Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.69%-ով և կազմել 22620.95 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 8047.60 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 8600.22 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ամերիկյան ինդեքսներ. 12/03/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.08%-ով և կազմել 41911.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.70%-ով և կազմել 5614.56 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.00%-ով և կազմել 17468.32 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 394.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.69 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.99 դրամ (աճել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.3 դրամ (նվազել է 0.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (աճել է 0.11 դրամով): Հայաստանյան բանկերում ...
Կարդալ ավելին »Մասկը մեկ օրում կորցրել է 29 մլրդ դոլար արժեթղթերի գնի անկման պատճառով. Bloomberg
Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է մոտ 29 մլրդ դոլար՝ իր Tesla կորպորացիայի բաժնետոմսերի էժանացման պատճառով։ Այս մասին են վկայել Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaire Index) տվյալները։ Ըստ այս տեղեկատվության՝ Մասկի օրական կորուստները համապատասխանում են նրա կարողության 6,7 տոկոսին։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից գործարարն արդեն կորցրել է 132 մլրդ դոլար (բոլոր ակտիվների 30,5 տոկոսը)։ Այս պահին նրա կարողությունը կազմում է մոտ 301 մլրդ դոլար, ըստ Yahoo Finance պորտալի, Tesla-ի բաժնետոմսերի գինը նախորդ աճուրդների փակման գնի համեմատ նվազել է 15,4 տոկոսով եւ հասել մեկ բաժնետոմսը 222,2 դոլար։ Ինչպես նշել են ամերիկյան լրատվամիջոցները, Մասկի՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) գործողությունները, որոնք կրճատում են կառավարական ապարատը եւ բյուջեի ծախսերը, նախկինում Ամերիկայում Tesla-ի դեմ բողոքի ակցիաներ են առաջացրել։ Մարտի 7-ին The Independent թերթը հայտնել էր, որ Մասկի կարողությունը մեկ գիշերվա ընթացքում նվազել է 8,8 մլրդ դոլարով՝ Tesla-ի բաժնետոմսերի զգալի էժանացումից հետո: Ընկերության արժեթղթերի գինը նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր մաքսատուրքեր է մտցրել Կանադայից ներկրվող ապրանքների վրա, ինչպես նաեւ ավելացրել է մաքսատուրքերը Չինաստանից (Tesla-ի էլեկտրամոբիլների երկրորդ շուկան): Դեկտեմբերին բաժնետոմսերի արժեքը հասել է 479 դոլարի, իսկ մարտին իջել է 260 դոլարից: Ինչպես տեղեկացրել է պարբերականը, եթե Մասկը կորցնի մոտ 116 մլրդ դոլար, նա կարող է կորցնել մոլորակի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Մասկին հաջորդող ամենամհարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է 216 մլրդ դոլար:
Կարդալ ավելին »Գնացքի բախումից տուժած երեխաներից մեկը 6 օր անց գիտակցության է եկել և ճանաչել հորաքրոջը
Արարատի մարզի Բուրաստան վարչական բնակավայրում մարդատար գնացքի և ավտոմեքենայի բախումի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 2 քույրերից մեկը գիտակցության է եկել։ Այդ մասին հայտնեց Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանը։ «Առավոտյան խոսել էի երեխաներին վիրահատած բժշկի հետ, ասել էր, որ աղջիկներից փոքրի մոտ դրական դինամիկա է նկատվում։ Քիչ առաջ էլ երեխաների հորեղբայրը զանգահարեց, ուրախ լուրը հայտնեց․ ասաց՝ երեխաներից փոքրը կոմայից դուրս է եկել, ...
Կարդալ ավելին »Կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ փող չփոխանցեք. ՆԳՆ-ն զգուշացնում է
ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն: «Տեղեկացնում ենք, ...
Կարդալ ավելին »Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի
«Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի։ Այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է Բելուջիստանի նահանգի երկաթուղային գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա Մուհամմադ Քաշիֆը։ «Գնացքում գտնվող ավելի քան 450 ուղևորները դարձել են զինյալների պատանդները»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը: Բացի այդ, ըստ տեղի պաշտոնյաների՝ գնացքավարը վիրավորվել է։ «Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը հայտարարություն է հրապարակել՝ պատասխանատվություն ստանձնելով հարձակման համար ...
Կարդալ ավելին »Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման զոհերի թիվը հասել է 3-ի
Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքային շրջանի ղեկավար Եվգենյա Խրուստալևան Telegram-ի իր ալիքում։ «Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ մահացել է նաև երրորդ տղամարդը։ Բժիշկներն արեցին այն ամենը, ինչ կարող էին», – նշել է նա: Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել երկու զոհի և 18 վիրավորի մասին։ Մինչ ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահն առաջարկում է տուգանք սահմանել մեքենաներից բարձր երաժշտության և անհարկի ազդանշանների համար
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ՝ Երևանի և այլ քաղաքների փողոցներում ավտոմեքենաների մեջ բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների և ավելի բարձր ձայն ստանալու համար խլացուցիչների փոխելու խնդիրները լուծելու համար։ «Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաև խլացուցիչների փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ...
Կարդալ ավելին »Հռոմի պապի հիվանդության կրիտիկական փուլն անցել է
Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: Այդ մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Նախորդ օրերին արձանագրված բարելավումներն էլ ավելի նկատելի են դարձել, ինչը հաստատում են արյան անալիզները և հիվանդի օրգանիզմի լավ արձագանքը դեղորայքային բուժմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Քահանայապետը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։ Մարտի 10-ին հաղորդվել էր, որ ...
Կարդալ ավելին »