Author Archives: admin

Մայիսը նույնպես կուղեկցվի անձրևներով

Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ Այդ մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ»,- նշել է նա:

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը կարող է մասնաբաժին ունենալ հանքից․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար ...

Կարդալ ավելին »

Կուրսկում զոհվել է հյուսիսկորեացի 600 զինվոր․ Հարավային Կորեայի հետախուզություն

Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից կռվող մոտ 600 հյուսիսկորեացի զինվորներ սպանվել են, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել, հայտնել են Reuters-ը եւ AFP-ն՝ հղում կատարելով Հարավային Կորեայի խորհրդարանի հետախուզական կոմիտեի անդամին: «Հյուսիսկորեական զորքերի կորուստները ներկայում գնահատվում են մոտ 4 700, այդ թվում՝ մոտ 600 մահ»,- լրագրողներին հայտնել է խորհրդարանի պատգամավոր Լի Սոն Կվունը Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության (NIS) օրենսդիրների համար ճեպազրույցից հետո: Նրա խոսքով՝ այս տարվա սկզբից Հյուսիսային Կորեան վերադարձրել է մոտ 2 000 զինվոր, որոնք, ըստ տեղեկությունների, մեկուսացված են Փհենյանում եւ այլ վայրերում։ «Որքան ես հասկանում եմ, զոհված զինվորների մարմինները դիակիզվել են տեղում՝ Կուրսկում, նախքան նրանց [աճյունը] կփոխադրվի Հյուսիսային Կորեա,- ավելացրել է նա:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 30/04/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 389.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.20 դրամով և կազմել 443.12 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 4.78 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.78 դրամով և կազմել 521.16 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 30/04/25

Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 35839.99 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2650.61 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 3286.65 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 22008.11 կետ:

Կարդալ ավելին »

Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ ռեկորդով. Փաշինյան

Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչքան մեդալ կա՝ կհավաքենք»,- նշեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ ինչքան որոշման ժամկետը մոտենում է, ասում են՝ «հետաձգենք, հետաձգենք, ճիշտը հետաձգելն է»։ «Թողենք տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառն անցնի, Սբխեչն անցնի,  Զատիկն անցի, Սուրբ Ծնունդն անցնի… ես ասում ...

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավի մասով ունենք շանս՝ վերջնական փուլ մտնելու. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում հաստատեց Ասիական զագացման բանկի միջոցներից ՀՀ-ին վարկի տրամադրման համար համաձայնագիրը վավերացնելու որոշման նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նա նշեց, որ ծրագիրը վերաբերում է առանցքային կարևորություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի մի ենթահատվածին: Սիսիան-Քաջարան ճանապարհի շուրջ 60 կիլոմետրը բաժանվել էր երեք հատվածների՝ հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված, հարավային ենթահատված: Այս որոշման նախագիծը ...

Կարդալ ավելին »

Հակոբ Արշակյանը ՀՀ-ում Իրանի դեսպանատանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Իրանի Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային ...

Կարդալ ավելին »

Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի

Ապրիլի 30 դրությամբ մենք ստացել ենք 96.900 դիմում՝ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված, և արդեն իսկ տպագրված է 81.900 նույնականացման քարտ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարը նկատեց՝ սրանք ընդամենը մուտք եղած դիմումներն են: Կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները, որ տպագրության պրոցեսն իրականացվի: «Ըստ այդմ՝ Երևանում և մարզերում ...

Կարդալ ավելին »

Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է. քաղաքապետարանի արձագանքը

Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարնից՝ անդրադառնալով  Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքին: «Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,-ասված է պարզաբանման մեջ: Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, ...

Կարդալ ավելին »
ajax-loader