Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի №1089-Ն որոշման՝ արտադրական միջավայրում վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության տակ գտնվող աշխատակիցների առողջական վիճակը պետք է պարբերաբար վերահսկվի: Այդ շրջանակում՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» և «Թեղուտ» ՓԲԸ-ների միջև կնքված պայմանագրի հիման վրա, ընկերության աշխատակիցները 2025 թվականի ապրիլի 8-ից անցնում են պարտադիր պարբերական բժշկական զննություն: «Թեղուտ» ՓԲ ընկերությունն առաջնահերթ կարևորում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
10 փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին
Ապրիլի 24-ը Եղեռնի սուրբ նահատակների հիշատակության օրն է։ Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Հազարավոր մարդիկ Հայաստանից և արտերկրից այցելում են Ծիծեռնակաերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանությն զոհերի հիշատակին։ Ստորև ներկայացնում ենք 10 փաստ հուշահամալիրի մասին։ Բլուրը, որի վրա կանգնած է հուշահամալիրը, կոչվում է Ծիծեռնակաբերդ։ Ըստ ավանդության այստեղ գտնվող ծիծեռնակները օգնում էին սիրո աստվածուհի Աստղիկին և պատերազմի աստված Վահագնին միմյանց լուրեր ...
Կարդալ ավելին »Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։ Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը տիար Յակուբյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակի կողմից կազմակերպվող բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամյա այցը Հայաստան, ...
Կարդալ ավելին »Շիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցը խարդախությամբ հափշտակել է շուրջ 50 մլն դրամ
Փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, համայնքապետարանի առաջատար մասնագետ Ս․Հ․-ն օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն փոխանցված նույնականացման քարտը և հաշվապահական ծրագիր մուտք գործելու գաղտնաբառը, ինչպես նաև բյուջեի ֆոնդային մասում ֆինանսական միջոցների առկայության մասին համայնքի ավագանուն և Շիրակի մարզպետարանին նույն տարիների համար կեղծ հաշվետվություններ ներկայացնելով՝ իր և ...
Կարդալ ավելին »ՀՀ պաշտպանության նախարարն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են գործակցային հարցեր
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում: ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն ...
Կարդալ ավելին »Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները
Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտնում է RBK Ukraine պարբերականը։ Լոնդոն ժամանած պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի և պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ։ «Մենք երախտապարտ ենք Մեծ Բրիտանիային իր ...
Կարդալ ավելին »Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը
Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը: Դեպքի մասին մանրամասներ է հայտնել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում ...
Կարդալ ավելին »ԱԺ փոխնախագահն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենքՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելին »Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Ստամբուլ նահանգում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:49-ին։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD): էպիկենտրոնը գտնվել է Սիլիվրիից (Ստամբուլ նահանգ) 23 կիլոմետր հարավ-արեւմուտք։ Աղբյուրը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։
Կարդալ ավելին »Հաստատվել են բուհերի՝ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները ...
Կարդալ ավելին »