Author Archives: admin

Bitcoin-ը և Ethereum-ը կներառվեն ԱՄՆ կրիպտոարժույթի պահուստում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի կրիպտոարժույթների ռազմավարական պահուստ ստեղծելու մասին։ Այն կներառի նաև Bitcoin (BTC) և Ethereum (ETH), փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եվ ակնհայտորեն BTC-ն և ETH-ը, ինչպես մյուս արժեքավոր կրիպտոարժույթները, կլինեն պահուստի հիմքում: «Ես նույնպես սիրում եմ Bitcoin-ը և Ethereum-ը», – գրել է Թրամփը Truth Social ցանցում: Նաև, նրա խոսքով, կրիպտոարժույթի պահուստը բաղկացած կլինի Cardano-ից (ADA), Solana-ից (SOL), ...

Կարդալ ավելին »

Դոլարը, եվրոն աճել են, ռուբլին և ոսկու գինը՝ նվազել. 03/03/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 3-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 393.69 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 4.40 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 2.01 դրամով և կազմել 411.09 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.96 դրամով և կազմել 436.66 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 2.63 դրամով և կազմել 497.94 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն ...

Կարդալ ավելին »

The Telegraph․ Հայաստանը կարող է դառնալ դոմինոյի հաջորդ ընկնող քարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ այցելել էր Սպիտակ տուն՝ երկու երկրների միջեւ տնտեսական գործարքի մանրամասները պարզաբանելու հույսով։ Ծրագիրը մշակվել էր այս ամսվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսանթի Կիեւ կատարած այցից հետո: Սակայն հանդիպումն ավարտվել է Թրամփի, Զելենսկու եւ փոխնախագահ Վենսի միջեւ վիճաբանությամբ, տեղեկացրել է The Telegraph-ը։ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջոցով Արեւմուտքին միանալու Զելենսկու հավակնությունները թերեւս ձախողվել են։ Նախագահ Թրամփը հարվածել է Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությանը, ՆԱՏՕ պարտավորություններին, որոնք խաղաղություն են պահպանում 80 տարի շարունակ։ Ըստ հոդվածի՝ Զելենսկին խավարից դուրս կգա որպես Թրամփի նոր լավագույն ընկեր։ Բայց ոչ ոք այլեւս դրա վրա խաղադրույք չի կատարում։ Սակայն խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Ինչպես արդեն նշվել է, փոքր երկրները կարեւոր են նրանով, որ կարող են դառնալ ամենաահավոր հակամարտությունների պատճառ։ Օրինակ, Ադրբեջանը՝ Հայաստանի անմիջական հարեւանը, հակամարտությունը սկսել է հինգ տարի առաջ։ Մահմեդական թշնամին հաղթել է մոլորակի ամենահին քրիստոնեական երկրին։ Երկու տարի առաջ, ճակատամարտի վերջին փուլում, ավելի քան 120 հազար քրիստոնյաներ ստիպված եղան լքել իրենց նախնիների հայրենիքը: Աշխարհը ոչինչ չարեց ադրբեջանական ագրեսիան կասեցնելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ: Ադրբեջանն այժմ զենքի եւ զինամթերքի վրա ծախսում է գրեթե յոթ անգամ ավելի, քան Հայաստանը։ «Ի՞նչ կլինի հետո։ Հերթական պատերազմը, այս անգամ Ռուսաստանի ավելի անմիջական մասնակցությա՞մբ»,- նշվել է հոդվածում՝ ընդգծելով, որ դոմինոյի հաջորդ ընկնող քարը կարող է լինել Հայաստանը։ Ինչպես արդեն նշվել է, հայերը փոփոխություններ են ցանկանում։ Այնտեղ արեւմտամետ տրամադրություններն ավելի ուժեղ են, քան երբեւէ։ Ընդգծվում է, որ հայերը պատրաստ են եւ կարող են պաշտպանել իրենց հայրենիքը՝ քրիստոնեական քաղաքակրթության բնօրրանը, սակայն օգնության ձեռքի կարիք ունեն։ Արեւմուտքը չպետք է անտեսի նրանց աղետալի վիճակը։

Կարդալ ավելին »

Աբխազիայի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025 թվականի մարտի 3-ի նիստում հաստատել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ պետության ղեկավար է ընտրվել Բադրա Գունբան։ Այդ մասին հայտնում է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ըստ ԿԸՀ-ի՝ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 143 651, որից քվեարկությանը մասնակցել է 100 412 մարդ` 69,90%-ը։ Նախագահի թեկնածու Բադրա Գունբան ստացել է 54 954 ձայն, որը ...

Կարդալ ավելին »

Երևանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Սոֆիայի հետ․ ԱԳՆ-ն շնորհավորել է Բուլղարիայի Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Ազգային տոնի՝ Օսմանյան կայսրության լծից ազատագրվելու օրվա առթիվ։ Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։  «Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բուլղարիայի մեր ընկերներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։  Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Բուլղարիայի հետ՝ ակնկալելով ավելի ակտիվ ներգրավվածություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարն ահազանգ է ստացել Երևանի դպրոցներից մեկում դրամահավաքի վերաբերյալ. չհայտարարված այց է իրականացվել

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր:  Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հարձակվել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերի վրա

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի մի քանի շրջանների, ինչպես նաև գործողություններ են անցկացրել Հորդանան գետի Արևմտյան ափին։ Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնում իսրայելական ուժերի կողմից արձակված գնդակից երկու քաղաքացի է զոհվել։  Տեղեկությունների համաձայն՝  իսրայելական բանակը թույլ չի տալիս Ռաֆահի բնակիչներին վերադառնալ իրենց տները Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց վեց ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն անդրադարձավ օդի որակին

Ընթացիկ տարվա փետրվարին օդի որակի միջինացված  ցուցանիշները գտնվել են չափավոր, իսկ եղանակային պայմաներից ելնելով՝ լավ կամ չափավոր միջակայքում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում  տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փետրվար ամսում օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները: Երևան քաղաքում գտնվող շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա համար օդի որակի ինդեքսի միջինացված ...

Կարդալ ավելին »

Իսրայելն արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված

Իսրայելը հայտարարել է, որ դադարեցնում է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ նախազգուշացնելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը «հետագա հետևանքների» մասին, եթե վերջինս չընդունի Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու առաջարկը։ Նեթանյահուի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։  Իսրայելի վարչապետը հայտնել է, որ իրենք կատարել են հրադադարի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները և մարտի 2-ից որոշել են կասեցնել Գազայի հատված ապրանքների և մատակարարումների մուտքը։ Ըստ Նեթանյահուի՝ ՀԱՄԱՍ-ը ...

Կարդալ ավելին »
ajax-loader