Author Archives: admin

Առաջնախաղ՝ Վանաձորի թատրոնում. բեմ կբարձրանա «Սովորական հրաշքը»

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է առաջնախաղի։ Մարտի 13-14-ին թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացումը։ Շվարցի պիեսը՝ «Սովորական հրաշք»-ը, լիրիկական ստեղծագործություն է՝ նվիրված նրա կնոջը՝ Եկատերինա Զիլբերին։  Պիեսը արտասովոր սիրո մասին է։ Հրաշագործ տանտերը կնոջ հետ սիրո մասին խոսելու համար հեքիաթ է պատմում, որի հերոսները կենդանանում են։ Արջը ժամանակավորապես մարդացել է։ Նա կրկին գազանի ...

Կարդալ ավելին »

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Փետրվարի 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին՝ 13-16 մ/վ, 25-26-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևանում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի ...

Կարդալ ավելին »

Անցած 3 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 180 դեպք. ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք: Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 19, խարդախության՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 9, շորթման ...

Կարդալ ավելին »

Բրիտանիան կարգելի ՌԴ բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչների մուտքը. The Times

Հակառուսական պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակում Մեծ Բրիտանիան նախատեսում է արգելել բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ մենեջերների մուտքը երկիր։ Այս մասին հայտնել է The Times թերթը։ Նրա տվյալներով՝ ներքին գործերի նախարարությունը պատժամիջոցների ցուցակում կներառի «տարածաշրջանային եւ դաշնային բոլոր նախարարներին, ինչպես նաեւ ռուսական խոշոր ընկերությունների տնօրեններին եւ բարձրաստիճան ղեկավարներին»։ Սահմանափակիչ միջոցները կազդեն նաեւ դաշնային եւ նահանգային գերատեսչությունների եւ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, էներգետիկ եւ ֆինանսական հատվածների ընկերությունների, ինչպես նաեւ ռուսական լրատվամիջոցների ղեկավարության վրա: Երկրի իշխանությունները նման քայլի անհրաժեշտությունը բացատրում են Ռուսաստանի ղեկավարության վրա քաղաքական ճնշումը մեծացնելու եւ «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները նվազեցնելու» մտադրությամբ, որոնք, իբր, ներկայացնում են «Կրեմլի հետ կապված էլիտաներին»։ Ներքին գործերի նախարարությունը կհրապարակի պատժամիջոցների ենթարկված անձանց ամբողջական ցուցակը։

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստ

Երեւանում այս շաբաթ՝ փետրվարի 25-ին, ժամը 09:30-ին կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նիստը կանցկացվի ԱԺ ոսկեզօծ դահլիճում: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Նիստին հաջորդելու է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը:

Կարդալ ավելին »

Գեղարդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ և Գողթ բնակավայրերում փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի և «Россия сегодня»-ի ներկայացուցչությունները

Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի եւ «Россия сегодня»-ի (Спутник-Азербайджан) ներկայացուցչությունները։ Այս մասին APA-ին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ հնարավոր է միայն մեկ թղթակցի հավատարմագրումը։ Այհան Հաջիզադեն նշել է, որ զրոյացվել է նաեւ «Голос Америки» ռադիոյի թղթակցային հավատարմագրումը։

Կարդալ ավելին »

Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ–ը հայտնել էր, որ փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Նշվում էր, որ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Կարդալ ավելին »

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է. քաղաքապետարան

Արդեն պատրաստ է Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը։ Այս մասին փետրվարի 24-ին հրավիրված ասուլիսում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ փաթեթը եւ վերանայված պետական ​​ներդրումային ծրագիրը պետք է ստորագրի քաղաքապետը։ Այնուհետեւ դրանք կուղարկվեն համալիր փորձաքննության։ «Այնուհետեւ պաշտոնական մեկնարկ կտրվի ֆինանսավորման շուրջ բանակցություններին»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մինչեւ 2025թ. վերջ կորոշվի «Աջափնյակ» կայարանի կառուցապատողը։ Ավելին, 2026թ., ըստ ծրագրի, պետք է սկսվեր բուն շինարարությունը։

Կարդալ ավելին »

Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Ասպուրակ Ավետիսյանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader