Author Archives: admin

«ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկն ընդլայնվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը: Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ:  Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած ...

Կարդալ ավելին »

Ավտոմեքենան ընկել է Փամբակ գետը. տուժածներ չկան

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 22-ին, ժամը 02:05-ին ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում ...

Կարդալ ավելին »

Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել

Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել և ավելի շատ վստահություն ստեղծել իր նկատմամբ, եթե սահմանված պատժամիջոցները չեղարկվեն, ինչը դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «Մենք կաշխատենք մեծ թափանցիկություն և ավելի շատ վստահություն ստեղծել (մեր միջուկային ծրագրի նկատմամբ)՝ պատժամիջոցները ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք

Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության  դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու  նպատակով  ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։  ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ...

Կարդալ ավելին »

Ըստ Ավինյանի՝ հավանական է մրցույթով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցվի

Երևանի քաղաքապետարանը մի քանի ուղղությամբ աշխատում է Նուբարաշենում նոր տեխնոլոգիաներով աղբի մշակման ուղղությամբ, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը։ Այդ մասին ապրիլի 22-ին Երևան քաղաքի ավագանու նիստին ասաց Ավինյանն ու հիշեցրեց, որ ծրագրի շուրջ աշխատում են նաև Համաշխարհային բանկի հետ։ Օրերս հրավեր են ստացել Սոֆիայում մասնակցելու գիտաժողովի, որը նվիրված է աղբի ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքներին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը:   Այդ մասին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ կից հրապարակելով նաև կադրեր իրականացված պարեկությունից։   Over the Easter ...

Կարդալ ավելին »

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 26-ին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, տեղական ժամանակով ժամը 10։00-ին։ Այդ մասին հաղորդում է Vatican News-ը։ Ապրիլի 23-ին Հռոմի պապի մարմինը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար և այնտեղ կմնա մինչև ապրիլի 26-ի առավոտ նրա հուղարկավորությունը։ Այդ ընթացքում հավատացյալները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Ըստ CNN-ի՝ մինչև նոր Պապի ընտրությունը Վատիկանի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ...

Կարդալ ավելին »

ԲԴԽ նախագահն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ինչպես տեղեկանում ենք ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդեռլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդեռլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդեռլանդների Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները ...

Կարդալ ավելին »

Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեծաթիվ պատվիրակությամբ

Հայաստանի սամբոյի կանանց և տղամարդկանց հավաքականներն ամբողջական կազմերով կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:  Ապրիլի 22-28-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը(բոլոր տարիքային խմբեր): Հայաստանի սամբոյի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. Տղամարդիկ` մարզական սամբո. Դավիթ Հովսեփյան 58կգ, Մաքսիմ Մանուկյան 64կգ, Կառլեն Մահինյան 71կգ, Բորիս Շատվերյան 79կգ, Վահագն Չալյան 88կգ, Արսեն Խանջյան 98կգ, Ժոռա Բաղդասարյան +98կգ  ...

Կարդալ ավելին »

Բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների դպրոցականների հետ

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ռազմական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ Հարություն Մանուկյանը օրերս հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս համայնքների դպրոցների տնօրենների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ ...

Կարդալ ավելին »
ajax-loader