Author Archives: admin

2 ուսումնարաններ միաձուլվեցին՝ ստեղծելով «Երևանի արհեստի պետական քոլեջը»

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության «Երևանի հ.8 արհեստագործական պետական ուսումնարան» և «Երևանի հ.9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Երևանի արհեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Երևանի Նոր Արեշ, Բուռնազյան 14 հասցեում գործող ...

Կարդալ ավելին »

ՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտի տուգանքը կխստացվի

Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ Այսօր՝ մարտի 27-ին, կառվարության նիստում հավանություն տրվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան այս փոփոխություններին: Ըստ որոշման` օրենքում նախատեսվում է փոփոխություն վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափում. այն կբարձրանա։ Ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների` ՀՀ–ում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր և վերջնաժամկետ ...

Կարդալ ավելին »

ՀԾԿՀ-ն տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցերին» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին»

ՀԾԿՀ-ը տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 10 մլն դրամի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին՝ 1 մլն դրամի չափով։ Մասնավորապես․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է ընկերության լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետերի խախտման հանգամանքով, այն է ընկերությունը 2025 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատված դուրս գալու պարտադրանք ունեցող սպառողների մասով ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն, ...

Կարդալ ավելին »

Եթե սկսենք 2026-ից՝ երեք տարում կհասնենք մինչև 80 տոկոս ապահովագրական ծածկույթի. Ավանեսյան

Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` ALAN կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով սոցիալական արդարության ...

Կարդալ ավելին »

Երևանում քաղաքացին 3 արջերի հետ փակվել էրտանը՝ մերժելով բացել դուռը ոստիկանների առաջ

Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքներիպահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ ՆԳՆ և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացավ փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի, որոնք ուշ գիշերով տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։ Քաղաքացին երկար տարիների ընթացքում իր սեփական տարածքում՝ բնակելի շենքերով,մանկապարտեզներով և դպրոցներով շրջապատված բակում, ...

Կարդալ ավելին »

Արամ Մանուկյանի «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմին շնորհվել է Վատիկանի Parole Aperte

Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը։ Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 27/03/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.16%-ով և կազմել 69.21 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.29%-ով և կազմել 73.22 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 27/03/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.07%-ով և կազմել 3021.10 դոլար, արծաթի գինն աճել է 1.58%-ով և կազմել 34.15 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.58%-ով և կազմել 972.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 27/03/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 42587.50 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 5776.65 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 18271.86 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader