Author Archives: admin

ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։   ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։ «Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են։ Եթե, պարոն Օսկանյանը ...

Կարդալ ավելին »

Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում խաղաղապահներ տեղակայել Գազայում

Եգիպտոսում մարտի 4-ին կմեկնարկի պաղեստինյան հիմնախնդրի զարգացումներին նվիրված արաբական արտահերթ գագաթնաժողովը, որի մասնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ կանեն միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել՝ նպաստելու Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության ապահովմանը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում: Այդ մասին հայտնում է Al Qahera News-ը։ Գագաթնաժողովի ընթացքում կընդունվի արաբական միասնական որոշում Գազայի վերաբերյալ՝ ձեռնարկելու անհրաժեշտ իրավական և միջազգային միջոցներ՝ դադարեցնելու պաղեստինցիներին իրենց ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը ողջունում է  ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ հայտարարությունը:   ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարներն, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։  Պաշտպանն ...

Կարդալ ավելին »

Բուքմեյքերական 4 ընկերությունները նախորդ տարի բանկերի միջոցով 900 մլրդ դրամի մուտք են ունեցել

Հայաստանում գործող բուքմեյքերական 4 ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել, որի 30-35 տոկոսն իրենց զուտ շահույթն է:  Այդ մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը:   «Մեր ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ ...

Կարդալ ավելին »

Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը

Պաշտոնապես բացվեց է Թումո Կապանի հիմնական շենքը՝ Սյունիքի հարավում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնող կենտրոն-հանգույցը։ Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։  Ինչպես տեղեկանում ենք Թումոյի տարածած հաղորդագրությունից, Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։ Թումո Կապան այսուհետ դասընթացների և աշխատարանների կհաճախեն նաև ...

Կարդալ ավելին »

Ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:  Այդ մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Միջադեպի կապակցությամբ  9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ...

Կարդալ ավելին »

Արամ Հակոբյանը Aeroflot Open 2025 շախմատային մրցաշարի առաջատարներից է

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է: 5 խաղափուլից հետո Հակոբյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ: 6-րդ խաղափուլում Հակոբյանը և Նիմանը կխաղան միմյանց դեմ: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանն ունեն 3 միավոր: Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը ...

Կարդալ ավելին »

Գավառի նախկին ղեկավարն օտարել է  առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով մոտ 27 մլն ՀՀ դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի նախկին ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ Դ.Հ.-ի օժանդակությամբ ...

Կարդալ ավելին »

Tesla-ի կապիտալն իջել է 1 տրիլիոն դոլարից

Tesla-ի բաժնետոմսերը շարունակել են անկել՝ երեք ամսվա ընթացքում առաջին անգամ 1 տրիլիոն դոլարից իջեցնելով ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրողի շուկայական արժեքը: Ընկերության բաժնետոմսերը երեքշաբթի նվազել են 8.4%-ով՝ հասնելով 302.8 դոլարի՝ նոյեմբերի 7-ից ի վեր ամենացածր մակարդակը։ Օրական անկումն ամենամեծն էր՝ դեկտեմբերի 18-ից ի վեր։ Դա պայմանավորված էր Եվրոպայում Tesla-ի վաճառքի նվազման լուրերով: Tesla-ի նոր մեքենաների գրանցումները հունվարին նվազել են 60%-ով, ինչը ...

Կարդալ ավելին »

EIU․ Հայաստանում ժողովրդավարության ինդեքսը նվազում է 2-րդ տարին անընդմեջ.

Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է 2024թ. Ժողովրդավարության ինդեքսը, որը լույս է սփռում 2024թ. համաշխարհային ժողովրդավարության միտումների վրա: Հայաստանը 10-ից 5,35 միավորով ընդգրկված է հիբրիդային ռեժիմների խմբում՝ 167 երկրների մեջ զբաղեցնելով 82-րդ տեղը։ «Ընտրական գործընթաց եւ բազմակարծություն» բաժնում Հայաստանը հավաքել է 7.92 միավոր, «Պետական ​​կառավարման արդյունավետություն» բաժնում՝ 4.29, «Քաղաքական մասնակցություն» բաժնում՝ 6.11, «Քաղաքական մշակույթ» բաժնում՝ 3.13, «Քաղաքացիական ազատություններ» բաժնում՝ 5.29 միավոր։ Այսպիսով, Հայաստանը հետընթաց է գրանցում արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Մասնավորապես, 2022թ., ըստ Economist Intelligence Unit-ի, մեր երկիրն աշխարհում կրկին զբաղեցրել է 82-րդ տեղը, սակայն հավաքել է ավելի շատ՝ 5,63 միավոր, 2023թ. այս ցուցանիշը կազմել է 5,42։ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը վերջին տարիներին անկում է ապրում։ Ընդ որում՝ Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը տարածաշրջանում։ Վրաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը՝ 4,70, Ադրբեջանը՝ 126-րդը՝ 2,80, Թուրքիան՝ 103-րդը՝ 4,26, Իրանը 154-րդ տեղում է՝ 1,96: Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը 6,04 միավորով զիջում է Մոլդովային (71-րդ տեղ), որը չի դասվում հիբրիդային կամ ավտորիտար ռեժիմին (բացառությամբ Բալթյան երկրների), սակայն անկատար դեմոկրատիաների խմբում զբաղեցնում է վերջին տեղը։

Կարդալ ավելին »
ajax-loader