Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.21%-ով և կազմել 61.71 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.34%-ով և կազմել 65.04 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրոպական ինդեքսներ․ 16/04/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.85%-ով և կազմել 20954.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.37%-ով և կազմել 7273.12 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 2.14%-ով և կազմել 8134.34 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 16/04/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 40524.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 5405.97 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 16831.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 16/04/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.09%-ով և կազմել 3244.60 դոլար, արծաթի գինն աճել է 1.35%-ով և կազմել 32.26 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.62%-ով և կազմել 958.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը
Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը: Այդ մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում: «Խզումը պարտադիր չէ, բայց նման բան կարող է տեղի ունենալ», – ասել է Բեսենթը։ Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության կարելի է հասնել, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ ...
Կարդալ ավելին »Goldman Sachs-ը կրկին կրճատել է նավթի գների կանխատեսումները 2025-ի և 2026-ի համար
Goldman Sachs Group-ի վերլուծաբանները վերջին ժամանակներս երկրորդ անգամ իջեցրել են նավթի գների իրենց կանխատեսումներն ընթացիկ և հաջորդ տարիների համար՝ կապված ռեցեսիայի ռիսկերի և ՕՊԵԿ+ երկրների մատակարարման աճի հետ: Ընթացիկ տարվա համար Brent-ի միջին գնի կանխատեսումը բարելի դիմաց 69 դոլարից իջեցվել է մինչև 63 դոլար, WTI-ինը՝ բարելի դիմաց 66 դոլարից մինչև 59 դոլար։ Brent-ի կանխատեսումը 2026 թվականին վատթարացել է մինչև 58 ...
Կարդալ ավելին »Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, ...
Կարդալ ավելին »8000 դոլարի և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու դիմաց թույլատրվել է կենդանիների ապօրինի արտահանումը. գործը դատարանում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Կոմիտեից հայտնում են, որ ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում կատարվել է 1466,5 հեկտար գարնանացան
Գեղարքունիքի մարզում 2025 թվականի ապրիլի 14-ի դրությամբ արդեն կատարվել է 1466,5 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, գարնանացանի աշխատանքները հիմնականում սկսվել են ապրիլի առաջին օրերից։ Արդեն ցանվել է 1317,5 հեկտար գարի, 140 հեկտար գարնանացան ցորեն, 5 հեկտար վարսակ և 4 հեկտար հաճար։ Վարդենիս համայնքում ցանվել է 570 հեկտար գարի, Մարտունի համայնքում՝ 130 հեկտար ...
Կարդալ ավելին »Ապօրինի գույքի բռնագանձմամբ վերադարձվել է մոտ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ. վարչապետ
Պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների ծավալը հասել է շուրջ 210 միլիարդ դրամի, ինչը համարժեք է 530 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգն անշրջելի իրողություն է։ Այն գործում է ապօրինի գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության քրեական ...
Կարդալ ավելին »