Վաշինգտոնը դեռ նախատեսում է հայելային մաքսատուրքեր մտցնել, որոնք հավասար կլինեն այն մաքսատուրքերին, որոնք այլ երկրները գանձում են ամերիկյան ապրանքների ներմուծման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մաքսատուրքերը փոխադարձ են լինելու։ Սա նշանակում է, որ եթե մեզանից գանձում են, ապա մենք գանձում ենք իրենցից, դա այնքան պարզ է: Բազմաթիվ միլիարդավոր դոլարներ արդեն հասել են մեզ, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ամերիկացին մոտ 770 000 դոլար արժողությամբ գողացված ականջօղերը «թաքցրել» է սեփական ստամոքսում
Ամերիկացի Ջեյթան Գիլդերը փորձել է սեփական ստամոքսում «թաքցնել» գողացված Tiffany ականջօղերը, սակայն ի վերջո ձերբակալվել է։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որը, ենթադրաբար, կուլ է տվել 769 500 դոլար արժողությամբ ականջօղեր, որոնք նա գողացել է Tiffany & Co. ոսկերչական խանութից: Ոստիկանությունը հայտնել է, որ 32-ամյա Ջեյթան Գիլդերը խաբել ...
Կարդալ ավելին »Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 25-ին տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում է «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ...
Կարդալ ավելին »Մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում
Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ մարտի 18-ի երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով: Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ...
Կարդալ ավելին »Նավթի գներ. 19/03/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.15%-ով և կազմել 67.72 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.27%-ով և կազմել 71.23 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 19/03/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.76%-ով և կազմել 3020.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.52%-ով և կազմել 34.56 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.48%-ով և կազմել 1031.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 19/03/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 41841.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 5675.12 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 17808.66 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 19/03/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 23154.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 8073.98 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 8680.29 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կքննարկեն ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը մտադիր են քննարկել, թե ինչպես կալանք դնել ռուսական սառեցված ակտիվների վրա՝ համատեղ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։ Ինչպես նշում է գործակալությունը, քննարկումները մարտի 18-ին տեղի կունենան Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմիի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հանդիպման ժամանակ։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ բանակցությունների թեման լինելու են այն միջոցները, որոնք ...
Կարդալ ավելին »Երևանի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումն ավելի քան 21 մլրդ դրամով ավելացել է
Երևան քաղաքի անցած տարվա բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 միլիարդ 715 միլիոն դրամ՝ նախատեսված 113 մլրդ 198 մլն դրամի դիմաց։ Երևանի ավագանու արտահերթ նիստում այս մասին նշեց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ ներկայացնելով համայնքային բյուջեի 2024 թվականի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Նրա տեղեկատվությամբ՝ սեփական եկամուտների հավաքագրումը նախատեսված 62 մլրդ 932 մլն դրամի դիմաց փաստացի կազմել է 71 մլրդ ...
Կարդալ ավելին »