Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: Այդ մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Նախորդ օրերին արձանագրված բարելավումներն էլ ավելի նկատելի են դարձել, ինչը հաստատում են արյան անալիզները և հիվանդի օրգանիզմի լավ արձագանքը դեղորայքային բուժմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Քահանայապետը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։ Մարտի 10-ին հաղորդվել էր, որ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Հալեպի նահանգապետի տեղակալն անդրադարձել են հայ-սիրիական կապերին
Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան և վերջինիս գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելել են Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ մանրամասնելով, որ Հալեպի նահանգապետի տեղակալի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Ապտ ու-Մունայիմ Ազատտինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմեդ Բատաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Եասեր Մաուլոյը: ...
Կարդալ ավելին »Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը
Բաքվում ընթանում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մարտի 11-ի նիստում ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ Ռուբեն Վարդանյանը, որը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ այդ եղանակով իր բողոքն արտահայտելով իր նկատմամբ անցկացվող շինծու դատավարության վերաբերյալ, նույնպես ներկա է նիստին։ Նշվում է, որ նիստը կշարունակվի ընդմիջումից հետո։ Ադրբեջանը հաստատում ...
Կարդալ ավելին »Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում
Ստամբուլից Մոսկվա թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել թռիչքը տեխնիկական խնդիրների պատճառով։ Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո ինքնաթիռն այդպես էլ Մոսկվա չի ուղևորվել և վերադարձել է Ստամբուլ։
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպել է Զելենսկիի հետ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Ջիդդա քաղաքում։ Այդ մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները, ինչպես նաև «ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Գահաժառանգը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված ...
Կարդալ ավելին »Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ
Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական կառույցներում ինտեգրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Syria TV-ն։ Համաձայնագիրը ստորագրել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին։ ՍԴՈւ-ն ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Այն բաղկացած է հիմնականում քրդական կազմավորումներից, սակայն ...
Կարդալ ավելին »X-ը կիբեռհարձակման է ենթարկվել
ԱՄՆ պետական արդյունավետության գերատեսչության (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր, X-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ X սոցիալական հարթակը կիբեռհարձակման է ենթարկվել։ Այդ մասին Մասկը հայտնել է X հարթակում զետեղված գրառման միջոցով։ «Մենք ամեն օր հարձակման ենք ենթարկվում, բայց սա արվել է մեծ ռեսուրսներով: Ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ՝ որևէ երկիր»,- գրել է նա։
Կարդալ ավելին »Իսրայելական օդուժը թիրախավորել է Սիրիայի հարավում գտնվող ռազմական հենակետերը
Իսրայելական ռազմական օդանավերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի ռազմական հենակետերին։ Այդ մասին հայտնում է Syria TV-ն։ Դարաայի նահանգապետարանը հայտարարել է, որ իսրայելական ռմբակոծության թիրախ են դարձել «Ջբաբում գտնվող 89-րդ զրահատանկային բրիգադի բազան և Սիրիայի մայրաքաղաքից 65 կմ հեռավորության վրա գտնվող Իզրաա քաղաքի 12-րդ բրիգադը, որտեղ տեղակայված են եղել հրթիռային և ռադիոէլեկտրոնային համակարգեր»։ Պատճառված վնասների մասին դեռևս տեղեկություններ ...
Կարդալ ավելին »«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի. ԵՏՀ առևտրի կոլեգիա
Հայաստանի Հանրապետության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից։ «Մենք ակնկալում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դերը Մեծ Եվրասիական տարածքում՝ հատկապես տրանսպորտային միջանցքների ընդլայնման և տարանցիկ ներուժի ավելացման շնորհիվ։ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի տրանսպորտային համակարգի, այլև ԵԱՏՄ-ի և ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի վրա արձակվել է 337 ԱԹՍ. Մոսկվայի մարզում կա զոհ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել և որսացել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նաև, ըստ գերատեսչության, ԱԹՍ-ներ են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) մարզերում։ Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, ...
Կարդալ ավելին »