Author Archives: admin

Դատապարտյալը բաճկոնի աստառի տակ թաքցրել էր կասկածելի զանգվածներ

Ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են Ա․Զ․-ի բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված ...

Կարդալ ավելին »

Ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից, եթե ընտանիքի մի անդամը վարկի երաշխավոր է. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանեց սոցիալական աջակցության տրամադրումը բացառող նոր գործոն։ «Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100․000 դրամը կամ համարժեք արժույթը, ապա նա չի ստանա աջակցություն»,– ասված է որոշման մեջ։ ...

Կարդալ ավելին »

17 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիսի կենտրոնական շրջանների գնդակոծության ժամանակ զոհվել է առնվազն 14 մարդ։ Եվս երեքը, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են նրա արևելյան և արևմտյան արվարձաններում փախստականների վրանների վրա ավիահարվածների հետևանքով: Բացի այդ, հեռուստաալիքը հաղորդում է Գազա քաղաքի հարավարևելյան թաղամասերի և հարակից ...

Կարդալ ավելին »

Ասիական զարգացման բանկը 45.3 մլն եվրոյի վարկ կտա ՀՀ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացմանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ: Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետևյալ ուղղություններով` Առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, Առողջապահական ծառայությունների որակի ...

Կարդալ ավելին »

Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

Պեկինը խստորեն դատապարտում է չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը Վաշինգտոնի կողմից և խոստանում է հակաքայլեր ձեռնարկել իր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման։ «Չինաստանը կտրականապես դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը»,- ասվում է գործակալության կայքում ...

Կարդալ ավելին »

Ազատություն Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. Ջո Մանգանիելլո 

Ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ջո Մանգանիելլոն  որպես գլխավոր բանախոս  հանդես է եկել Ամերիկայի Հայկական համագումարի՝ Կոնգրեսում տեղի ունեցած  Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը:  Նա  պատմել է Հայոց ցեղասպանությունը  վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը: Հայտնի դերասանը նաև լուսանկար է հրապարկել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր  POLITICO պարբերականի հերթական  համարն է՝  մի ամբողջ էջի վրա «Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող ...

Կարդալ ավելին »

Իռլանդիայի ազգային բալլադի հերոսուհու բրոնզե արձանի մոտը պահակախումբ կկանգնի․ շատերը դիպչում են նրա կրծքին

Ստյուարդները կտեղակայվեն Իռլանդիայի ազգային բալլադի հերոսուհի Մոլլի Մելոունի արձանի մոտ՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, որպեսզի մարդիկ չդիպչեն դրան, հայտնում է BBC News-ը։ Դուբլինի քաղաքային խորհուրդը մայիսին մեկշաբաթյա պիլոտային ծրագիր է իրականացնում՝ կապված քանդակի կրծքերին դիպչող մարդկանց բողոքների հետ: Քաղաքային խորհուրդը նաև հայտնել է, որ նախատեսում է նորից վերականգնել արձանի այն հատվածները, որոնք գունաթափվել են մարդկանց շփման արդյունքում: «Դուբլինի քաղաքային խորհուրդը չի ...

Կարդալ ավելին »

Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է. Փաշինյան

7 տարվա մեջ, ով վեր է կենում, առավոտից իրիկուն ասում է` այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում: Այd մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իսկ գիտե՞ք՝ ինչու է սխալ կադրային քաղաքականություն  վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: իսկ գիետք ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, ...

Կարդալ ավելին »

ԶՈւ–ում կենցաղային պայմանների համար լրացուցիչ գումար կտրամադրվի

ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստի ժամանակ։ Այդ նպատակով 2025 թ. ՀՀ պետական բյուջեում կկատարվեն մի շարք վերաբաշխումներ` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման 2025–2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի օբյեկտների ցանկում ներառված շինարարական օբյեկտների կառուցման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԶՈւ կարիքների ապահովման համար ավտոտեխնիկայի նորոգման ...

Կարդալ ավելին »

Խնդիր է՝ 437 դպրոցից միայն 138-ում է հաջողվել տնօրեն նշանակել նոր ընթացակարգով. նախարար

Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է  տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Տնօրենների նշանակման եռափուլ համակարգի շրջանակներում հավակնորդներն անցնում են հավաստագրման գործընթացով, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր կոնկրետ հաստատության համար, որտեղ որ ցանկություն ունեն տնօրեն աշխատել, զարգացման ծրագիրն անցնում է անկախ ...

Կարդալ ավելին »
ajax-loader