Author Archives: admin

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել պատրաստվել նոր համավարակի

Վտանգավոր հիվանդության նոր համավարակ կարող է աշխարհում բռնկվել արդեն «վաղը»։ Այդ մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ երկրներին կոչ անելով ակտիվացնել աշխատանքը համավարակների կանխման համաձայնագրի շուրջ։ Հանդես գալով ԱՀԿ անդամ պետությունների դեսպանների առաջ՝ նա նշել է, որ «COVID-19-ի համավարակն այժմ հեռավոր հիշողություն է թվում» հակամարտությունների, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումների ֆոնին:  «Բայց հաջորդ համավարակը չի ...

Կարդալ ավելին »

Ալափարսում կհիմնվի 5-րդ սերնդի ապակե ջերմատուն. կաճեցվեն բարձրորակ վարդեր և պիոններ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՊԻՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում հիմնել է 4 հա ընդհանուր մակերեսով 5-րդ սերնդի ապակե ջերմատուն, որում աճեցվելու են բարձրորակ վարդեր և պիոններ: Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել3 մլրդ դրամի ...

Կարդալ ավելին »

Որ դեպքում կարեկի է ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվի գումարը՝ նախքան թոշակի անցնելը. նոր փոփոխություններ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություններ են կատարվել հիվանդությունների ցանկում, որի դեպքում քաղաքացին կարող է մինչեւ կենսաթոշակի տարիքը լրանալը ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվում առկա գումարը: Հիմնավորման մեջ նշվում է, որ կուտակային կենսաթոշակի տնօրինումը մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձն ունի այնպիսի հիվանդություն, որի բուժման համար անհրաժեշտ առողջապահական ծախսերի չկատարման դեպքում հիվանդությունը ...

Կարդալ ավելին »

Զինվորական դատախազությունը պետությանն է վերադարձրել 11,3 մլն դոլար

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Հայտնում են Դատախազությունից: Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն ...

Կարդալ ավելին »

Գործադիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակեց

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել: Այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին»:

Կարդալ ավելին »

Կառավարությունը կսուբսիդավորի գյուղական ապահովագրավճարի մինչև 80 տոկոսը 

Կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսկան ապահովագրավճարի մինչև 80 տոկոսը; Այս տարի արդեն կառավարությունը կսուբսիդավորի ապահովագրավճարի մինչև 80 տոկոսը: Կարկուտ, ցրտահարություն, հրդեհ, երաշտ. բնական ռիսկերի քառյակից հնարավոր է ապահովագրել 13 մշակաբույս: Գյուղապահովագրության գործընթացի մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել է Doing Digital Forum 2025-ը

Ապրիլի 3-ին Երևանում բացվել է Doing Digital Forum 2025-ը՝ լայնամասշտաբ միջոցառում, որը համախմբում է առաջատար փորձագետների, ձեռնարկատերերի, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու թվային փոխակերպման հիմնական հարցերը: Ֆորումը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ, դառնում է թվային տնտեսության ապագայի, նորարարությունների և այդ ոլորտում զարգացման ռազմավարությունների մասին երկխոսության կարևոր հարթակ: NEWS.am Tech-ը հանդես է գալիս որպես ֆորումի տեղեկատվական գործընկեր՝ ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 03/04/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 71.24 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 74.51 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են. 03/04/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.70%-ով և կազմել 3153.90 դոլար, արծաթի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 34.54 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 1009.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 03/04/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 41989.96 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 5633.07 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 17449.89 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader