Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնեց ուղևորներից մեկը: Նա նշեց, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ի փոխարեն ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից թռել է ժամը 08։20-ին, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով: Ուղևորը նշեց, որ իրենց այժմ տեղափոխել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը Եվրամիությունում և Բելգիայում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Եվրամիությունում և Բելգիայում ռազմական կցորդ կունենա։ Համապատասխան որոշումներն ընդունվել են ՀՀ կառավարության նիստում։ Կառավարության որոշումներով նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական կցորդը (նստավայրը Բրյուսել) համատեղության կարգով կնշանակվի նաև ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ ռազմական կցորդ։
Կարդալ ավելին »Ծաղկաձորում կկառուցվի նոր վարչական շենք, թատրոն և զբոսայգի
Ծաղկաձոր համայնքում նախատեսվում է նոր վարչական շենքի, թատրոնի, ավտոկայանատեղիի և զբոսայգու կառուցում։ ՀՀ կառավարության նիստին այդ մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքին կհանձնի 3680 քմ մակերեսով շենք-շինություններ և 2.9 հա հողատարածք, որի վրա մինչև 2029 թվականը կկառուցվեն վարչական նոր շենք, թատրոն, ավտոկայանատեղի (110-200 մեքենայի ...
Կարդալ ավելին »ԵԽ պատգամավորները դիտարկում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնելու ու բանաձև ընդունելու տարբերակը
Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Բրյուսելում այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու ...
Կարդալ ավելին »Գրենլանդիայի վարչապետն ասել է, որ կղզին իրենցն է և չի վաճառվում
Գրենլանդիայի վարչապետ Մյութե Բուրուպ Էգեդեն հայտարարել է, որ Գրենլանդիան իրենցն է, և այն չեն կարող վերցնել կամ գնել։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ «Գրենլանդիան մերն է։ Մենք չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք: Ամերիկացիները և նրանց ղեկավարը պետք է հասկանան դա։ Մենք չենք վաճառվում, և մեզ չի կարելի հենց այդպես վերցնել։ Մեր ...
Կարդալ ավելին »web3-ը կոչ է անում չընդունել կրիպտո ոլորտի օրենքի նախագիծը
Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ կառավարության հավանությանն արժանացած կրիպտո ոլորտի օրենքի նախագծի վերաբերյալ ՝ ԱԺ խմբակցություններին կոչ անելով դեմ քվեարկել օրինագծին:Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.«Կառավարությունն ականջալուր չեղավ Հայաստանում կրիպտո համայնքի զգուշացնումներին եւ ընդունեց Կենտրոնական բանկի առաջարկած ոլորտային կարգավորումների օրենքը։ Մեր խորը հիասթափությունն ենք հայտնում այս առիթով` հաշվի առնելով, թե ինչ հետեւողականությամբ ենք փորձել մեր ձայնը տեղ հասցնել ...
Կարդալ ավելին »52.6%-ով կրճատվել է կոնյակի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 828.8 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի (1,748.0 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 52.6%-ով։ Հիշեցնենք, որ 2024-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս ...
Կարդալ ավելին »Սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.5%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.7%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...
Կարդալ ավելին »ՀՀ օպերատորների բջջային կապի եկամուտները կազմել են մոտ 24,64 մլրդ դրամ
2024թ. չորրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.64 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 24.72 մլրդ ՀՀ դրամ, նվազել է 0.32%-ով կամ 77.95 մլն ՀՀ դրամով։ Մասնավորապես, 2024 թվականի IV եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 136.3 մլն ՀՀ դրամով կամ 0.96%-ով և կազմել 14.37 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտները նվազել են 156.7 ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ն առաջնահերթ է համարում մրցունակ մասնավոր հատվածի խթանումը ՀՀ-ում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է 2025-30 թթ. համար Հայաստանի ներդրումային ռազմավարությունը։ Ավելի մրցունակ և ներառական մասնավոր հատվածի խթանումը շարունակում է հիմնական առաջնահերթությունը հանդիսանալ։ Բանկը նախատեսում է ֆինանսավորել կայուն ենթակառուցվածքները՝ կանաչ անցումը առաջխաղացնելու համար Բանկի երկու հիմնական ներդրումային առաջնահերթությունները կլինեն աջակցությունը ավելի ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը երկրում, ինչպես նաև կայուն ենթակառուցվածքների խթանման միջոցով կանաչ տնտեսությանն անցման ...
Կարդալ ավելին »