Author Archives: admin

Վարչապետը ներկայացրեց, թե 2018-2023-ին որքան աջակցություն է տրամադրվել ԼՂ-ին

Հայաստանի կառավարությունը 2018 թվականից մինչև 2023 թվականի  սեպտեմբեր 367 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին, քան 2012-2017 թթ:  Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:   «2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ՀՀ կառավարությունը 367 մլրդ դրամով կամ 130 տոկոսով ավելի շատ գումար է հատկացրել  ԼՂ-ին: ...

Կարդալ ավելին »

Տեխնիկական համալրում՝ Ջրային պարեկային ծառայությունում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել են Սևանա լիճ։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են ծառայությունների տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում՝ առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։ Ներկաները հետևել ...

Կարդալ ավելին »

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։  Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հիմնադրվել է առաջին ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը

Հայաստանի կրթության ոլորտի պատմության մեջ բացվում է նոր և հուսադրող էջ։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) նախաձեռնությամբ ստեղծվել է Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT College)՝ կրթական եզակի մոդել, որը համադրում է տեխնոլոգիան, արվեստը և ինժեներությունը՝ ապագայի մասնագիտություններին ուղղված նոր կրթական տեսլականով։ Քոլեջը կգործի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։  ACT քոլեջը նախատեսված է 9-րդ դասարանն ավարտած աշակերտների համար։ Դիմորդների ընդունելությունն արդեն մեկնարկել ...

Կարդալ ավելին »

Հայաստանյան 69 271 կազմակերպությունում գրանցված է 768 374 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2025թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանում գործել է 69,271 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 768,374, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 278,294 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 57,993 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 145,543 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...

Կարդալ ավելին »

ԿԲ․ դոլարն ու ոսկու գինը նվազել են, եվրոն և ռուբլին՝ աճել. 15/04/25

ՀՀ կենտրոնական բանկից  տեղեկացնում են, որ ապրիլի 15-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 390.92 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 4.75 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 1.90 դրամով և կազմել 445.10 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.46 դրամով և կազմել 477.26 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 4.57 դրամով և կազմել 515.78 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...

Կարդալ ավելին »

Բանկային համակարգի ակտիվները կազմել են 10,83 տրլն դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի փետրվարի դրությամբ ՀՀ բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 10,830,445 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17%-ով։ Ընդհանուր պարտավորությունները կազմել են 9,069,371 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 1,761,074 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23%-ով։ Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել են 39,232 ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 15/04/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 15-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.19%-ով և կազմել 33,405,388.40 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.23%-ով և կազմել 85,453.26 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.04%-ով և կազմել 1,636.24 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.019147758 (-0.18%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 3.33%-ով և կազմել 331.77 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003882469 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 15/04/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 15-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.50 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 392.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 440.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 445.00 դրամ (-4.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.69 դրամ (+0.07 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.80 դրամ (+0.06 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.50 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »
ajax-loader