Author Archives: admin

Bloomberg․ ամենահարուստ ռուսաստացիների կարողությունն ավելացել է 7,764 մլրդ դոլարով.

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2025թ. սկզբից ավելացել է 7,764 մլրդ դոլարով, տեղեկացրել է Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ տարեսկզբից Ռուսաստանում երկաթի հանքաքարի խոշորագույն արտադրողի՝ «Մետալոինվեստի» բաժնետեր Ալիշեր Ուսմանովը վաստակել է 3,1 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմել է 16,3 մլրդ դոլար, իսկ «Նորնիկելի» նախագահ Վլադիմիր Պոտանինի կարողությունն աճել է 1,77 մլրդ դոլարով՝ կազմելով 29,6 մլրդ դոլար։ Ամենամեծ կորուստները կրել է գործարար Միխայիլ Ֆրիդմանը` նրա կարողությունը նվազել է 2,26 մլրդ դոլարով եւ կազմել 12,5 մլրդ դոլար։ 2012թ. մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։

Կարդալ ավելին »

Երևանում կբարեկարգվի 115 բակ, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ

Երևանում 2025 թվականին նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  «Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը: Կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով  իրական, ցանկալի կերպարը»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Երևանի բարեկարգման 2025 թվականի  ծրագիրն ընդգրկում է 5.2 միլիարդ դրամի ներդրում: 

Կարդալ ավելին »

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում 2025 թվականի մարտի 5-ին ժամը 01:00-07:00-ն նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից: 

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 04/03/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 4-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 393.69 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.01 դրամով և կազմել 411.09 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 4.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.63 դրամով և կազմել 497.94 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 04/03/25

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.70%-ով և կազմել 37785.47 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.77%-ով և կազմել 2729.56 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 3316.93 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 23006.27 կետ:

Կարդալ ավելին »

Չեմպիոնների լիգայում մեկնարկում է 1/8 եզրափակիչը

Մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները: 1/8 եզրափակչում առաջին հանդիպումները կանցկացնեն 8 թիմեր: Միմյանց հետ կմրցեն «Բրյուգե»-«Աստոն Վիլա» (այս հանդիպումը կմեկնարկի 21:45), «Ռեալ Մադրիդ»-«Աթլետիկո Մադրիդ», «ՊՍՎ Էյնդհովեն»-«Արսենալ», «Բորուսիա Դորտմունդ»-«Լիլ» զույգերը: Հանդիպումները կմեկնարկեն կեսգիշերին: Մի շարք հանդիպումները կկայանան մարտի 5-ին:

Կարդալ ավելին »

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:  Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կվավերացնի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիաները

Ազգային ժողովում քննարկվում է 1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաների վավերացման մասին նախագիծը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։  Կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի (Permanent Court of Arbitration – PCA) ստեղծման համար, որը միջպետական վեճերի խաղաղ լուծման կարևորագույն միջազգային կառույցներից է։  «Դատարանն էական ...

Կարդալ ավելին »

Կասեցվել են 14 հազար 365 վարորդի տուգանային միավորներ. առաջարկվում է 9-ի փոխարեն սահմանել 13 միավոր

Հայաստանում նախատեսում են տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր:  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվեց ԱԺ լիագումար նիստում:   «Տրանսպորտային միջոցների աճի և դրա հետևանքով առաջացած խցանումների արդյունքում ավելացել են ...

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին ...

Կարդալ ավելին »
ajax-loader