Author Archives: admin

Արեգակի վրա M դասի հզոր ժայթքում է տեղի ունեցել

Արեգակի վրա գրանցվել է M դասի հզոր ժայթքում։ Այդ մասին հաղորդում է լատվիական Biznes & Baltiya պարբերականը։  Նշվում է, որ Ռուսաստանի Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել մարտի 5-ի և տևել է 9 րոպե։ «Ռենտգենյան ճառագայթների տիրույթի 4016 (S25E43) խմբում գրանցվել է M1.7 դասի ժայթքում», – պարզաբանել են փորձագետները։ Արեգակնային ժայթքումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ...

Կարդալ ավելին »

Tesla-ն գրեթե կրկնակի կրճատել է չինական էլեկտրաքարերի վաճառքը

Ամերիկյան Tesla-ն փետրվարին գրեթե կիսով չափ կրճատել է Չինաստանում արտադրված էլեկտրական մեքենաների վաճառքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մինչև 30.7 հազար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի օգոստոսից ի վեր: Չինաստանում արտադրված Model 3-ի և Model Y-ի վաճառքներն այս տարվա առաջին երկու ամսում կազմել են 93.9 հազար միավոր, ինչը 28.7%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հունվար-փետրվար ամիսների վաճառքի ...

Կարդալ ավելին »

Չեխիան նավթ կմատակարարի TAL+ խողովակաշարով

Չեխիան պատրաստ է անցնել նավթի մատակարարմանը TAL+ խողովակաշարով, եթե «Դրուժբա» նավթամուղով մատակարարումը չվերսկսվի։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին հայտարարել է Չեխիայի հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Լուկաս Վլչեկը։ «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Չեխիայի նավթավերամշակման գործարանները լավ պատրաստված էին իրադարձությունների նման ընթացքին: Բացի այդ, մենք պետական ​​պահուստների հզոր համակարգ ունենք, հետևաբար կրկին ուզում եմ հանգստացնել բոլոր բնակիչներին ...

Կարդալ ավելին »

Cripto ներդրումային հնարավորությունները 2025-ին

Կրիպտոարժույթները վերածվել են հիմնական ակտիվների, ներգրավելով ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մանր ներդրողներին: Եվ չնայած իր անկայունությանը կրիպտոշուկան լայն հնարավորություններ է ընձեռում նրանց համար, ովքեր հասկանում են դրա դինամիկան: Ձեզ ենք ներկայացնում կրիպտոարժույթի տիրույթում այսօր առկա լավագույն ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են զգալի եկամուտներ ապահովել ձեզ համար։ 1. Բիթքոյին – Թվային ոսկի (Bitcoin(BTC) – The Digital Gold) Բիթքոյնը շարունակում է մնալ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի արժեքն այսօր. 07/03/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.48%-ով և կազմել 34,284,969.47 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.44%-ով և կազմել 87,048.62 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 3.52%-ով և կազմել 2,178.23 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.02501735 (+0.06%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 10.04%-ով և կազմել 340.46 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003910187 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 07/03/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 392.50 դրամ (+0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 396.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 415.00 դրամ (+4.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 422.00 դրամ (+6.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.35 դրամ (+0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.45 դրամ (+0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 393.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Ռուբլին, դոլարը, եվրոն և ոսկու գինը՝ այսօր. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 6-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 393.86 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.41 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 2.86 դրամով և կազմել 413.95 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 5.09 դրամով և կազմել 441.75 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 3.13 դրամով և կազմել 501.07 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...

Կարդալ ավելին »

ԵՀ-ն հետաձգել է ռուսական վառելիքից հրաժարման ծրագրի հրապարակումը

ԵՀ-ն հետաձգել է ռուսական հանածո վառելիքից աստիճանական և վերջնական հրաժարման ճանապարհային քարտեզի հրապարակումը, որն ի սկզբանե նախատեսված էր մարտի 26-ին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Փաստաթղթի հրապարակման նոր ամսաթիվը չի հայտարարվել, որը Եվրոպայում բնական գազի գների կարճաժամկետ անկում է առաջացրել 4.2%-ով, սակայն հետո գները վերականգնվել են: «ԵՄ-ն ձգձգում է ռուսական գազից աստիճանական դադարեցման ճանապարհային քարտեզի հրապարակումը, և մինչև 2027 թվականն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:  Հեռախոսազրույցի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Այս հունվարը 2-րդ ամենաչոր ամիսն էր դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում. օդերևութաբաններ

Այս տարվա հունվարը Հայաստանում օդերեւութաբանական դիտարկումների ողջ 90-ամյա պատմության մեջ երկրորդ ամենաչոր հունվարն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Լեւոն Ազիզյանը։ Նա նշել է, որ ամենատաքը եղել է 1999թ. հունվարը։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2025թ. հունվարին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -4,4 աստիճան, որը նորմայից բարձր է 2,4 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայի միայն 18 տոկոսն է կազմել։ «2024թ. դեկտեմբերին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -2,8 աստիճան, որը նորմայից բարձր է 1,1 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայի 40 տոկոսի չափով է եղել»,- նշել է Ազիզյանը։ Նա տեղեկացրել է, որ 2025թ. փետրվարին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում եղել է -6,7 աստիճան, ինչը նորմայից ցածր է 1,5 աստիճանով։ ՊՈԱԿ տնօրենն ավելացրել է, որ փետրվարի առաջին կեսին Հայաստանի շրջանների զգալի մասում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։ «Փետրվարի երկրորդ կեսին ձյուն տեղաց, եւ 2017-ից ի վեր առաջին անգամ Արարատյան դաշտը ծածկվեց ձյունով։ Փետրվարին տեղումները կազմել են նորմայի 90-130 տոկոսը, իսկ Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի առանձին հատվածներում՝ մինչեւ 200 տոկոսը: Փետրվարի երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 5-6 աստիճանով»,- ընդգծել ...

Կարդալ ավելին »
ajax-loader