Author Archives: admin

Մեկ օրում բացահայտվել է 107 հանցանք. գրանցվել է 6 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության` 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, թմրանյութի իրացման՝ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 27/03/25

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 38027.29 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 2812.89 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 3368.70 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 23483.32 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 27/03/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 27-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 391.80 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.10 դրամով և կազմել 422.79 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.65 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.68 դրամով և կազմել 505.74 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր: Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։ Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ գերմանացի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Գերմանիային է հանձնել գողություն կատարելու կասկածով հետախուզվող անձին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:  «Բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ

Հայաստանի կառավարությունը հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու որոշման մասին նախագիծը, որով նախատեսվում է 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի տրամադրել ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ։ Սուբվենցիոն համաֆինանսավորում տրամադրելու մասին նախագիծը հաստատվեց կառավարության մարտի 27-ի հերթական նիստի ընթացքում։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր խոսքում մանրամասնեց, որ սուբվենցիոն ծրագրերը ներառում են ...

Կարդալ ավելին »

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիային ու Լիբանանին

Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի Լաթաքիայի նահանգում գտնվող սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Syria TV-ին։ Վեց ավիահարվածների թիրախ է դարձել Սպիտակ նավահանգստի շրջակայքը և 110-րդ ռազմածովային բրիգադը, որտեղ ռազմանավեր և զենքի պահեստներ կան։ Հարվածների հետևանքով վիրավորներ են գրանցվել սիրիական բանակի զինծառայողների շրջանում։ Իսկ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Սուր ...

Կարդալ ավելին »

50 տոկոսով կփոխհատուցվեն մինչև 100 հա հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծախսերը

Կառավարությունն ընդունեց բուսաբուծության աջակցության մասին ծրագիրը, որով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային մշակաբույսերի և այլ բույսերի՝ 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին նախագիծը հաստատվեց կառավարության՝ մարտի 27-ի հերթական նիստի ընթացքում։ «Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, ...

Կարդալ ավելին »

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 26-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացել, որ Գնդեվազ գյուղի մոտակա ձորակում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը և ուսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սաֆոյի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը սահմանեց դեղերի գովազդի կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում սահմանեց դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն գովազդի թույլտվության տրամադրման համար պահանջվում է նաև գովազդային նյութի փորձաքննություն և ՀՀ կառավարության կողմից փորձաքննության կարգի սահմանում, ուստի ...

Կարդալ ավելին »
ajax-loader