ԱՄՆ Պետական արդյունավետության գերատեսչության (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշային աղյուսակը: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Altrata ընկերության կազմած բացառիկ վարկանիշային աղյուսակը։ 24 դիրք ընդգրկող վարկանիշային աղյուսակի համաձայն՝ աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող Իլոն Մասկի կարողությունը 2025 թ. փետրվարի դրությամբ գնահատվում է 419,4 միլիարդ դոլար: Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի համաձայն, սակայն, Մասկի կարողությունն այս ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
66 հարկ վճարողի մոտ արձանագրվել է վարձու աշխատողի չձևակերպման դեպք․ տուգանքը կազմել է 64,750 մլն դրամ
Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այդ մասին հիշեցրել են Պետական եկամուտների կոմիտեից: «Իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր է յուրաքանչյուր աշխատողի, ...
Կարդալ ավելին »Վարդենիսի բուժկենտրոնում ընթանում են վերանորոգման աշխատանքներ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոնի շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի «Առողջապահական ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման նպատակով հատկացված 20 միլիոն դրամ դրամաշնորհի շրջանակներում: Կատարվում են Վարդենիսի ԲԿ ...
Կարդալ ավելին »Ինչո՞վ է պայմանավորված վճարման 30 րոպե սահմանափակումը. պարզաբանում է Telcell-ը
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը հանրային տրանսպորտում քարտով վճարում կատարելուց հետո հաջորդ վճարման համար 30 րոպե ժամանակային սահմանափակում է դրել վերջերս՝ քաղաքացիների կողմից չարաշահումներով պայմանավորված: Բանկային քարտերին հաճախ լինում են նաև անսահմանափակ տարիֆային պլաններ, ինչն էլ չարաշահման հնարավորություն է տալիս: «Քաղաքացին, իմանալով, որ բանկային քարտն ունի տարիֆային պլան, որն անսահմանափակ է, քարտով անցկացնում է իր բոլոր ծանոթ բարեկամներին և վնաս հասցնում համակարգին: ...
Կարդալ ավելին »Հանցավոր խումբը նախապատրաստել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի կողոպուտ
Երևան քաղաքի բնակիչներ Լ.Մ.-ն, Ռ.Գ.-ն և Ս.Ք.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77 մլն 446 հզր ՀՀ դրամից մինչև 116 մլն 169 հզր ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի բացահայտ հափշտակությունը, սակայն չեն կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ այն բացահայտվել է ՀՀ ...
Կարդալ ավելին »Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերել են ապօրինի խորքային հոր։ Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտը ենթարկվել է վարչական ...
Կարդալ ավելին »Պահքն օրենքով չէ, որ պահում են. Տեր Եսայի քահանա Արթենյան
Մեծ Պահքը կտևի 48 օր, մինչև Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Ի՞նչ է կարելի ուտել կամ ի՞նչ պետք չէ ուտել, ի՞նչ պիտի անենք ու ինչի՞ց հեռու մնանք։ Անվերջանալի արգելքների, չի կարելիների ցանկը թվում է չափազանց բարդ, անհաղթահարելի, բայց մի՞թե Պահք ուտել, չուտելու մասին է: Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ ամեն բան ավելի պարզ է, Պահքն օրենքով չէ, որ պահում են։ ...
Կարդալ ավելին »Սպասվում է թույլ ձյուն
Փետրվարի 27-ին հանրապետության որոշ վայրերում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Որոշ ճանապարհներին կլինի մերկասառույց, լեռներում՝ բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +2+4։ ...
Կարդալ ավելին »Սուդանում կործանվել է ռազմական ինքնաթիռ. զոհվել է ավելի քան 40 մարդ
Սուդանում ռազմական ինքնաթիռ է կործանվել Օմդուրման քաղաքում, հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի բանակի հայտարարությունը։ Ինքնաթիռը կործանվել է Վադի Սեյդնա ավիաբազայի մոտ։ Այն ընկել է բնակելի շենքերի մոտ, վնասվել են մի քանի շենքեր։ Associated Press-ը հայտնել է, որ An ինքնաթիռի (հստակ մոդելը չի նշվում) կործանման հետեւանքով զոհվել է 46 մարդ։ Զոհվածների թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Ռազմական աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է, ամենայն հավանականությամբ, տեխնիկական պատճառներով: Զոհվածների թվում է գեներալ-մայոր Բաշիր Ահմեդը, որը նախկինում ծառայել է որպես բանակի հրամանատար Սուդանի մայրաքաղաք Խարթումում։
Կարդալ ավելին »ՀՀ պետական կառույցները դրական պատասխաններ են նվել Քրիստոսի արձանի տեղադրման հաշվետվությանը. փորձագետ
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը փորձաքննություն է ներկայացրել Կոտայքի մարզի Ակունք, Զովաշեն, Կոտայք եւ Հատիս գյուղերում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման բնապահպանական ազդեցությունը գնահատելու վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 26-ին հանրային քննարկումների ժամանակ հայտնել է Հայաստանի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինե Հարությունյանը։ Նա ասել է, որ բոլոր հաշվետվությունները ներկայացվել են պետականգերատեսչություններին, որոնք ներկայացրել են իրենց մեկնաբանությունները։ Նրա խոսքով՝ այդ մեկնաբանությունները հաշվի առնելով՝ զեկույցը փոփոխված ձեւով կրկին ուղարկվել է պետական կառույցներ, որտեղից ստացվել են դրական պատասխաններ։ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է շինարարություն իրականացնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում՝ պահպանվող տարածքից դուրս, որը պատկանում է պետությանը։ «Ecogroup» ընկերության ներկայացուցիչ Արթուր Մինասյանն իր հերթին նշել է, որ մինչեւ մոտակա բնակավայր հեռավորությունը 1,5 կիլոմետր է, հետեւաբար, իր գնահատմամբ, շինարարության փուլում այս բնակավայրի վրա որեւէ ազդեցություն չի լինի։ Արձանին հարող տարածքում ճոպանուղի նախագծող «Elit Project» ընկերության ներկայացուցիչ Երվանդ Մախոյանը վստահեցրել է, որ մինչ աշխատանքների մեկնարկը տարածքը մանրազնին ուսումնասիրվել է, երկրաչափական եւ այլ ուսումնասիրություններ են կատարվել։ «Ճոպանուղու երկարությունը կկազմի 3 750 մետր, դրա կառուցումը կիրականացվի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական կազմակերպությանը պատկանող մասնավոր հողատարածքներում, որոնք գտնվում են Ակունք, Զովաշեն, Կոտայք եւ Հատիս գյուղերում»,- նշել է նա։ Կոտայքի մարզի խոշորացված Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանն իր հերթին վստահեցրել է, որ Կոտայք գյուղում երկու տարվա ընթացքում անշարժ գույքի գները 50-60 անգամ թանկացել են՝ դա, ըստ երեւույթին, կապելով արձանի կառուցման մեկնարկի հետ։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանի բացումը, որի շինարարությունը սկսվել էր 2022թ., նախատեսված էր 2025թ. վերջին։ Տեղեկացվել էր, որ դա լինելու է Քրիստոսի ամենամեծ հուշարձանը աշխարհում։ Ընդհանուր բարձրությունը՝ ներառյալ պատվանդանը, կկազմի 77 մետր։ Արձանին հարող տարածքում նախատեսվում է բացել թանգարան, ճոպանուղի եւ այլ զբոսաշրջային օբյեկտներ։ Ավելին, 2023թ. մարտից լեռան գագաթին հնագիտական պեղումներ են իրականացվում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կավե անոթներ, մետաղական նիզակի ծայրեր եւ այլ առարկաներ։ Դրանից հետո Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պահանջել է դադարեցնել ցանկացած գործունեություն լեռան գագաթին՝ ասելով, որ Քրիստոսի արձանը չի տեղադրվի այն տարածքում, որտեղ հայտնաբերվել են հնագույն ամրոցի հետքեր։ Նշենք, որ նախագծի նախաձեռնողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է։
Կարդալ ավելին »