Author Archives: admin

Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը Վատիկանի նրա կեցավայրից կարդինալների և շվեյցարացի գվարդիականների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով տեղափոխվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար։ La Repubblica թերթը գրում է, որ թափորն անցել է Սանտա Մարտայի և Հռոմի Նահատակաց հրապարակներով և զանգակատան միջով դուրս եկել Սուրբ Պետրոսի հրապարակ։ Տեղափոխման արարողությունը ղեկավարում էր կարդինալ Քևին Ֆարելը` Հռոմի կաթոլիկ եկեղեցու կամերլենգոն (Սուրբ Աթոռի ղեկավարումը ստանձնած կարդինալը), որը ...

Կարդալ ավելին »

Դատարանն ԱՄՆ վարչակազմին կարգադրել է վերականգնել «Ամերիկայի ձայնի» և այլ պետական լրատվամիջոցների աշխատանքը

Վաշինգտոնի շրջանային դատարանն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել ԱՄՆ պետական Գլոբալ զանգվածային լրատվամիջոցների գործակալության (USAGM) աշխատանքը, որի լրատվամիջոցները ֆինանսավորվում են կառավարության կողմից՝ ամերիկյան արժեքներն աշխարհում տարածելու համար։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ապրիլի 22-ին համապատասխան վճիռը կայացրել է դատավոր Ռոյս Լեմբերտը, որը քննում է «Ամերիկայի ձայն» պետական ​​ռադիոկայանի  աշխատակիցների հարուցած հայցն ԱՄՆ կառավարության դեմ՝ USAGM-ի լուծարման որոշման պատճառով։  Լեմբերտն ...

Կարդալ ավելին »

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ

Քրեական ենթամշակույթը մեր հանրության որոշ շրջանակներում երբեմն դիտվում է որպես տղաներին ուժեղացնող գործոն, սակայն իրականում այն բոլոր առումներով թուլացնում է մարդուն։ Ապրիլի 23-ին կայացած Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր հանրության շրջանում ընկալում կա, թե քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։ Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը՝ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից ...

Կարդալ ավելին »

Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին երթևեկությունը կսահմանափակվի

Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին կսահմանափակվի երթևեկությունը: Այդ մասին հայտարարություն է ռարածել ՀՀ ոստիկանությունը, մանրամասնելով, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։  ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։  ...

Կարդալ ավելին »

Երևանում ձերբակալված Արմավիրի և Գորիսի բնակիչների մոտ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթներ

Երևանում Փիրումյանների փողոցում թմրանյութ ունենալու կասկածանքով ձերբակալվել են Արմավիրի մարզի՝ երկու և Գորիս քաղաքի՝ մեկ բնակիչ:  Ինչպես  տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, 30-ամյա գորիսեցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում կար մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց գենդերային քաղաքականության՝ 2025-2028-ի ռազմավարությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2025-2028 թվականների գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը և դրան կից միջոցառումների ծրագիրը։ Փաստաթուղթը նպատակ ունի ստեղծել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայր՝ հիմնվելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և վերլուծված փորձի վրա։ ՀՀ-ն անդամակցել է գենդերային հավասարության ապահովմանն ուղղված մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ 1993 թվականին վավերացրել է Կանանց նկատմամբ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը կտրամադրվի մարդասիրական օգնություն։ Ննախագծի համաձայն՝ կառավարությունը կտրամադրի 49 մլն դրամ՝ օգնության միջոցառումները կազմակերպելու նպատակով։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության ...

Կարդալ ավելին »

Թիմային հաշվարկում հասանք մեր նպատակին. Սամվել Գասպարյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի կարծիքով` թե կանանց, թե տղամարդկանց թիմերը կատարել են իրենց առաջ դրված խնդիրը Եվրոպայի առաջնություններում: «Թիմային հաշվարկում մենք հասանք մեր նպատակին: 9 տարի շարունակ կանանց հավաքականը նման հաջողության չէր հասել, մեդալային նման ավարով չէինք վերադարձել Եվրոպայի առաջնությունից: Այս առաջնությունում եղան վիրպումներ, ձեռքբերումներ ու բացահայտումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Գասպարյանը: Վերջինիս խոսքով` այս առաջնությունում ...

Կարդալ ավելին »

3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցողների աջակցման ծրագրից. կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը

Կառավարության ապրիլի 25-ի նիստում հաստատվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման համար լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը։ Նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ապահովել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ 2025 թվականի ապրիլի և մայիսի ամիսների համար։  «Այս փուլում առաջարկվում է հատկացնել 209 միլիոն դրամ՝ երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու նպատակով»,- ...

Կարդալ ավելին »

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը Վատիկանի պետական քարտուղարին ուղղած նամակով իր խորին ցավակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն ուղղված մի շարք համարձակ քայլերով նոր էջ է բացել կաթոլիկ եկեղեցու և մտածողության մեջ։  «Ֆրանցիսկոս պապը շեշտել է միջեկեղեցական շարժման կարևորությունը, զորակցել է անարդարության զոհ ժողովուրդներին՝ պաշտպանելով արդարությունը,  ընկերային ...

Կարդալ ավելին »
ajax-loader