Նիդեռլանդներում մի շարք միջոցառումներ են անցկացվել և անցկացվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Nidoragir-ը։ Միջոցառումների շարքը բացվել է ապրիլի 11-ին, Ամստերդամում՝ «Ծիրանի ծառ» երգչախմբի համերգով։ Խումբը, որի կազմում ընդգրկված են հիմնականում հոլանդացի երաժիշտներ, հանդես եկավ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Վլադիլեն Բալյանի, գուսան Շերամի և գուսան Աշոտի ստեղծագործություններով։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, իսկ խմբավարը՝ հոլանդացի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայոց ցեղասպանության թանգարան ամեն տարի մի քանի հարյուր թուրք զբոսաշրջիկ է այցելում
Հայոց ցեղասպանության թանգարանը տարեկան ունենում է մինչև 100 հազար այցելու։ Հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը հպարտությամբ նշեց, որ իրենց թանգարանը Հայաստանի 3 ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է։ «Մեր թանգարան այցելությունների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է ու պետք է ասեմ, որ վերջին շրջանում կառուցվածքում որոշակի փոփոխություններ են նկատվում։ Եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան ավելի շատ գալիս էին ...
Կարդալ ավելին »Դոլարը և ոսկու գինը նվազել են, եվրոն ու ռուբլին՝ աճել. 21/04/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 21-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 390.51 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.81 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 5.37 դրամով և կազմել 449.98 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 6.26 դրամով և կազմել 483.78 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 3.81 դրամով և կազմել 522.85 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել ...
Կարդալ ավելին »3 ոստիկան աշխատանքից ազատվել է, 2-ը՝ խիստ նկատողություն ստացել. ՆԳՆ կարգապահական հանձնաժողով
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Նիստին մասնակցել են ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված ...
Կարդալ ավելին »Դատարանը Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնության մեջ
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը 2018 թ. Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Նշվում է, որ դատարանը Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել և կարճել է նրա մահվան հետ կապված քրեական գործը։ Ավելի վաղ դատախազը խնդրել էր Խաչատուրյանի մեղավորությունն ապացուցված ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։ Քույրերի գործն առայժմ փակված չէ, սակայն ...
Կարդալ ավելին »Ծանրորդ Մերի Թումասյանը 5-րդն է ԵԱ-ում
Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամներն ավարտեցին ելույթները Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան +87 կգ քաշային ծանրորդները՝ Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը: Պոկում վարժությունում Մերի Թումասյանը հաջորդաբար բարձրացրեց 90 կգ, 95 կգ, 98 կգ, իսկ հրումում` 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է: Ջուլիետա Ավանեսյանը պոկում վարժության ընթացքում ...
Կարդալ ավելին »Երևանի մուտքերից մեկի մոտ նոր անտառային գոտի կստեղծվի
Երևանում տարեսկզբից արդեն անցկացվել է շուրջ 10 կմ ոռոգման նոր համակարգ: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 2025-ին ընդհանուր առմամբ 25 կմ նոր ցանց կանցկացվի։ Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ քաղաքային ծառատունկի ընթացքում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, իսկ այս շաբաթ նոր անտառային գոտի կստեղծվի Երևանի մուտքերից մեկի մոտ՝ Աշտարակից Երևան մտնող ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում․ Օմանի ԱԳ նախարար
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում և հնարավոր է դարձնում նույնիսկ անհավանականը: Այդ մասին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո X-ի հարթակում գրառում է կատարել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և ԱՄՆ նախագահի բանագնաց պարոն Սթիվեն Ուիթքոֆին բանակցություններին իրենց բարձր կառուցողական մոտեցման համար: Այս ...
Կարդալ ավելին »Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի տևողությամբ պայմանավորված՝ անձինք այլևս չեն կարող գտնվել կալանքի տակ․
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հայտնեց, որ օրերս դատարանը կայացրել է երկու կարևոր նախադեպային որոշում՝ արձանագրելով, որ շարունակական կալանքը՝ պայմանավորված գործի երկարատև քննությամբ, կարող է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի ազատության իրավունքը։ «Օրեր առաջ Վճռաբեկ դատարանը երկու կարևոր որոշում կայացրեց և գտավ, որ անձանց շարունակական կալանքի տակ գտնվելը, որն արդեն շուրջ 8 տարի էր տևել՝ պայմանավորված գործի քննության ...
Կարդալ ավելին »Վենետիկի ճարտարապետական միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով
2025 թվականի մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին՝ La Biennale di Venezia-ին, «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով, որտեղ կունենա իր ազգային տաղավարը։ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը մամլո ասուլիսում նշեց, որ նախարարությունն անցկացրել է մրցույթ՝ հաղթողներին (այս պարագայում ճարտարապետների խմբին) ընտրելու նպատակով, որոնք պետք է հավուր պատշաճի ներկայացնեն Հայաստանը Վենետիկում։ «Հանգամանքների բերումով ...
Կարդալ ավելին »