Author Archives: admin

Դրամի փոխարժեքն այսօր. 12/03/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 12-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 392.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 396.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 425.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 431.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.44 դրամ (+0.06 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.54 դրամ (+0.05 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 392.00 դրամ (-1.00 ...

Կարդալ ավելին »

Վերսկսվել է Լեհաստանի տարածքով ամերիկյան ռազմական օգնության մատակարարումը Կիևին

Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները դեպի Ուկրաինա լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Յասիոնկա օդանավակայանի լոգիստիկ հանգույցի՝ POLLOGHUB-ի միջոցով։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին X-ի էջում։ «Կրկին վերսկսվել է ամերիկյան զենքի մատակարարումը Յասիոնկայում գտնվող POLLOG HUB լոգիստիկ հանգույցից դեպի Ուկրաինա», – գրել է նա։ POLLOGHUB-ը լեհական լոգիստիկ հանգույց է Յասիոնկայում, որի միջոցով օգնություն է առաքվում Ուկրաինա: Իր ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ ․ 12/03/25

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 36793.11 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 2670.72 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 3379.83 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 23782.14 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ՝ թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 12/03/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 12-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 394.04 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.35 դրամով և կազմել 428.99 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 4.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.73 դրամով և կազմել 509.30 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Եռաբլուր»-ին հարակից հողատարածքների ապօրինի օտարման քրեական վարույթով

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։  Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։  «Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ ...

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը «Վիվա Արմենիա»-ից ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե»,- գրել է Փաշինյանը։ 

Կարդալ ավելին »

Թրամփը նոր Tesla է ձեռք բերել Մասկի ընկերությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռք է բերել նոր Tesla մեքենա, ինչպես և խոստացել էր։ Սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում Սպիտակ տան առջև կայանված կարմիր Tesla-ի կողքին Թրամփը զրուցել է լրագրողների հետ։ Նրա հետ են նաև Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը և նրա որդին։  Թրամփը կրկին իր աջակցությունն է հայտնել Մասկին՝ նշելով, որ մի խումբ մարդիկ նրա հետ շատ անարդար են վարվում ...

Կարդալ ավելին »

Դպրոցներում շարունակվում են ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումները

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակներում ՀՀ դպրոցներում շարունակվում են ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումները՝ նպատակ ունենալով ապահովել միջմշակութային կապը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հերթական միջոցառումը տեղի է ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի համար 3 հիմնական դպրոցում, որի ընթացքում ներկայացվել են  հրեաների, հույների, ռուսների և եզդիների մասին պատմական տեղեկություններ, նրանց ազգային ավանդույթները, մշակույթն ու խոհանոցը։

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները

Երևանում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Ժամը՝ 01:00-ից մինչև 07:00-ը Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքներ:  Դրանք ընդգրկելու են նաև երկրորդական փողոցները՝ իրենց մեջ ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանները: 

Կարդալ ավելին »

Պակիստանում հաջողվել է փրկել գնացքում պատանդ պահվող 155 ուղևորի

Պակիստանի անվտանգության ուժերը փրկել են 155 ուղևորի, որոնց գնացքում պատանդ էին պահում անջատողական «Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  Երկրի կառավարությունը հայտնել է, որ գործողությունն ընթացքի մեջ է, և տասնյակ մարդիկ դեռ պատանդ են պահվում։ Մարտի 11-ին զինյալները պայթեցրել էին երկաթգիծը, կրակ բացել գնացքի վրա, որը Բելուջիստանի վարչական կենտրոն Կվետտայից մեկնում էր Խայբեր Պախտունխվայի ...

Կարդալ ավելին »
ajax-loader