Author Archives: admin

Մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով

Եղանակի մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են եղել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առեւտրային կազմակերպության փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում կանխատեսվում էր, որ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, սակայն փոփոխություններ են տեղի ունեցել 2-3 օրվա ընթացքում։ Սուրենյանը պարզաբանել է, որ մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ցածր։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում կբարձրանա մինչեւ +11+16, Լոռիում՝ +16+20, Տավուշում՝ +20+24, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի նախալեռներում՝  +20+24, Սյունիքի հովիտներում՝ +26», Սյունիքի նախալեռներում՝ +18-20»,- ավելացրել է նա։ Նա նշել է, որ Երեւանում ցերեկը սպասվում է +21+23։ Ըստ օդերեւութաբանների նախնական կանխատեսումների՝ մարտի երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը գիշերը Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի լեռներում, Արագածատոնում եւ Վայոց ձորում կարող է նվազել մինչեւ -7-12, Լոռիում՝ -6-10, Տավուշում՝ -2-5, Սյունիքի հովիտներում՝ 0-4, Սյունիքի նախալեռներում՝ մինչեւ -3-8: Սուրենյանն ընդգծել է, որ Երեւանում գիշերը այս ժամանակահատվածում ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -2-4։ Ընդ որում՝ մարտի 6-10-ին ջերմաստիճանն ամբողջ երկրում կբարձրանա 10-13 աստիճանով։ Եղանակն այդ ժամանակ կլինի անամպ եւ առանց տեղումների։

Կարդալ ավելին »

Թրամփը ռեկորդ է սահմանել՝ Կոնգրեսում հանդես գալով ամենաերկար նախագահական ելույթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդ է սահմանել՝ մարտի 4-ին Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև հանդես գալով ամենաերկար ելույթով։ Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։ Նախագահ Թրամփն իր ելույթը եզրափակել է մարտի 4-ի երեկոյան ժամը մոտավորապես 23:00-ին։ Այն տևել է 1 ժամ 39 րոպե՝ դառնալով ամենաերկար ելույթը, որ երբևէ հնչել է Կոնգրեսի երկու պալատների նիստի ժամանակ, լինի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը ներկայացվել են մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում տեղի է ունեցել մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում՝ ՊԵԿ զարգացման ծրագրերն ու  մաքսային ոլորտում նախատեսվող փոփոխությունները ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են մաքսային միջնորդ կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։ Մասնավորապես, հանդիպմանը ներկայացվել են ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը, «Ծանուցման» համակարգի առավելությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպմանը մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը մտադիր է փակել երկրում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Իլախա Հուսեյնովան։ «Այս պահին մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է Հուսեյնովան:

Կարդալ ավելին »

Առաջարկվում է ևս 3 տարով երկարացնել մասնավոր արժեթղթերի հարկային արտոնությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ևս 3 տարով երկարացնել մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտների ազատումը եկամտային հարկից։ Թունյանը հիշեցրեց, որ 2020 թվականին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հետ համատեղ մշակվել էր օրենսդրական նախաձեռնություն, որով մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերը, ...

Կարդալ ավելին »

Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

Հայ – ֆրանսիական  համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը  Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը  ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջեւ ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։  Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական ...

Կարդալ ավելին »

Առևտրային բանկերի ավանդները կազմել են 6.35 տրիլիոն դրամ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 6,345,737 մլն ՀՀ դրամ (6․35 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 788,649 մլն-ով կամ 14.2%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,458,596 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,887,141 մլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների 63%-ը կամ 3,075,830 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունվարի վերջի ...

Կարդալ ավելին »

Ավստրալիայի վարչապետը հնարավոր է համարել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը: Այդ մասին հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։ «Ներկայում քննարկում է ընթանում հնարավոր խաղաղարարության շուրջ, և իմ կառավարության տեսանկյունից մենք պատրաստ ենք ապագայում քննարկել ցանկացած առաջարկ», – հայտարարել է Ալբանիզը: Վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան «պատրաստ է օգնել» Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ ավստրալացի խաղաղապահները վերջին տասնամյակների ...

Կարդալ ավելին »

Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնագիտական փորձաքննության իրականացման նպատակով հայտարարվում է փորձագետների հավաքագրում

 Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում:  Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա), տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, ...

Կարդալ ավելին »

ՀՌՀ-ն ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերին հորդորում է հարգել խոսքի ազատության սկզբունքները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ դիմելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին՝ հորդորելով օպերատիվ ու ամբողջակական ծավալով ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը, հարգել խոսքի ազատության հիմնարար սկզբունքները։ «2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ...

Կարդալ ավելին »
ajax-loader