագետ Հայկ Համբարձումյանը հանդես կգան «Դու քո ճամփեն գնա քույրի՜կ… Թումանյանը և կանայք» գրական բանավեճով։ Կինը՝ Թումանյանի գրական և գեղարվեստական ժառանգության մեջ, ...

Կարդալ ավելին »

Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 161 հանցանք. գրանցվել է 8 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության՝ 15, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 11, ֆիզիկական ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ 9-ական, անձնական ունեցվածքի ...

Կարդալ ավելին »

Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Toyota-ն և Mercedes-ը

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Մեղր ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Mercedes» մակնիշի և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Կարդալ ավելին »

Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։

Կարդալ ավելին »
ajax-loader