Author Archives: admin

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում՝ Աթենքի «Ակրոպոլ»-նում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում կայացել է կենտրոնական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել է Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այդ մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։  Միջոցառմանը Հունաստանի կառավարության անունից ելույթ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը, Հունաստանի խորհրդարանի կողմից՝ Աթանասիոս Պլևրիսը։ Ողջույնի խոսքով ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը կարևորում է ատելության խոսքի համար վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրումը

Ատելության խոսքը շարունակում է մնալ Հայաստանում ամենահրատապ խնդիրներից մեկը։  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով դրա վտանգավոր հետևանքները հասարակական և իրավական հարաբերությունների համար։ Անահիտ Մանասյանը շեշտեց, որ ատելության խոսքը խթանում է բազմաթիվ այլ հանցագործությունների և խտրականության տարածումը։ «Ընդհանրապես, ատելության խոսքի հետ կապված խնդիրը Հայաստանում միանշանակ ամենահրատապներից է, որովհետև սա շատ բացասական երևույթ է, որը ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ի Միջազգային դատարանում սկսվել են Իսրայելի պարտավորությունների շուրջ լսումները

Հաագայի Միջազգային դատարանում սկսվել են օկուպացված պաղեստինյան տարածքների նկատմամբ Իսրայելի պարտավորությունների հարցի շուրջ լսումները: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Այսօրվա առավոտյան նիստով դատարանը բացում է լսումների շաբաթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացության կայացման  պահանջով՝ Պաղեստինի օկուպացված տարածքում ՄԱԿ-ի, այլ միջազգային կազմակերպությունների և այդ տարածքի հետ կապված երրորդ պետությունների ներկայության և գործունեության վերաբերյալ Իսրայելի պարտավորությունների հարցով», – իր ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել ...

Կարդալ ավելին »

Ամենայն հայոց կաթողիկոսն արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Ինչպես տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարը Համաշխարհային անվտանգություն ֆորումինի անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ապրիլի 28-ին հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հարց ու պատասխանի ընթացքում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին:  Արմեն Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված ...

Կարդալ ավելին »

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14.700 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ մարմնամարզիկը 4-րդ անգամ դարձավ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր ու դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր: Մինչ այս աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի ...

Կարդալ ավելին »

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի

Իրանի Հորմոզգանի հարավային նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 46-ի: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը Ըստ նահանգի ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ևս 1072 մարդ վիրավորվել է, որոնցից 138-ը դեռ գտնվում են հիվանդանոցում։ Ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում։ ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզպետն ընդունել է Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարած մարզիկներին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ապրիլի 28-ին ընդունել է Քիշնևում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած և մրցանակային տեղեր զբաղեցրած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց մարզիչներին։  Մարզպետը մարզիկներին և մարզիչներին պարգևատրել է շնորհակալագրերով և հուշանվերներով՝ բարձր մարզական արդյունքների, սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և նվիրված աշխատանքի համար։ Շնորհավորելով հավաքականի անդամներին՝ Դավիթ Առուշանյանը նշել է, որ մեծ ...

Կարդալ ավելին »

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով:  Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում:

Կարդալ ավելին »
ajax-loader