«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը փորձաքննություն է ներկայացրել Կոտայքի մարզի Ակունք, Զովաշեն, Կոտայք եւ Հատիս գյուղերում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման բնապահպանական ազդեցությունը գնահատելու վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 26-ին հանրային քննարկումների ժամանակ հայտնել է Հայաստանի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինե Հարությունյանը։ Նա ասել է, որ բոլոր հաշվետվությունները ներկայացվել են պետականգերատեսչություններին, որոնք ներկայացրել են իրենց մեկնաբանությունները։ Նրա խոսքով՝ այդ մեկնաբանությունները հաշվի առնելով՝ զեկույցը փոփոխված ձեւով կրկին ուղարկվել է պետական կառույցներ, որտեղից ստացվել են դրական պատասխաններ։ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է շինարարություն իրականացնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում՝ պահպանվող տարածքից դուրս, որը պատկանում է պետությանը։ «Ecogroup» ընկերության ներկայացուցիչ Արթուր Մինասյանն իր հերթին նշել է, որ մինչեւ մոտակա բնակավայր հեռավորությունը 1,5 կիլոմետր է, հետեւաբար, իր գնահատմամբ, շինարարության փուլում այս բնակավայրի վրա որեւէ ազդեցություն չի լինի։ Արձանին հարող տարածքում ճոպանուղի նախագծող «Elit Project» ընկերության ներկայացուցիչ Երվանդ Մախոյանը վստահեցրել է, որ մինչ աշխատանքների մեկնարկը տարածքը մանրազնին ուսումնասիրվել է, երկրաչափական եւ այլ ուսումնասիրություններ են կատարվել։ «Ճոպանուղու երկարությունը կկազմի 3 750 մետր, դրա կառուցումը կիրականացվի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական կազմակերպությանը պատկանող մասնավոր հողատարածքներում, որոնք գտնվում են Ակունք, Զովաշեն, Կոտայք եւ Հատիս գյուղերում»,- նշել է նա։ Կոտայքի մարզի խոշորացված Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանն իր հերթին վստահեցրել է, որ Կոտայք գյուղում երկու տարվա ընթացքում անշարժ գույքի գները 50-60 անգամ թանկացել են՝ դա, ըստ երեւույթին, կապելով արձանի կառուցման մեկնարկի հետ։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանի բացումը, որի շինարարությունը սկսվել էր 2022թ., նախատեսված էր 2025թ. վերջին։ Տեղեկացվել էր, որ դա լինելու է Քրիստոսի ամենամեծ հուշարձանը աշխարհում։ Ընդհանուր բարձրությունը՝ ներառյալ պատվանդանը, կկազմի 77 մետր։ Արձանին հարող տարածքում նախատեսվում է բացել թանգարան, ճոպանուղի եւ այլ զբոսաշրջային օբյեկտներ։ Ավելին, 2023թ. մարտից լեռան գագաթին հնագիտական պեղումներ են իրականացվում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կավե անոթներ, մետաղական նիզակի ծայրեր եւ այլ առարկաներ։ Դրանից հետո Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պահանջել է դադարեցնել ցանկացած գործունեություն լեռան գագաթին՝ ասելով, որ Քրիստոսի արձանը չի տեղադրվի այն տարածքում, որտեղ հայտնաբերվել են հնագույն ամրոցի հետքեր։ Նշենք, որ նախագծի նախաձեռնողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է։
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱԳ փոխնախարարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները
Փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մոցֆելդ Կրավիկի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ այս համատեքստում կարևորելով Նորվեգիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ցուցաբերվող աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ...
Կարդալ ավելին »Հանրային քննարկման է ներկայացվել կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման նախագիծը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: «Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացմանը, մասնավորապես՝ ...
Կարդալ ավելին »Բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ կունենան. ՔՊ-ական պատգամավորները նախաձեռնությամբ հանդես կգան
ՔՊ-ական պատգամավորեր Արսեն Թորոսյանն ու Հասմիկ Հակոբյանը որոշել են նախաձեռնել փոփոխություն ՀՀ քրեական օրենսգրքում, որպեսզի մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ ունենան։ «Այսօրվա կարգավորումներով հատուկ առանձնացված չէ բուժաշխատողների դեպքը, իհարկե, կան ծանրացուցիչ հանգամանքներ՝ մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ բռնություն կիրառելու մասով, բայց դա, կարծում եմ, բավարար չէ։ Մենք պետք է հստակ հաղորդագրություն ուղարկենք բոլորին, որ սա անթույլատրելի է»,- նշել է ...
Կարդալ ավելին »Երևանին է նվիրաբերվել 19-րդ դարի աշխարհի եզակի ատլաս-քարտեզներից մեկը
Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել ավելի քան 200 տարի առաջ հրատարակված աշխարհի քարտեզներից մեկը: Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Առաջիկայում այս բացառիկ ցուցանմուշը կհամալրի Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունների շարքը: Մանրամասները՝ տեսանյութում․
Կարդալ ավելին »ԵՄ-ն արգելել է 8 ռուսական լրատվամիջոցների հեռարձակումը Եվրոպայում
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթով արգելել է ռուսական ութ լրատվամիջոցների հեռարձակումը Եվրոպայում։ Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Խորհուրդն այսօր որոշում է կայացրել ԵՄ-ում դադարեցնել ռուսական ութ լրատվամիջոցների հեռարձակման լիցենզիաների գործողոթյունը»,- ասվում է փաստաթղթում։ Խոսքը վերաբերում է Eurasia Daily տեղեկատվական կայքին, News Front գործակալությանը, SouthFront կայքին, RuBaltic լրատվական հարթակին, Lenta ինտերնետ հրատարակությանը, «Զվեզդա» հեռուստաալիքին, Fondsk-ին և Ռազմավարական մշակույթի ...
Կարդալ ավելին »Մինչև հուլիսի 1-ը բոլոր պարգևատրական զենքի տերերը պետք է ներկայացնեն դրանք ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է պարգևատրական զենքերի իրավական կարգավորման խստացմանը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ հրազենի գործադրմամբ հանցագործությունները մեծ հանրային վտանգ են ներկայացնում, իսկ ոլորտի վերահսկողության խստացումը հանրային անվտանգության բարձրացման կարևոր նախապայման է։ Այս փոփոխությամբ ՆԳՆ-ն նպատակ ունի ստանդարտացնել պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը, բացառելով երկակի մոտեցումները, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի մակարդակ, հստակեցնել ...
Կարդալ ավելին »Բացահայտվել են պարեկների՝ վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություն կազմելու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ...
Կարդալ ավելին »Հայտնի են ամառային զորակոչի ժամկետները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Զինված ուժերի համալրումը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, տարկետումից զրկված կամ 18 տարին լրացած քաղաքացիների զորակոչը կկազմակերպվի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը։ Զորակոչվելու են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, ինչպես ...
Կարդալ ավելին »Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը նվազել է
Հայաստանում 2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02) ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության նվազում: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 9917 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ցածր է 1․1 անգամ։ Կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի 75.8 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ ...
Կարդալ ավելին »