Author Archives: admin

Երևանի քաղաքապետարանն աղբահանության վճարի արտոնություն կսահմանի որոշակի խմբերի համար

Երևանի քաղաքապետարանն ապրիլի 22-ին կայացած նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսում է աղբահանության վճարի արտոնություն սահմանել որոշակի խմբերի համար։ Նախագծի մասին մանրամասներ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների  հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։  Նրա խոսքով՝ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի մեթոդի սահմանումից հետո աղբահանության վճար վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու ...

Կարդալ ավելին »

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին ժամը 23:59-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»:  Համերգը կանցկացվի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Քաղաքացիները 2025–ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1–ը:   ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ–ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ ստանալով 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներ:  Ավելի վաղ օրենքով հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի ...

Կարդալ ավելին »

Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը

Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը և այս տարի կգնի շուրջ 28000 տոննա խաղող` յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։  Շարունակելով խաղողագործների հետ աշխատելաոճի հետևողական և ընդգրկուն մոտեցումը՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի ևս շարունակում է խաղողագործներին խորհրդատվության, ինչպես նաև միջազգային հավաստագրերով երաշխավորված բուժանյութերի արտոնյալ պայմաններով տրամադրումը։    Խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ՝ ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։  Քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: 

Կարդալ ավելին »

Գազայում իսրայելական հարվածներից 24 մարդ է զոհվել․ 2 միլիոն պաղեստինցի մարդասիրական օգնության կարիք ունի

Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկել Գազայի հատվածի բնակելի տարբեր թաղամասերն ու տեղահանվածների վրանները։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 22-ի լուսադեմից անկլավում Իսրայելի օդային հարվածների զոհերի թիվը հասել է 24-ի: Ինտենսիվ օդային և հրետանային ռմբակոծությունների թիրախում է հայտնվել Գազա քաղաքի Շուջաիյա թաղամասը: «Ալ-Քասամ» բրիգադը հայտնել է, որ խմբավորման անդամները Գազա քաղաքի ...

Կարդալ ավելին »

Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառը

Վատիկան քաղաք-պետության Առողջապահության և հիգիենայի բաժանմունքի տնօրեն բժիշկ Անդրեա Արկանջելին հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պաշտոնական բժշկական զեկույցը։ Այդ մասին հայտնել է Vatican News-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառը կաթվածն է եղել, որին հաջորդել է կոման և սրտանոթային համակարգի անդառնալի կոլապսը։ Բժշկական զեկույցի համաձայն՝ Հռոմի պապը նախկինում ունեցել է սուր շնչառական անբավարարություն, որն առաջացել է երկկողմանի թոքաբորբի, ...

Կարդալ ավելին »

Սեուլն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փոխշահավետ արդյունքի կհանգեցնեն

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն ակնկալում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները կհանգեցնեն փոխշահավետ արդյունքի: Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: «Սպասվում է, որ առաջիկա հանդիպումը, որը կայանալու է ամերիկյան կողմի խնդրանքով, հաշվի առնելով Հարավային Կորեայի հետ առևտրային հարաբերությունների կարևորությունը, ճանապարհ կբացի դեպի փոխշահավետ լուծումներ՝ հիմնված անկեղծ երկխոսության և համագործակցության վրա», – ասել է նախագահի ...

Կարդալ ավելին »

Դոլարի և ոսկու գին, եվրոն ու ռուբլի. 22/04/25

ՀՀ կենտրոնական բանկից  տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 390.51 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.81 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 5.37 դրամով և կազմել 449.98 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 6.26 դրամով և կազմել 483.78 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 3.81 դրամով և կազմել 522.85 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 22/04/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 22-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.73%-ով և կազմել 34,437,303.98 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.83%-ով և կազմել 88,185.46 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 4.24%-ով և կազմել 1,579.92 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.017915909 (-5.03%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 2.53%-ով և կազմել 347.05 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.00393544 ...

Կարդալ ավելին »
ajax-loader