Author Archives: admin

Ուսանողներն Ագրարային համալսարանում 14 կրթական ծրագրով կարող են ստանալ ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ

Հայաստանում ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների պահանջարկը գնալով մեծանում է։ Հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն՝ ընդգծելով, որ դրա հիմնական պատճառներից մեկը պետության կողմից վարվող նպատակային քաղաքականությունն է։   «Կարևորելով ագրոպարենային ոլորտի գործունեությունը, պարենային անվտանգության խնդիրները՝ պետությունը լուրջ բարեփոխումներ, օժանդակության ծրագրեր է իրականացնում մի շարք ուղղություններով՝ արտադրողականության աճ արձանագրելու նպատակով։ Մասնավորապես, խրախուսվում է ինտենսիվ այգիների, խելացի ...

Կարդալ ավելին »

Դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 710 մլն ՀՀ դրամ

Հաշտության համաձայնություններով՝ Հայաստանին է փոխանցվել 710 միլիոն ՀՀ դրամ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Դատարանի որոշմամբ, հաշտության համաձայնություններով, 17.03.2025 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 միլիոն 803 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն ՀՀ դրամ»,- նշված է վարչապետի գրառման մեջ: 

Կարդալ ավելին »

Հայաստանի կայունությունը, հաջողությունը և առաջընթացը բխում է Վրաստանի շահերից․ Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը վերահաստատել է, որ Թբիլիսին անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ։ «Իմ գործընկերոջ (խմբ․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան) հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատեցի Վրաստանի անվերապահ աջակցությունը Հայաստանի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում մոտ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: «Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և  հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելաոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը: Տվյալների ճշգրտման և իրացման իրական ...

Կարդալ ավելին »

Գյումրիում շղթայական վթար է տեղի ունեցել՝ մահվան ելքով. վիրավորներից մեկը երեխա է

Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ապրիլի 29-ին ժամը 10։10-ի սահմանում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի ...

Կարդալ ավելին »

Թրամփն իր վարչակազմի 100-օրյա ձեռքբերումներն անվանել է «պատմական»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100-օրյա պաշտոնավարման ժամկետում իր վարչակազմի ձեռքբերումները պատմական է որակել։ Այդ մասին նա գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում։  «Մինչ մենք մոտենում ենք մեր պատմական առաջին 100 օրվան, ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Անձնակազմի հարցերով նախագահական գրասենյակը հաստատել է քաղաքական պաշտոնների ավելի քան 80%-ը մեր ամենամեծ նախարարություններում, այդ թվում՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունում, Պետքարտուղարությունում, պաշտպանության, ֆինանսների, վետերանների ...

Կարդալ ավելին »

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդին ազատել են աշխատանքից

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդին ազատել են աշխատանքից: Այդ մասին տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:  «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- գրել է ...

Կարդալ ավելին »

Պարն ազատություն է տալիս. ԿԳՄՍ նախարարը՝ Պարի միջազգային օրվա առթիվ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք ուղերձը. «Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է «Վանադ կաթ»-ին պատկանող պանրի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Վանադ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք․ Արմավիր) իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության հատակի, պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանող նյութերով, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու ...

Կարդալ ավելին »

Ապահովագրական ընկերությունները 7%-ով կրճատել է հարկային վճարումները

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 2025թ. առաջին եռամսյակում գործող 7 ապահովագրական ընկերություններից ընդգրկվել են 3-ը (ինչպես մեկ տարի առաջ). «ԼԻԳԱ Ինշուրանս», «ԻՆԳՈ» և «Սիլ Ինշուրանս» ։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի ապահովագրական հատվածը պետական գանձարան հարկային վճարումները կրճատել է տարեկան 7%-ով’ բյուջե փոխանցելով 410.7 մլն դրամ, որից 326.2 մլն դրամ’ ուղղակի հարկեր (տարեկան ...

Կարդալ ավելին »
ajax-loader