Եթե Հայաստանի Ազգային ժողովն ընդունի համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ապա հանրապետությունում կհայտնվի սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին։ Այս մասին ապրիլի 30-ին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ եթե նման իրադարձություններ զարգանան, ապա 2025թ. իր ղեկավարած հանձնաժողովի անունը կարող է փոխվել եւ դառնալ մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ «Հատկանշական է նաեւ, որ 2024թ. հանձնաժողովը 3 մլրդ դրամից ավելի տուգանք է սահմանել, որն աննախադեպ մեծ թիվ է»,- ավելացրել է Գեւորգյանը։
Կարդալ ավելին »Author Archives: admin
17 համայնքում 27 սուբվենցիոն ծրագրի համար հատկացվեց 1 մլրդ 682 մլն դրամ
Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 682 մլն դրամով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: «Այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 մլրդ 75 մլն դրամ 2025 թվականի ընթացքում»,- ասաց նախարարը: Վարչապետ ...
Կարդալ ավելին »Հանրակացարաններում բնակվող ընտանիքներին այդ բնակելի տարածքների սեփականության վկայականներ կտրվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքում (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Երևանի Մոլդովական փողոց, 29/1 շենքում և Երևանի Շիրակի փողոց 2/32 շենքում բնակվող, Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել որով խնդրել են իրենց ...
Կարդալ ավելին »Հայաստանն Օմանում դեսպանատուն է բացում. 51 մլն դրամ` ԱԳՆ-ին
Հայաստանը որոշել է Օմանի Սուլթանությունում դեսպանատուն բացել, որի համար կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի որոշմամբ ԱԳՆ-ին հատկացրեց 51 մլն 880 հազար դրամ: Այս գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ...
Կարդալ ավելին »Տալվորիկ գյուղին կից կհիմնվեն դեղձի և նեկտարինի 182 հեկտար ինտենսիվ այգիներ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել նաեւ «ՖԵՄԻԼԻ ԳԱՐԴԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից Արմավիրի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղին կից տարածքում ավարտման փուլում է գտնվում 182,74 հա մակերեսով դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգու հիմնման աշխատանքները։ Սույն ծրագրով նախատեսվում է շարունակել ներդրումների գործընթացը, մասնավորապես այգու մշակման և ընթացիկ սպասարկման արդյունավետության բարձրացման ուղղություններով։ «ՖԵՄԻԼԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ն արդեն իսկ ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ղազախստանը կգործակցեն միգրացիայի ոլորտում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը: Նշենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել է 2024-ի ապրիլի 15-ին՝ Երևանում: Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։ Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում ...
Կարդալ ավելին »Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը
Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։ փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թ. ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների՝ կեցության և կենսապահովման ծախսերը հոգալու համար։ 2025 թ. ապրիլի 1-ից սկսած՝ աջակցության իրավունքը տրվել ...
Կարդալ ավելին »Առաջինն Ամերիաբանկն է․ խոշոր հարկատու բանկերի մուծման ծավալն աճել է 25.69%-ով
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2025թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 3.442 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 30/04/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.44%-ով և կազմել 61.65 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 65.43 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 30/04/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.80%-ով և կազմել 3325.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.43%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.76%-ով և կազմել 993.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ