Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.67%-ով և կազմել 70.05 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 73.28 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Միջազգային գործընկերների հետ քննարկվել են սնանկության ոլորտի բարեփոխումները
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչներին: Քննարկվել է ԱԶԲ և ԶՖԳ հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի Ենթածրագիր 3-ի վարկային միջոցների ներգրավման նպատակով կազմված քաղաքականության աղյուսակով նախատեսված միջոցառումների ընթացքը: ԱՆ-ից հայտնում են, որ Տիգրան Դադունցը ներկայացրել է սնանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ Սնանկության նոր օրենսգրքի նախագծի ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 03/04/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 3-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.47 դրամով և կազմել 391.10 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.45 դրամով և կազմել 422.27 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.61 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.82 դրամով և կազմել 504.83 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 03/04/25
Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 35624.48 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 2661.73 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 3348.44 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 23206.84 կետ:
Կարդալ ավելին »Թթուջուր-Նավուր ճանապարհի 25 կմ հատվածը նորոգվել է (տեսանյութ)
Հ-38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 15+100-կմ 40+100 հատվածը։ 25կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Կարդալ ավելին »Սպիտակ տունը չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը
Ռուսաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվել են պատասխան ներմուծման մաքսատուրքեր, սակայն կարող է նոր պատժամիջոցների ենթարկվել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը չորեքշաբթի Axios-ին ասել է, որ Ռուսաստանը ներառված չէ ցուցակում, քանի որ ԱՄՆ պատժամիջոցներն արդեն կանխում են որևէ իմաստալից առևտուր»,- գրում է պորտալը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը դեռ ...
Կարդալ ավելին »ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի կառույցների գործակցությունն ամրապնդվում է. փոխնախարար
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: ՆԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: ...
Կարդալ ավելին »Իջևանի նախկին ղեկավարից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն 5 անշարժ գույք և դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում. 4 իրավաբանական անձում ...
Կարդալ ավելին »Կասեցվել է «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրառի դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Գազի սարքերի ու սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող Ընկերությունն ապօրինի շահագործել է 2 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։ Կնշանակվեն վարչական տուգանքներ։
Կարդալ ավելին »Պետք է վարորդների ատեստավորում անցկացնել. Փաշինյան
Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության՝ ապրիլի 3-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին: Եթե Հայաստանում վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է վարորդների ատեստավորում անցկացնել՝ նկատեց Փաշինյանը: «Որևէ մեկը Կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել: Հարցը դա ...
Կարդալ ավելին »