2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,480.1 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 54.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,080.5 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 1,699.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան
Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որին հաջորդել էր հրդեհ, ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարն ու Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 29-ին հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը:
Կարդալ ավելին »ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այդ մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է առաքելության գրառման մեջ։ Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության ...
Կարդալ ավելին »Չինաստանի ռեստորաններից մեկում հրդեհը 22 մարդու կյանք է խլել
Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս երեքը՝ վնասվածքներ ստացել Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնինի նահանգի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Հրդեհը բռնկվել է նահանգի Լյաոյան քաղաքում տեղական ժամանակով կեսօրից հետո՝ 12:25-ին: Ըստ հրապարակման՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է գործադրել բոլոր ջանքերը տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Կարդալ ավելին »Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում: Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Հայ գրոսմայստերը զբաղեցրեց առաջին հորիզոնականը լրացուցիչ միավորներով: Երկրորդ տեղում Վրաստանից Լևան Փանցուլաիան է, իսկ եռյակի վերջում` ռուս Բորիս Սավչենկոն: Հայաստանի մյուս մասնակից Կարեն Գրիգորյանը 21-րդն է` 6,5 միավորով:
Կարդալ ավելին »Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի
Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 630 միլիարդ ռուփիի (7,3 միլիարդ դոլար) 26 հատ Rafale Marine կործանիչ վաճառելու շուրջ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել են Հնդկաստանի ռազմածովային ուժերը։ Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն և Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը։ Նաև առցանց ռեժիմով արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության ...
Կարդալ ավելին »Ջազի միջազգային օրը՝ Կասկադում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ «Գաֆեսճեան» քանդակների պուրակում (Կասկադ) կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, որը մեծ շուքով նշվում է նաև Երևանում: Ժամը 19:00-ից 23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի ...
Կարդալ ավելին »Ուսանողներն Ագրարային համալսարանում 14 կրթական ծրագրով կարող են ստանալ ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ
Հայաստանում ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների պահանջարկը գնալով մեծանում է։ Հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն՝ ընդգծելով, որ դրա հիմնական պատճառներից մեկը պետության կողմից վարվող նպատակային քաղաքականությունն է։ «Կարևորելով ագրոպարենային ոլորտի գործունեությունը, պարենային անվտանգության խնդիրները՝ պետությունը լուրջ բարեփոխումներ, օժանդակության ծրագրեր է իրականացնում մի շարք ուղղություններով՝ արտադրողականության աճ արձանագրելու նպատակով։ Մասնավորապես, խրախուսվում է ինտենսիվ այգիների, խելացի ...
Կարդալ ավելին »Դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 710 մլն ՀՀ դրամ
Հաշտության համաձայնություններով՝ Հայաստանին է փոխանցվել 710 միլիոն ՀՀ դրամ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դատարանի որոշմամբ, հաշտության համաձայնություններով, 17.03.2025 թվականի դրությամբ, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 միլիոն 803 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն ՀՀ դրամ»,- նշված է վարչապետի գրառման մեջ:
Կարդալ ավելին »