ՄԱԿ միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ ապահովիչ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որն Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին նշվել է ատյանի հայտարարությունում։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արեւմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ։ Դիմումին կցվել է ԱՄԷ-ի դեմ պաշտպանության ապահովիչ միջոցների մասին խնդրանք։ Խարթումը մեղադրել է Աբու Դաբիին Սուդանի բանակի դեմ բախումներին ներգրավված Արագ արձագանքման ուժերին աջակցելու մեջ: Ապրիլի 10-ին տեղի են ունեցել Սուդանի հայցի վերաբերյալ հանրային լսումներ, դատարանի որոշումը կկայացվի տեղի ժամանակով ժամը 15:00-ին։ Իրավիճակը Սուդանում սրվել է 2023թ. ապրիլին՝ երկրի Ինքնիշխան խորհրդի նախագահ եւ բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի եւ Արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջեւ տարաձայնությունների պատճառով։ Նրանց միջեւ հիմնական հակասությունները կապված են միասնական զինված ուժեր ձեւավորելու ժամանակի եւ մեթոդների, ինչպես նաեւ այն հարցի հետ, թե ով պետք է զբաղեցնի գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ պրոֆեսիոնալ զինվորը, ինչպես ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Թրամփը խոստացել է չդատել 21 մլն անլեգալներին՝ մինչև նրանց արտաքսումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է 21 մլն անլեգալներից յուրաքանչյուրի համար դատական կարգով գործերը վարելու անհնարինության մասին՝ նրանց արտաքսումից առաջ։ «Ես չեմ կարող մեծ դատ վարել յուրաքանչյուր մարդու համար, որը երկիր է մտել անլեգալ,- ասել է նա ABC հեռուստաընկերության հարցազրույցում՝ նվիրված պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի առաջին 100 օրվան։- Նրանք 21 մլն մարդու թույլ են տվել անլեգալ երկիր մտնել»։ ...
Կարդալ ավելին »Մայիսը նույնպես կուղեկցվի անձրևներով
Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ Այդ մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ»,- նշել է նա:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը կարող է մասնաբաժին ունենալ հանքից․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար ...
Կարդալ ավելին »Կուրսկում զոհվել է հյուսիսկորեացի 600 զինվոր․ Հարավային Կորեայի հետախուզություն
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից կռվող մոտ 600 հյուսիսկորեացի զինվորներ սպանվել են, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել, հայտնել են Reuters-ը եւ AFP-ն՝ հղում կատարելով Հարավային Կորեայի խորհրդարանի հետախուզական կոմիտեի անդամին: «Հյուսիսկորեական զորքերի կորուստները ներկայում գնահատվում են մոտ 4 700, այդ թվում՝ մոտ 600 մահ»,- լրագրողներին հայտնել է խորհրդարանի պատգամավոր Լի Սոն Կվունը Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության (NIS) օրենսդիրների համար ճեպազրույցից հետո: Նրա խոսքով՝ այս տարվա սկզբից Հյուսիսային Կորեան վերադարձրել է մոտ 2 000 զինվոր, որոնք, ըստ տեղեկությունների, մեկուսացված են Փհենյանում եւ այլ վայրերում։ «Որքան ես հասկանում եմ, զոհված զինվորների մարմինները դիակիզվել են տեղում՝ Կուրսկում, նախքան նրանց [աճյունը] կփոխադրվի Հյուսիսային Կորեա,- ավելացրել է նա:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 30/04/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 389.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.20 դրամով և կազմել 443.12 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 4.78 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.78 դրամով և կազմել 521.16 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 30/04/25
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 35839.99 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2650.61 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 3286.65 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 22008.11 կետ:
Կարդալ ավելին »Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ ռեկորդով. Փաշինյան
Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչքան մեդալ կա՝ կհավաքենք»,- նշեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ ինչքան որոշման ժամկետը մոտենում է, ասում են՝ «հետաձգենք, հետաձգենք, ճիշտը հետաձգելն է»։ «Թողենք տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառն անցնի, Սբխեչն անցնի, Զատիկն անցի, Սուրբ Ծնունդն անցնի… ես ասում ...
Կարդալ ավելին »Հյուսիս-հարավի մասով ունենք շանս՝ վերջնական փուլ մտնելու. Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում հաստատեց Ասիական զագացման բանկի միջոցներից ՀՀ-ին վարկի տրամադրման համար համաձայնագիրը վավերացնելու որոշման նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նա նշեց, որ ծրագիրը վերաբերում է առանցքային կարևորություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի մի ենթահատվածին: Սիսիան-Քաջարան ճանապարհի շուրջ 60 կիլոմետրը բաժանվել էր երեք հատվածների՝ հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված, հարավային ենթահատված: Այս որոշման նախագիծը ...
Կարդալ ավելին »Հակոբ Արշակյանը ՀՀ-ում Իրանի դեսպանատանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Իրանի Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ