Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներ. 27/03/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 23109.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 8108.59 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 8663.80 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:

Կարդալ ավելին »

Սեփական մահն ընտրելու իրավունք` Բրիտանական կղզում

Մեն կղզին՝ Անգլիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բրիտանական թագի ինքնավար կառույցը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա մահացու հիվանդ չափահաս մարդկանց ընտրել իրենց կյանքին վերջ տալու իրավունքը, հայտնել է Reuters-ը։ Նշվել է  որ օրինագիծը նպատակ ունի թույլ տալ այն մարդկանց, որոնց 12 ամսից քիչ է մնացել ապրելու, օգնություն ստանալ իրենց կյանքին վերջ տալու համար՝ կղզին պոտենցիալ առումով դարձնելով առաջինը Բրիտանական կղզիներում, որտեղ անբուժելի հիվանդ մարդիկ օրինական իրավունք կունենան վերջ դնելու իրենց կյանքին: Ցանկացողները պետք է լինեն 18 տարեկանից բարձր, գրանցված լինեն Մեն կղզում ընտանեկան բժշկի մոտ եւ հինգ տարի ապրած լինեն կղզում: Մարդիկ պետք է որոշում կայացնելու կարողություն ունենան, որը պետք է վավերացված լինի երկու անկախ բժիշկների կողմից: «Մեն կղզու խորհրդարանն այսօր ընդունել է ինքնակամ մահվան մասին օրինագիծը, որն այժմ կներկայացվի Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարություն՝ համաձայնության համար»,- նշվել է հաղորդագրությունում: Օրինագիծը հավանության է արժանացել՝ չնայած մոտ 84 հազար բնակչություն ունեցող կղզում որոշ հակասական ձայների: 2023թ. Մեն կղզու բժշկական հասարակության կողմից 108 բժիշկների հարցումը ցույց է տվել, որ 74 տոկոսը դեմ է օրինագծին, իսկ 34 տոկոսն ասել է, որ կմտածի լքել կղզին, եթե դա օրենք դառնա:

Կարդալ ավելին »

2011-ից ի վեր իրենց տները լքած մոտ 3,5 սիրիացի պատրաստ է վերադառնալ. ՄԱԿ

Մոտ 3,5 միլիոն սիրիացիներ, որոնք վերջին 14 տարիների ընթացքում զինված հակամարտությունների պատճառով դարձել են փախստականներ եւ ներքին տեղահանվածներ, պատրաստ են հաջորդ տարվա ընթացքում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, եթե առկա լինեն անհրաժեշտ կենսապայմաններ։ Նման պայմանների ստեղծումը ներդրումներ կպահանջի երկրի վերակառուցման եւ զարգացման համար, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը։ Նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ելույթի տեքստը հրապարակել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: «Մենք պետք է գործենք մեծ հրատապությամբ՝ ներդրումներ կատարելու համար Սիրիայում վերականգնման, վերակառուցման եւ զարգացման գործում», – ասել է Ֆլեթչերը։ «Սրա համար չափազանց կարեւոր կլինի ծառայությունների ընդլայնումը: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ 3,5 միլիոն ներքին տեղահանվածներ եւ փախստականներ պատրաստ են հաջորդ տարի վերադառնալ իրենց տները, հիմնական պայմանների՝ բնակարան, էլեկտրականություն, ջուր, սանիտարական պայմաններ, կրթություն, աշխատանք առկայության դեպքում»: Ինչպես ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, դա կպահանջի «ներդրումներ եւ ժամանակ»՝ հաշվի առնելով «[Սիրիայի նկատմամբ] գործող պատժամիջոցների եւ այլ սահմանափակումների բարդ ցանցը, ինչպես նաեւ ավերածությունների եւ կարիքների մասշտաբները»:

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը կեղծ կրիպտոկայքերի զոհերին կվերադարձնեն 7 մլն դոլար

ԱՄՆ իշխանությունները 7 միլիոն դոլար կվերադարձնեն կեղծ կրիպտոարժույթների պլատֆորմների զոհերին։ Վիրջինիայի Արևելյան շրջանի ԱՄՆ դատախազության տվյալներով՝ հանցագործները վստահելի հարաբերություններ են կառուցել օգտատերերի հետ, այնուհետև նրանց ուղղորդել են կեղծ կայքեր: Ավանդադրումից հետո միջոցներն անցել են կեղևային ընկերությունների ավելի քան 75 բանկային հաշիվներով, այնուհետև ուղարկվել արտասահման՝ քողարկված որպես ներքին փոխանցումներ: Կայքերը զոհերին խոստանում էին բարձր եկամուտներ իրենց ենթադրյալ ներդրումներից: Սակայն միջոցները հանելու փորձ կատարելիս խարդախները պահանջել ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային գումարը 1 միլիարդ դոլար է

ՖԻՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի 2025թ․ աշխարհի ակումբային առաջնության մրցանակային հիմնադրամն ու գումարի բաշխման սկզբունքը։ Մրցանակային ընդհանուր գումարը 1 միլիարդ դոլար է։ Հաղթողը կարող է ստանալ առավելագույնը 125 միլիոն դոլար, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ 475 միլիոն դոլարը 32 մասնակիցների միջեւ կբաշխվի մարզական նվաճումների, 525 միլիոն դոլարը՝ աշխարհի ակումբային առաջնությունում մասնակցության եւ արդյունքների համար։ Ակումբային առաջնությունը կանցկացվի ամռանը ԱՄՆ-ում։

Կարդալ ավելին »

Ժամանակավորապես արգելվել է Գերմանիայից դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Արգելանքը ...

Կարդալ ավելին »

Տնայցի ընթացքում անձնագրավորվեց նորակերտցի 94-ամյա կինը. ՆԳՆ սպասարկման գրասենյակների այցերը շարունակվում են

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։ ՆԳՆ-ից հայտնում են, որ 96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ...

Կարդալ ավելին »

Երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրևներ

Մարտի 27-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-6 մ/վրկ։ Օդի աստիճանական ջերմացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +17+19։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+14, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:  Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։

Կարդալ ավելին »

Իսպանիայի վարչապետը հայտնել է ԵՄ զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել եվրոպական բանակի ստեղծման օգտին՝ տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու համար։ «Այսօր մենք բախվում ենք նոր ճգնաժամի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ): Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի է բարդացել, այդ թվում՝ կապված Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձով ԱՄՆ գծի փոփոխության հետ։ «Այն, ինչ մենք պետք է անենք, եվրոպական բանակ, 27 երկրների համայնքային ուժ ստեղծելն է, որը ղեկավարվելու է նույն դրոշի ներքո եւ նույն շահերով»,- ասել է նա։ «Միայն այս կերպ մենք կդառնանք իսկական միություն եւ կերաշխավորենք կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում»:

Կարդալ ավելին »
ajax-loader