Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում փոխարինվում են 3 շարժասանդուղքները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ մանրամասնելով, որ շարժասանդուղքներից մեկն արդեն շահագործման է հանձնվել, մյուս երկուսի աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի 30-ը: Շարժասանդուղքների փոխարինման արժեքի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Գործարանային» կայարանի 3 շարժասանդուղքի փոխարինումը մոտ 220 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացում. Արտակ Զեյնալյան
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խումբը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման դիրքորոշում հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նկատեց՝ օրենքի քննարկման ընթացքում բազմաթիվ են եղել անդրադարձները նրան, որ օրենքի ընդունումը ...
Կարդալ ավելին »Երևանի մի շարք փողոցներում լուսավորության արդիականացման և մայթերի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն
Այս տարի Երևանի 6 փողոցներում լուսավորության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց «Երքաղլույս» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանը: «Այդ փողոցներն են՝ Աբովյան, Տիգրան Մեծ, Մելիք Ադամյան,Նալբանդյան և Դեմիրճյան: Նախատեսվում է բոլոր մալուխներն անցկացնել ստորգետնյա ճանապարհով, որը մեր գրաֆիկով պետք է ավարտենք մինչև հոկտեմբեր: Բացի այդ, ունենք լեդավորման ընթացիկ աշխատանքներ, որոնք վերաբերում են Երևանի տարբեր փողոցների, ...
Կարդալ ավելին »Չարլզ III-ը Սանդրինգհեմ կալվածքում ընդունել է Զելենսկուն
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին Անգլիայի արևելքի Նորֆոլքի կոմսության Սանդրինգհեմ կալվածքում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Զելենսկին Մեծ Բրիտանիայի միապետի հետ հանդիպել է եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո, որի ընթացքում քննարկվում էին ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղիները։ Նշվում է, որ Չարլզ III-ը «ջերմորեն է ընդունել» Զելենսկիին։ Հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ ...
Կարդալ ավելին »Թենիսիստ Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ դասակարգման աղյուսակում 39-րդն է
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ WTA դասակարգման աղյուսակում 39-րդն է: Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանն առաջին անգամ մտել է 40 լավագույնների մեջ` զբաղեցնելով 39-րդ հորիզոնականը: Սա Ավանեսյանի լավագույն հորիզոնականն է: Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Կարդալ ավելին »Ավինյանն ամոթալի որակեց շտապօգնության բժիշկների նկատմամբ արձանագրված բռնության դրսևորումները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամոթալի է համարում շտապօգնության աշխատակիցների ու բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում Տիգրան Ավինյանը տարօրինակ ու ամոթալի համարեց բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը: «Բժիշկների նկատմամբ բռնությունները մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից են, և, անկեղծ ասած, դրանք լավ բան չեն վկայում մեր մասին, մեր հանրության մասին: Այդ առումով, կարծում եմ, մենք դրա մասին բարձրաձայնելու, ...
Կարդալ ավելին »Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցել է Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ
PubՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցություննէ հայտնել Օլիմպիական խաղերի եռակի հաղթող, լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ: Ցավակցական խոսքում մասնավորապեա ասված է. «Նա ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից մեկն էր, այլև բացառիկ մարզիկ, որի նվիրումն ու վարպետությունը անմոռանալի հետք թողեցին ըմբշամարտի պատմության մեջ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անունից մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ամբողջ ըմբշամարտի ընտանիքին։ Նրա անունը ...
Կարդալ ավելին »«Անորան»՝ լավագույն ֆիլմ. հայտնի են «Օսկարի» հաղթողները
Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվել 2024 թվականին լույս տեսած ֆիլմերին։ «Անորան», որում հանդես են եկել նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ Եվ այսպես, ...
Կարդալ ավելին »Ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը շարունակվում է. պատվաստվել է 1900 երեխա
Ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացին ուղղված աշխատանքները շարունակվում են ըստ պլանավորածի. հանրապետության ամբողջ տարածքում արդեն պատվաստվել է 1900 երեխա։ Այդ մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ պատվաստանյութը բավական սպասված էր հանրության կողմից. գործընթացը ընթանում է ըստ պլանավորածի և առանց որևէ արտառոց դեպքերի: Մասնագետի խոսքով՝ պատվաստումները մեկնարկել են ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ...
Կարդալ ավելին »